Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ

«2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները համակարգային և զանգվածային խախտումներով կեղծած իշխանությունը, շարունակում է Հայաստանի Հանրապետության պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը»,- նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին։

«Նույնիսկ համատարած ընտրակեղծիքների պայմաններում չապահովելով սահմանադրական մեծամասնություն նոր ձևավորված Ազգային ժողովում, իշխանությունը 2026 թվականի հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում գործող Ազգային ժողովին ստիպեց արտահերթ և հապշտապ կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ, որոնք էապես փոխում են Հայաստանի ընտրական համակարգի հիմքերը։

Մասնավորապես, ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության միայն այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված ժամանակահատվածում փաստացի բնակվել են Հայաստանում՝ այսպիսով ընտրական իրավունքի իրացման համար սահմանելով նստակեցության (բնակության) ցենզ։

Մեր համոզմամբ, այս փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Սահմանադրության 48-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը՝ որպես հիմնարար քաղաքական իրավունք։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանում է նաև այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը։ Հետևաբար օրենքով ընտրական իրավունքի համար նոր՝ նստակեցության ցենզ սահմանելը, ըստ էության, Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակում է։

Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է, ի թիվս այլնի, ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Սահմանադրության 77-րդ հոդվածի համաձայն՝ հիմնարար իրավունքների սահմանափակումը պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, հետապնդի սահմանադրորեն թույլատրելի նպատակ և համապատասխանի համաչափության սկզբունքին։ Մինչդեռ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքը չի պայմանավորում Հայաստանի տարածքում որոշակի ժամանակահատված բնակվելու հանգամանքով և օրենսդրին նման լրացուցիչ սահմանափակում դնելու լիազորություն չի վերապահում։

Հետևաբար, օրենքով ընտրական իրավունքի համար լրացուցիչ նախապայման սահմանելը դուրս է Սահմանադրությամբ թույլատրելի կարգավորման շրջանակներից և խախտում է համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքները։

Մեր համոզմամբ, այս փոփոխությունների իրական նպատակը քաղաքական է։ Դրանք կոչված են արհեստականորեն նվազեցնելու հանրաքվեի դրված հարցի ընդունման համար անհրաժեշտ՝ մասնակցության իրավունք ունեցողների մեկ քառորդի կողմ քվեների շեմը, և դրանով իսկ դյուրացնելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության պահանջի կատարումը։

Եթե այս փոփոխությունները Սահմանադրական դատարանի կողմից չճանաչվեն հակասահմանադրական, ապա ապագայում բոլոր հանրաքվեները և համապետական ընտրությունները կանցկացվեն հակասահմանադրական իրավական հիմքի վրա, իսկ դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը մշտապես կդրվի կասկածի տակ՝ ստեղծելով շարունակական սահմանադրական ճգնաժամ։

Արտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել Հայաստանի Հանրապետության սահմանադրական և պետական ինստիտուտները՝ երկիրը պահելով մշտական ներքաղաքական և իրավական ճգնաժամի պայմաններում։

Այս իրավիճակում կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին անհետաձգելիորեն դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Միաժամանակ համոզված ենք, որ Հայաստանի պետականության, սահմանադրական կարգի և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական և սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։ Հակառակ պարագայում, գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը՝ խորացնելով Հայաստանի Հանրապետության ներքին ճգնաժամը և թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>