Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
6
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Պատերազմ Արցախում
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է

Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո բռնաճնշումներն էլ ավելի լայն թափ են ստացել, ակնհայտ իրողություն է: Մեր մեջ ասած՝ ընտրություններից առաջ էլ այդ առումով առանձնապես մի բարվոք վիճակ չէր, հիմա՝ առավել ևս: Այդ խորապատկերում, մանավանդ տասնյակ ու տասնյակ քաղաքական բանտարկյալների, քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայության պայմաններում ինքնին ենթադրելի էր, որ ծագել է քաղհետապնդվողների իրավունքների պաշտպանության որևէ կառույց ձևավորելու անհրաժեշտություն:

Դա ինքնին նախանշվող քայլ է. ցանկացած ազդեցություն հարուցում է հակազդեցություն: Եվ, եթե երկրում իշխանությունների կողմից իրականացվում են լայնածավալ բռնաճնշումներ, ապա հանրային իքնապաշտպանության մղումը բերում է այդ ճնշումներին կազմակերպված դիմակայելու անհրաժեշտության:

Օրերս ազդարարվեց, որ ձևավորվել է «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» (հետագա շարադրանքում կարճ կնշենք՝ հանձնաժողով), որի նախաձեռնողները նախօրեին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Հարկավ, նման մի կառույցի ձևավորումը, ինչպես վերը ակնարկեցինք, վաղուց հասունացած անհրաժեշտություն էր: Ողջունելի է, որ հանձնաժողովում ընդգրկված են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության առումով դրականորեն դրսևորված ու հանրությանը հայտնի գործիչներ, այնպես էլ՝ ընդդիմադիր, հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ: Մասնավորապես, հանձնաժողովի նախաձեռնողներն են ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքագետ, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Դանիել յանը, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը և Սերգեյ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը:

Իսկապես էլ, դժվար չէ հավաստիանալ, որ նախաձեռնողների «կորիզը» հանրային ու քաղաքական լայն ներկապնակ է կազմում:

Ի լրումն այժմ Հայաստանում ծավալվող բռնաճնշումների, որոնք առնչվում են մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների մեծ խմբի, լինի դա խոսքի, թե սեփականության իրավունքը, կա ևս մեկ կարևոր իրողություն, որը հանգեցնում էր նման մի կառույցի ստեղծման անհրաժեշտության: Տեսեք. նախքան 2018 թվականը Հայաստանում կային մի ամբողջ շարք իրավապաշտպան ՀԿ-ներ (հիմնականում՝ օտարերկրյա դրամաշնորհների հաշվին գործող), որոնց ակտիվությունը իշխանություններին ստիպում էր շատ ավելի զուսպ և ուշադիր լինել նման դրսևորումներում: Սակայն փաստ է, որ 2018-ից հետո այդ ՀԿ-ները գրեթե ամբողջ կազմով (լավ, թող 1-2 բացառություն լինի) դարձան փաշինյանական իշխանության շահառուներ, համալրեցին իշխանության շահերն սպասարկողների շարքերը, կա՛մ պարզապես լքեցին դաշտը, կա՛մ էլ, եթե երբեմն ինչ-որ ակտիվություն դրսևորում էլ են, ապա բացառապես իշխանության խոսույթին ձայնակցելու համար: Ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանության դաշտում գոյացավ վակուում: Իսկ նման իրավիճակը նպաստում է, որ իշխանություններն իրենց լիարժեք ազատ զգան՝ բռնաճնշումների համար, առավել ևս, որ ի սկզբանե տրամադրված են դրան:

Արժե նկատել, որ խմբային նախաձեռնությամբ ձևավորվել էր «Հինգ իրավապաշտպաններ» խումբը, բայց ակնհայտ է, որ դա անբավարար էր: Ի դեպ, կարծում ենք (կամ հույս ունենք)՝ նոր ձևավորված հանձնաժողովն ու «Հինգ իրավապաշտպանները» արդյունավետ համագործակցության եզրեր կգտնեն:

