Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած ուսումնասիրությունից անմիջապես հետո, ինչն անխուսափելիորեն հարցեր է առաջացնում դրանց նպատակի և ժամանակային համընկնման վերաբերյալ»,-այս մասին ահազանգում են կուսակցությունից։

Քաղաքական ուժին հայտնի տեղեկություններով՝ կոմիտեի աշխատակիցները կապ են հաստատել մի շարք սեփականատերերի հետ՝ պահանջելով պայմանագրեր և այլ տեղեկություններ։ Արդյունքում մարդիկ, որոնք որևէ իրավախախտում չեն կատարել և պարզապես օրինական պայմանագրային հարաբերությունների մեջ են կուսակցության հետ, հայտնվել են անհասկանալի իրավիճակում։

«Շատերը մեզ փոխանցել են, որ նման զանգերից հետո անհանգստացած են և չեն հասկանում, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։

Ինչո՞ւ է ընտրվել այն ճանապարհը, որը քաղաքացիների մոտ ստեղծում է ոչ միայն անհանգստության, այլև վախի և սպառնալիքի մթնոլորտ։ Այս գործելաոճը խորացնում է այն ընկալումը, որ իշխանությունը շարունակում է շարժվել վախի և սպառնալիքի քաղաքականության նույն գծով՝ իրավապահ մարմինների միջոցով հոգեբանական ճնշում գործադրելով ոչ միայն քաղաքական ուժերի, այլև օրինական քաղաքացիների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում յոթ քաղաքական ուժերի դիմումների քննության ընթացքում Լիպարիտ Դրմեյանի ներկայացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ՔՊ-ի հայտարարագրում ներառված 130 անշարժ գույք այդ կուսակցությանը տրամադրվել է անհատույց օգտագործման համար։ Այդ գույքերի անհատույց օգտագործումը պետք է հայտարարագրված լիներ շուկայական արժեքով, մինչդեռ ուսումնասիրությունը վկայում է, որ հայտարարագրված արժեքները էականորեն տարբերվում են ինչպես ՔՊ-ի, այնպես էլ այլ կուսակցությունների համանման գույքերի վարձակալության արժեքներից:

Այս փաստերի հրապարակայնացումից անմիջապես հետո սկսված գործողությունները, անկախ դրանց հայտարարված նպատակից, օբյեկտիվորեն առաջացնում են հարցեր։ Դժվար է անտեսել իրադարձությունների հաջորդականությունը, երբ Սահմանադրական դատարանում իշխանության համար զգայուն թեմաների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից հետո իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնվում են ոչ միայն քաղաքական ուժը, այլև նրա հետ համագործակցող քաղաքացիները։ 

Երբ իրավապահ մարմինների գործողությունների հասցեատեր են դառնում օրինապահ քաղաքացիները, դա անխուսափելիորեն ձևավորում է վախի մթնոլորտ և խորացնում այն մտահոգությունը, որ իշխանությունը շարունակում է կիրառել քաղաքական ազդեցության և ճնշման գործիքներ։

«Միասնության թևեր» կուսակցությունը պահանջում է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը պարզաբանի, թե ինչու էր անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել քաղաքացիներից: Մենք նաև ակնկալում ենք, որ պետական բոլոր մարմինները կգործեն բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում կամ իշխանության համար անհարմար կարծիք հայտնողների նկատմամբ ազդեցություն գործադրելու փորձ։

Մենք հետևողական ենք լինելու այս հարցում և շարունակելու ենք պաշտպանել ոչ միայն մեր կուսակցության, այլև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները. նրանք չեն կարող դառնալ քաղաքական գործընթացների անուղղակի թիրախ»,-ասված է հայտարարության մեջ։ 

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>