Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր»

«Սահմանադրական դատարանը, շրջանցելով ներկայացված ծանրակշիռ փաստերը, չկատարեց իր հիմնական առաքելությունը՝ լինել Սահմանադրության պահապան և հանրային վստահության վերջին ինստիտուցիոնալ հենարան»,- նշված է «Միասնության թևեր» կուսակցության հայտարարության մեջ՝ կապված  Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ի որոշման հետ, ըստ որի մերժեց 2026 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

«2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին համատարած էին այնպիսի արատավոր երևույթներ, որոնք քայքայում են ժողովրդավարության ու Սահմանադրության հիմքերը․ ընտրություններին մասնակցություն՝ չհայտարարված ծախսերով, պետական համակարգի ծառայեցում ՔՊ իշխանության վերարտադրությանը, իշխանությունը համատարած վախեցնում ու սպառնում էր քաղաքացիներին հանուն սեփական վերարտադրության, պետական մարմինները ցուցաբերում էին աննախադեպ անգործություն՝ հովանավորելով իշխանության խախտումները և այլն։

Այս ընտրություններին աննախադեպ էին միջամտությունները օտար մայրաքաղաքներից՝ Մոսկվայից, Անկարայից, Բաքվից, Վաշինգտոնից ու Բրյուսելից։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացուն պարտադրվեց ընտրություն կատարել՝ ղեկավարվելով արտաքին ուժերի նախընտրություններով։

Այս որոշմամբ ՍԴ-ն չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանության։ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ, և որ Սահմանադրության մեջ տեղ գտած այդ պահանջն իրականում ձևականություն է, իսկ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ պատրանք։

ՍԴ այս որոշումը նաև ծածկում է մեր քաղաքական համակարգի արատավոր և քրոնիկ խնդիրները՝ ընտրակաշառքներով, ճնշումներով, վարչական ռեսուրսների չարաշահումներով ընտրությունների վտանգավոր պրակտիկան։ Փոխանակ վեր հանելու, հանրային ուշադրության արժանացնելու և բուժելու այս խրոնիկ հիվանդությունը, Սահմանադրական դատարանի որոշմամբ այն փաստացի օրինականացվում է, իսկ այդ արատավոր մեխանիզմները դառնում՝ հանդուրժելի։

ՍԴ այս որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և, որպես հիմք օգտագործելով, անցնելու է քաղաքական դիկտատուրայի ամրապնդմանը։ Նրանք փորձելու են սահմանադրական մեծամասնության բացակայությունը փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ գլխագողությամբ, ճնշումներով, ռեպրեսիաներով և քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ։

ՍԴ այս որոշումն ակնհայտորեն բացասական է ազդելու նաև երկրի հանրային-քաղաքական կյանքի վրա՝ խորացնելով պառակտումն ու հուսահատությունը, ինչպես նաև ընկալումները, թե միևնույն է՝ ոչինչ փոխել հնարավոր չէ, և որ Հայաստանի քաղաքացին չէ Հայոց պետականության կերտողը։

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է իր ամբողջական և սկզբունքային անհամաձայնությունը ստեղծված իրավիճակի հետ։ Մենք պատրաստ ենք մեր գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը, ընտրական արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ու ժողովրդավարության պաշտպանությանը»,- նշված է հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>