Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
11
135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Պատերազմ Արցախում
«Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան

«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել

«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է:

- Տեւական ժամանակ է՝ ծաղիկներ արտադրող ջերմոցները, ծաղիկ աճեցնողները ծաղիկը Ռուսաստան արտահանել չեն կարողանում, իշխանությունները պնդում են, որ գտել են Ռուսաստանի այլընտրանքը, ծաղիկները, ինչպես նաեւ միրգ-բանջարեղենը, արտահանում են Եվրոպա: Ինչպե՞ս է հարցը լուծվել, ինչպե՞ս եք հոգում ջերմոցի ծախսերը:

- Օգուտ չունենք, ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից երեք անգամ ցածր գնով: Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում անել: Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա մենք մեր ծաղիկները չենք կարողանում Եվրոպա տանել, չենք գտնում գեթ մեկ անձ կամ ընկերություն, որը մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգնի: Տարբեր պատճառներով տարբեր երկրներ մերժում են: Կա՛մ գնի հետ կապված են մերժում, կա՛մ մաքսային հարցեր են առաջանում: Մի խոսքով, ծաղիկները Եվրոպա չենք կարող արտահանել, շատ վատ վիճակում ենք հայտնվել:

- Օրինակ` ո՞ր եվրոպական երկիր եք փորձել արտահանել:

- Տարբեր` Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան եւ այլն, ոչ մի ուղղությամբ չի ստացվում:

- Ի՞նչ պատճառաբանություն են տալիս, երբ մերժում են:

- Ոչ մի պատճառաբանություն էլ չեն տալիս: Նախ, ասեմ Ձեզ, որ ճանապարհը շատ երկար է, ինքնարժեքով չենք կարող մեծ քանակի ծաղիկ ուղարկել: Փոքր խմբաքանակով էլ անհնար է պրոցեսը կազմակերպել, որովհետեւ ինքնաթիռային փոխադրում չի գործում փոքր քանակի համար, իսկ ավտոմեքենայով անհնար է, ճանապարհը սարսափելի երկար է, իսկ ծաղիկը չի դիմանում, արդյունքում որակի հետ կապված խնդիրներ են առաջանում:

- Իսկ հիմա ի՞նչ արժեքով եք մեկ վարդը տեղական շուկայում վաճառում եւ առաջ ինչքանո՞վ էիք վաճառում:

- Առաջ` 150, 200, 250 դրամով` մեկ հատը, իսկ հիմա վաճառում ենք 70 եւ 50 դրամով, նայած որը:

- Ինչպե՞ս եք կարողանում ջերմոցի ծախսերը հոգալ:

- Ինքնարժեքից եռակի անգամ էժան գնով ծաղիկ ենք վաճառում, վարկեր ունենք, ծախսեր ունենք, աշխատողներ ունեմ` 100-ից ավելի, նախորդ ամիս մի կերպ եմ աշխատավարձ տվել ու մնացած հարցերը լուծել, այս ամիս չգիտեմ ոնց եմ անելու: Գումարներ եմ հայթայթել` էստեղից-էնտեղից, որ կարողանամ վճարումներ անել, աշխատակիցներին աշխատավարձ տալ եւ այլն:

- Եթե այսպես շարունակվի, ինչպե՞ս եք Ձեր հետագա աշխատանքը պատկերացնում:

- Չեմ պատկերացնում մեր հետագա աշխատանքը, դա հնարավոր բան չէ: Ձմռան ամիսների ծախսերը մի քանի անգամ ավելի են, չեմ կարող ջերմոցը պահել, եթե այսպես շարունակվեց: Ջերմոցներում եթե ամռան ամիսներին գազի վարձը կազմում է 10-15 միլիոն դրամ` մեկ ամսվա համար, ապա ձմռան ամիսներին այն հասնում է 40 միլիոնի: Բացառվում է, որ այս պայմաններում 40 միլիոն գազի վարձ կարողանամ տալ:

- Այսինքն` իշխանությունները ստում են, իրականում ծաղկի ջերմոց ունեցող մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է, եւ ոչ մի եվրոպական շուկա էլ չի գնում հայկական ծաղիկը:

- Մակերեսային բաներ են խոսում, ասում են` ծաղիկն ուղարկեցինք Եվրոպա, բայց դա չի նշանակում, որ եթե ուղարկում են, ծաղիկը գնաց, հասավ, վաճառվեց: Փորձնական ուղարկում են, որպեսզի հետագայում, եթե ցանկանան, գնեն, բայց այդտեղ հազար ու մի հարց է առաջանում, որակի հետ կապված խնդիրներ եւ այլն: Սահմանն անցնելը չի նշանակում վաճառել ծաղիկը: Ի դեպ, փոքր խմբաքանակով ծաղիկ են այս ընթացքում տարել Եվրոպա, որը չնչին տոկոս է կազմում ընդհանուր հայկական ծաղկի շուկայում:

- Իսկ ներսում կարողանո՞ւմ եք աճեցրած ծաղիկներն ամբողջապես վաճառել:

- Ոչ, անհնար է այդպես: Չի սպառվում, ստիպված՝ արհեստականորեն քչացնում ենք քանակը, որ չթափենք ծաղիկը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>