Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը

Մինչ ընտրությունները, ընդիմադիր ճամբարում կար տարաձայնություն, թե՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում փոխել իշխանությունը։

Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ընդդիմության մեջ շատերը համոզված էին, որ դա հնարավոր է։

Դա էին վկայում նաև Գյումրիի, Երևանի, Վաղարշապատի և տեղական այլ վայրերի ընտրության արդյունքները։

Բոլոր այդ ընտրություններում իշխանությունն օգտագործում էր վարչական ռեսուրս, սակայն լայնամաշտաբ ընտրակաշառքի գործոնը բացակայում էր։

Շատերը նույնիսկ հավատացել էին, որ Փաշինյանի կառավարման դրական կողմերից էր այն, որ ընտրության օրը ընտրակաշառքի գործոնն արդեն դարձել էր անցյալի հուշ։

Ավելին, այդ համոզմունքն ամրապնդվել էր նաև այն հանգամանքով, որ ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք բացի ընտրական լեգիտիմության խնդրից ունեին նաև լրացուցիչ այլ լեգիտիմության աղբյուր, իրենց իշխանության պահպահման համար,  պայմանավորված առաջին արցախյան պատերազմի հաղթանակով, Փաշինյանը պատկանում էր այն գործիչների սերնդին, ով չուներ  այդ լրացուցիչ առավելությունը, և ուրեմն՝ չպիտի  կարողանար ընտրություններում օգտագործել ընտրակաշառքի գործոնը, որպես լրացուցիչ առավելության հնարավորություն՝ իր իշխանության վերարտադրության համար։

Այսինքն, եթե նախկինները կարող էին իրենց թույլ տալ անցկացնել ոչ այնքան մաքուր ընտրություններ, քանի որ որպես պատերազմի հաղթանակած կողմ ունեին լրացուցիչ լեգիտիմության աղբյուր իրենց իշխանության պահպահման համար, ապա Փաշինյանը, չունենալով դա, չպիտի կարողանար կրկնել այն ընտրախախտումները, որոնք կիրառում էին նախկինները։

Եվ Գյումրու, Երևանի, Վաղարշապատի ընտրությունները դա էին ցույց տալիս։

Սակայն, այն ինչ կատարվեց հունիսի 7–ի ընտրություններում, ամբողջովին փլուզեց այդ պատկերը։

Իշխանությունները այդ օրը գնացին լայնամաշտաբ ընտրակաշառքի բաժանմանը, որի արդյունքում կարողացդան ամբողջովին փոխել ընտրության պատկերը։

Բանն այն է, որ մինչ ընտրությունները, գրեթե բոլոր իրական սոցհարցումները վկայում էին այն բանի մասին, որ Փաշինյանի թիմը ուներ մոտ 250 հազար «օրգանիկ» ձայներ։

Բացի այդ, վարչական ռեսուրների հաշվին, Հայաստանում ցանկացած իշխանություն կարող է ունենալ, մոտ 200 հազար լրացուցիչ ձայներ։

Մինչդեռ հունիսի 7–ի ընտրության օրը, Փաշինյանի քաղաքական ուժը իր համար գրանցեց 727 հազար ձայն։

Հիշեցնենք, որ այդ ուժը 2021–ի ընտրություններում, գրանցեցին 688 հազար ձայն։

Այսինքն, այս տարի Փաշինյանն ընդամենը 39 հազարով կարողացավ ավելացնել իր ձայները։

Մինչդեռ 2021–ին էլ գրեթե բոլոր սոցհարցումները սխալվեցին իրենց հաշվարկներում։

Հարց է առաջանում, այդ դեպքում որտեղի՞ց է Փաշինյանը  կարողանում հայթայթել լրացուցիչ 250–300 հազար ձայները։

Հենց այստեղ էլ գտնվում է ողջ գաղտնիքը։

Պարզվում է, որ Հայաստանում, անկախ ընտրության մասնակիցների քանակից, մոտ 250–300 հազար մարդ քվեարկում են, ոչ թե իրենց խղճի կամոք, այլ բառիս բուն իմաստով՝ գումարով։

Դա եղել է և 2021–ին, և 2017–ին և նախկինում։

Այլ խնդիր է, որ վերլուծաբաններն ու սոցիոլոգները դա ոչ մի ձև չէին կարող հաշվարկել։

Ավելին, մինչև 2018 թվականը դրա մասին ակտիվորեն խոսվում էր, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո, դրա մասին խոսակցությունները լռեցին։

