Ջորջիո Պետրոսյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
Հանրահայտ քիք բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը հանդիպել է «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հայ մարզիկը ներկա է գտնվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Միլան»-«Արսենալ» հանդիպմանը: Մխիթարյանի հետ լուսանկարը Պետրոսյանը հրապարակել է իր միկրոբլոգում: