Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան

168.am-ը գրում է.
«Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան հարկերը վճարելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում հարկերը չվճարելու պարագայում հարկայինը կալանք կդնի բիզնեսի հաշիվների, շարժական ու անշարժ գույքերի վրա։

Դրանից հետո էլ հարկերը 30 օրվա ընթացքում չմարելու դեպքում՝ կդիմեն հարկադիր ծառայությանը՝ պարտավորությունները բռնագանձելու պահանջով։

Հարկային օրենսգրքում կատարել են օրենսդրական փոփոխություններ ու հարկերի վճարման նոր կարգ սահմանել, որով հուլիսի 1-ից պարտադրելու են բիզնեսին 7 օրվա ընթացքում վճարել հարկերը։

«Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում պարտավորությունը չմարվի, և ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի պարտավորության գանձման, ինչպես նաև հարկ վճարողի բանկային հաշիվների դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։

Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո, 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, համապատասխան որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով»,- բիզնեսին զգուշացնում է Պետեկամուտների կոմիտեն։

Թե սա ի՞նչ է նշանակում բիզնեսի համար, դժվար չէ հասկանալ։ Բոլոր նրանք, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում ժամանակին կատարել իրենց հարկային պարտավորությունները՝ հայտնվելու են հարկայինի ուղղակի հարվածի ու փակվելու վտանգի տակ։

Քիչ է՝ արգելափակելու են հաշիվները, մի բան էլ կալանք են դնելու շարժական ու անշարժ գույքի վրա։ Այն գույքի, որն ունի արտադրական նշանակություն։

Սա նշանակում է, որ պարալիզացնելու են բիզնեսի գործունեությունը, պարտադրելու են դադարեցնել աշխատանքներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել հարկային պարտավորությունները։

Հարկային պարտավորությունները ժամանակին կատարելը ցանկացած բիզնեսի պարտքն է։ Բայց լավ օրից չէ, երբ բիզնեսը չի կարողանում ժամանակին վճարել հարկերը։ Դրա համար էլ սովորաբար կիրառում են տույժ-տուգանքների մեխանիզմը։ Չվճարված հարկերի դիմաց տույժ-տուգանքներ են հաշվարկում։

Այս մոտեցումը կարևոր է նրանով, որ բիզնեսին մեջքը շտկելու ժամանակ ու հնարավորություն է տալիս։ Կարող է այնպես ստացվել, որ 1 ամիս, 2 ամիս, գուցե 3 ամիս բիզնեսի գործերը վատ ընթանան ու այն հարկերը վճարելու հնարավորություններ չունենա։ Դրանից հետո ֆինանսական խնդիրները կարգավորվեն, ու այն կարողանա կատարել ոչ միայն ընթացիկ, այլև նախկինում գոյացած պարտավորությունները։

Նախկինում գործող այս համակարգը բիզնեսին աշխատելու ու վերականգնվելու շանս էր տալիս։ Մի բան, ինչն, ըստ էության, բացառվում է նոր կարգավորումներով։

Նոր կարգավորումներով բիզնեսը ժամանակ չի ստանում ուշքի գալու համար։ Միանգամից հայտնվում է հարկայինն ու կալանք դնում բիզնեսի հաշիվների վրա, զրկում է նրան ունեցած շարժական ու անշարժ գույքը շահագործելու հնարավորությունից։ Ուղղակի կողպեք է դնում ու փակում բիզնեսի դները։ Ժամանակ է տալիս 30 օրվա ընթացքում վճարել հարկերը՝ հակառակ պարագայում սպառնում է բռնագրավել եղած-չեղածը։

30 օրը լրանալուց հետո մտնում են հարկադիր կատարողներն ու առգրավում կալանքի տակ դրված շարժական ու անշարժ գույքերը։ Կալանքից հետո էլ, բնականաբար, հանում են վաճառքի, որպեսզի փակեն բիզնեսի հարկերը։

Ահա ամբողջ պրոցեսը, որը տեղի է ունենալու հարկային այս նոր կարգավորումներով, որը հուլիսի 1-ից պարտադրելու են հարկերը ժամանակին վճարել չկարողացող բիզնեսներին։ Այլևս չեն սպասելու, թե նրանք երբ հնարավորություն կունենան դա անել։

Դժվար է ասել, թե այսօր բիզնեսների ո՞ր մասն ի վիճակի չի լինում ժամանակին կատարել իր հարկային պարտավորությունները։ Բայց այդպիսիք հաստատապես քիչ չեն։ Ու նրանք բոլորը, այս նոր կարգավորումներից հետո, հայտնվելու են հարվածի, բիզնես գործունեությունը դադարեցնելու վտանգի տակ։

Թե ինչո՞ւ են հենց հիմա որոշել վարչարարական նման խիստ ճնշման տակ դնել բիզնեսին, պաշտոնական բացատրություն չկա։ Կարելի է ենթադրել, որ ավելացել են այն բիզնեսները, որոնք ի վիճակի չեն լինում ժամանակին վճարել հարկերն ու ժամկետանց պարտքեր են կուտակում։

Ժամկետանց պարտքերի խնդիրն, իհարկե, Հայաստանում միշտ էլ եղել է, բայց նախկինում երբևէ փորձ չի արվել նման կարգավորումներ մտցնել։ Չի բացառվում, որ հիմա այդ երևույթն այնքան է տարածվել, որ գնացել են այսպիսի խստացումների, հաշվի չառնելով անգամ, որ այն լուրջ ռիսկ է բիզնեսի գործունեության շարունակականության ապահովման համար։ Սա բերելու է բազմաթիվ բիզնեսների սնանկացման ու փակման, որի հետևանքները հետագայում արտահայտվելու են՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ նույն հարկային մուտքերի վրա։

Բիզնեսի փակումը ոչ մեկի շահերից չի բխում, բայց սա տանելու է դրան։ Քիչ չեն այն բիզնեսները, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում ժամանակին վճարել հարկերը։ Այս նոր կարգավորումների պայմաններում ստիպված են լինելու միջոցներ հայթայթել՝ վճարելու համար, կամ պարտադրված են լինելու գնալ սնանկացման։

Եթե խնդիրը բյուջեի ընթացիկ հարկային եկամուտների ապահովման մեջ է, ապա դատելով արվող պաշտոնական հայտարարություններից՝ նման խստացումներ մտցնելու անհրաժեշտություն չպիտի լիներ։ Նույնիսկ հարկերի գերակատարումից են խոսում։ Չնայած մյուս կողմից՝ ընտրությունների նախաշեմին այնքան նոր ծախսային պարտավորություններ են վերցրել, որոնք պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտներով ապահովված չեն։ Ու հիմա, ըստ էության, նման խստացումներով փորձում են լուծել այդ խնդիրները։

Նույն նպատակով, ընտրություններից անմիջապես հետո, ենթաակցիզային ապրանքների հարկային բեռն ավելացրեցին, հունվարի 1-ից կիրականացնեն ապրանքների համատարած դրոշմապիտակավորում, պատրաստվում են 3 անգամ հդմ կտրոն չտրամադրող միկրոձեռնարկություններին 5 տարով զրկել միկրոբիզնեսի և շրջանառության հարկի դաշտում աշխատելու հնարավորությունից։

Սպասվում է, որ առաջիկայում էլ կշարունակվեն հարկային նման «անմեղ» կարգավորումները տարբեր ոլորտներում, որոնք կծանրանան բիզնեսի ու սպառողների վրա։ Արդեն անգամ անձնական օգտագործման բջջային հեռախոս ներմուծելու համար են պատրաստվում պետական տուրք գանձել»։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>