Մյուս կողմից՝ ազնվորեն պետք է նշել, որ ՀՀ բոլոր իշխանությունների պայմաններում էլ եղել են անձինք, որոնց վերաբերյալ գործածվել է «քաղբանտարկյալ» բնորոշումը: Եղել են նաև զանգվածային բնույթի դրսևորումներ, որոնց հաջորդել են ձերբակալություններ, կալանավորումներ: Եղել է: Բայց այն ամենը, ինչ կատարվում է 2018 թվականից հետո, առավել ևս՝ վերջին 2 տարիներին, ու էլ առավել ևս՝ ա՛յս տարի, իսկապես էլ աննախադեպ է: Անցյալ տարին, օրինակ՝ աննախադեպ էր Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության դեմ իշխանության նախաձեռնած հալածանքների առումով: Նման բան եղել է թերևս միայն ստալինյան ռեպրեսիաների ժամանակ:

Իսկ «նախընտրական» 2025-26-ը քաղաքական բռնաճնշումների ու հալածանքների առումով արդեն կարելի է սևով նշել երկրի ժամանակակից պատմության էջերում:

Ոչ թե պարզապես հետապնդում են իշխանության մեկ կամ երկու ընդդիմախոսի, ոչ թե որևէ ընդդիմադիր գործչի են թիրախավորում, այլ համակարգված հետապնդվում են բոլոր այն ուժերը և այդ ուժերի բոլոր ներկայացուցիչները, որոնք կարող են լինել կամ իշխանության կողմից ընկալվում են որպես դիմադրության օջախ:

Իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ նպատակ ունի ոչնչացնել, վերացնել ընդդիմադիր ուժերին: Իշխանության ղեկավարը բացեիբաց հայտարարել է, որ ցանկանում է «սպանել» ընդդիմադիր լիդերներին: Դա փորձում են հրամցնել որպես «կրքոտ հռետորություն», որպես «քաղաքական կարծիք» կամ այլ «մեղմող» փաթեթավորմամբ, բայց սպանելու, ոչնչացնելու մասին հրապարակավ հնչեցված սպառնալիքի էությունը դրանից չի փոխվում: Ռեպրեսիաները կրում են համատարած և ընդհանուր բնույթ: Ու դա վերաբերում է ընդդիմադիր ուժերի ոչ միայն լիդերներին, ոչ միայն երկրորդ-երրորդ շարքի գործիչներին, ոչ միայն պարզ կուսակցականներին, այլև նրանց հետ որևէ կապ ունեցող ազգականներին, հարազատներին: Ավելին, վերջերս արձանագրվեց խայտառակ փաստ, երբ բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգին ռեպրեսիայի ենթարկեցին՝ զրկելով աշխատանքից, քանի որ նա… «թթու խոսք» էր ասել իր թևից քաշքշող Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանում չկա որևէ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ, որի առաջնորդը կա՛մ կալանքի տակ չլինի, կա՛մ ազատությունը սահմանափակված չլինի, կա՛մ դատական պրոցեսի մեջ չլինի: Գրեթե չկա որևէ նկատելի ընդդիմադիր քաղաքական ուժ, որի կազմից քաղաքական բանտարկյալ չլինի: Այլ կերպ ասած՝ ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների:

Ու նկատի չունենք այն, որ իշխանության կամայականությունների հետևանքով արդեն նաև արդյունաբերական ընկերությունների բազմաթիվ աշխատողներ էլ են տուժում՝ քաղաքական պատճառներով, այլ բռնաճնշումներն իսկապես էլ արդյունաբերական, կոնվեյերային մասշտաբներ են ստացել:

Իշխանությունը գործում է հետևյալ մոտեցմամբ. ինքն ունի ամեն ինչի իրավունք, մնացած բոլորը չունեն ոչ մի իրավունք: Այդպես են ձևավորվում բռնատիրական ռեժիմները: Դրան պետք է դիմակայել: Եվ այդ առումով նշված հանձնաժողովի ձևավորումը գուցե կարող է փոքր քայլ թվալ: Բայց նախ՝ դա այնուամենայնիվ քայլ է, երկրորդ՝ ցանկացած ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, երրորդ՝ դա ավելի ընկալելի է, քան ընդհանրապես ոչինչ չանելը:
Արմեն Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>