Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

Արեգնազ Մանուկյանի՝ երեխայի հետ շփման սահմանափակումները բացասական հետևանքներ են ունեցել երեխայի վրա․ Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը

– Տիկի՛ն Սողոյան, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին, որը կալանավորվել է հուլիսի 9-ին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով, դատարանն արգելել էր տեսակցել անչափահաս դստեր ու տարեց մոր հետ: Դուք այս որոշումը սահմանված կարգով բողոքարկել եք, կներկայացնեք, թե ի՞նչ փուլում է բողոքարկումը:

– Տեսակցությունների մասով եթե խոսեմ, ապա պետք է ասեմ, որ միայն ՄԻՊ-ն է որոշակի գործողություններ կատարել այս արգելքի հետ կապված, մենք իհարկե դիմել ենք, որպեսզի համապարփակ ինֆորմացիա ստանանք, թե ինչ են արել այսքան ժամանակ, ճիշտն ասած, չենք ստացել: Պետք է նշեմ, որ ՄԻՊ-ի միջնորդությամբ նաև հոգեբանական բնույթի աշխատանք է տարվել, ու հոգեբան է ներգրավվել, մասնավորապես, երեխայի լավագույն շահը հաշվի առնելու համար, ու մենք ունենք նաև հոգեբանի եզրակացություն այն մասին, որ այս սահմանափակումները երեխայի մոտ բացասական հետևանքներ են ունեցել՝ հասցնելով նրան սթրեսային վիճակի: 

Այս որոշման առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն խայտառակ ապօրինի է, այլ նաև անմարդկային, որովհետև առավել ծանր մեղադրանքներով մարդկանց երբեք, առավելևս, երբ նրանք ունեն անչափահաս երեխաներ, նախկին պրակտիկայում շփումները չեն արգելվել: Քաղաքական այս հետապնդումներին ավելանում են նաև այս ձգձգումները՝ գործը չմակագրելու, որովհետև առաջին ատյանի դատարանն ասում է՝ ուղարկել է, վերաքննիչն ասում է՝ չի ստացել: Մենք այս իրավիճակում չենք հասկանում, թե որտեղ է խնդիրը: 

Տպավորությունս այնպիսին է, որ հնարավոր է, վերաքննիչ դատարանը փոխի առաջին ատյանի այդ խայտառակ ապօրինի որոշումը, ու այս ձգձգումներով փորձում են վերջին վատությունն անել, այլ բացատրություն չեմ գտնում: Շուրջ 17 օր է, որ բողոքն ուղարկվել է, բայց դեռևս դատավորին մակագրված չէ: Մակագրությունը կատարվում է անմիջապես, երբ դատարանը ստանում է բոլոր նյութերը, հիմա առաջին ատյանն ասում է՝ բոլոր նյութերն ուղարկել է, վերաքննիչն ասում է, թե չի ստացել, որ մակագրում անի: 

– Այսինքն՝ ուղարկողը առաջին ատյանի դատարա՞նն է:

– Այո: Միակ բացատրությունը կարող է լինել այն, թե քանի այս գործը, ըստ մեղադրող կողմի, վերաբերում է պետական գաղտնիքի, ու այդ պետական գաղտնիքի տեղափոխման գործընթացը յուրահատուկ ընթացակարգ է պահանջում, այսինքն՝ սովորական փոստային առաքմամբ չի կարող լինել, ենթադրում եմ, որ այդ առաքումը պետք է իրականացնի, օրինակ՝ ԱԱԾ-ն, որն այս պարագայում ինչ-որ առումով հանդիսանում է շահագրգիռ կողմ, ու այս մեղադրանքի ակունքներում հենց իրենք են կանգնած, դրա համար էլ, գուցեև դիտավորյալ, մասնակցում են այս գործընթացի ձգձգմանը: 

Բայց սա իմ ենթադրությունն է, որովհետև այս հարցի վերաբերյալ նաև հետաքրքրություն էր ցուցաբերել «Ազատություն» ռադիոկայանը. իրենք հարցումներ էին արել, ու դրանց ի պատասխան դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունն ասել էր, որ սահմանված կարգով ուղարկվել է, երբ հարց էր հնչել՝ այդ սահմանված կարգը ո՞րն է ու ո՞ր ժամկետում, ասել էին՝ դա գաղտնիք է: Ինչ դեպք էլ ուզում է լինի, չպետք է այդ ընթացակարգերը ստորադասեն քրեական դատավարության ընթացակարգերին, որովհետև երբ քրեական դատավարությունը սահմանում է կալանքի դեմ բերված բողոքի քննման անհապաղություն, բացառություն չի սահմանում՝ կապված գործի բնույթով: 

– Տիկի՛ն Սողոյան, ասացիք, որ վերջին վատությունն են ուզում անել, ո՞ւմ նկատի ունեք:

– Իմ տպավորությունը հետևյալն է. մենք այստեղ գործ ունենք շանտաժի էլեմենտի հետ: Արդեն իսկ բացահայտ է, որ այս գործը փոխկապակցված է Անդրանիկ Թևանյանի գործի հետ, տպավորությունս այնպիսին է, որ Թևանյանի կալանավորումից հետո Արեգնազ Մանուկյանից ակնկալել են որոշակի համագործակցություն ու այն չստանալով, հիմա այս կերպ են վարվում նրա հետ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>