Եվ դրա գլխավոր պատճառներից էր նաև, այն, որ 2018–ի ընտրություններում, այդ պրակտիկան, առաջին անգամ չկիրառվեց իշխանության կողմից։

Սակայն 2021–ին այն կիրառվեց, սակայն ընդիմությունը դա չկարողացավ արձանագրել, մի շարք պատճառներով։

Այս անգամ, գրեթե բոլորը հասկացան, որ Փաշինյանն կեղծել էր ընտրությունները հունիսի 7–ին, սակայն լավ չեն հասկանում, թե որտեղ են իշխանությունները մարդկանց խաբել։

2021–ից հետո, Փաշինյանի վարկանիշը առնվազն չէր կարող բարձրանալ, դեռ ճիշտ հակառակը։

Սակայն պարզվեց, որ վեց տարի անց, 39 հազարով մարդիկ ավել ողջունեցին Փաշինյանի զիջումները Ադրբեջանին։

Մինչդեռ իրականում, ինչպես 2021–ին, այդպես էլ 2026–ին Փաշինյանի թիմը ունեցել է մոտ 250 հազար օրգանիկ ձայներ։

Մնացած 200 հազարը, վարչական ռեսուրսով ապահոված ձայներն էին, իսկ մնացած 205–300 հազարը՝ փողով գնված ձայներն եին։

Երբ ընտրություններից անմիջապես հետո  Փաշինյանը հայտարարեց, որ ընդիմությունն իր ձայները հավաքել է կաշառքով, իրականում նա փորձում էր թաքցնել այն, ինչ նա էր կատարել։

Երբ իշխանության բոլոր ներկայացուցիչները դա են կրկնում, դա ցույց է տալիս, որ նրանք փորձում են կիրառել այստեղ գեբելսյան քարոզչամեքենայի դրույթը։

Բանն այն է, որ այս անգամ Փաշինյանի թիմը ուներ լուրջ մտավախություն, որ ընտրակաշառքով մարդիկ կարող էին «ծախվել» նաև ընդդիմությանը, հատկապես որ ընտրարշավին մասնակցում էր միլիարդատերի թիմը։

Հենց դրանով էր պայմանավորված Փաշինյանի նյարդային վիճակը։

Այդ լրացուցիչ 250–300 հազար ընտրակաշառքով ապրող քաղաքացիների համար գնաց կատաղի պայքար Փաշինյանի և ընդդիմության «տիտղոսային» թիմի միջև, որտեղ Փաշինյանի թիմը հաղթեց 80–20 հարաբերակցությամբ։

Արդյունքում, նա կարողացավ ստանալ իր բաղձալի թվերը և վերարտադրել իր իշխանությունը։

Վերլուծաբաններն ու սոցիոլոգները մանրակրկիտ հաշվել են ընտրողների օրգանիկ և ոչ օրգանիկ ձայները և եկել են հետևյալ եզրականության։

Եվ այսպես.

–Թաթոյանի թիմի ձայների գրեթե մոտ 100 տոկյոս ձայները օրգանիկ էին։

–«Հայաստան» դաշինքի և ԲՀԿ–ի մոտ 90 տոկոս ձայներն էին օրգանիկ

–«Ուժեղ Հայաստանի» մոտ 80 տոկս ձայներն էին օրգանիկ։

–ՔՊ–ի ընդամենը 35 տոկս ձայներն էին օրգանիկ (մոտ 250–260 հազարը), մոտ 200 հազարը ՔՊ ստացել էր վարչական ռեսուրսի շնորհիվ, որոնց կարելի է կիսաօրգանիկ համարել և մնացած 250–270 հազար ձայները պարզապես գնվել էին։

Իսկ թե

–ինչու՞ ընտրության օրը իշխանությունը գնաց աննախադեպ ռեպրեսիների ընդդիմության հանդեպ (Ուժեղ Հայաստանից մոտ 750 անդամ կալանավորվեցին)

–Ինչո՞ւ մինչընտրական փուլում Փաշինյանի գլխավոր թիրախը դարձավ ԲՀԿ–ն

–Ինչու՞ ընտրություններից երկու շաբաթ առաջ շինծու գործի հիման վրա կալանավորվեց ԲՀԿ–ի երկրորդ համարը՝ «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը

–Ինչու՞ ընտրությանը մոտ ձերբակալվեց, նույնպես շինծու գործով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, կներկայացնենք մեր հաջորդ վերլուծության ընթացքում։

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>