Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը վերլուծական անդրադարձ է արել՝ դիտարկելով ընդդիմության առաջիկա հնարավոր անելիքները.
«Պահպանեք, սնեք, հոգ տարեք, կոմունիկացվեք միմյանց հետ։ Դուք խորքային մեծամասնություն եք, նրանք՝ թվային։ «Ինչպե՞ս երեկվա ձայներից դառնալ վաղվա հաղթող մեծամասնության»:

Ճանապարհային քարտեզ

Կա մի հարց, որը հետընտրական Հայաստանում գրեթե ոչ ոք չի տալիս։ Բոլորը կենտրոնացել են մեկ հարցի վրա՝ լեգիտի՞մ էին ընտրությունները, թե՞ ոչ։ Դա ճիշտ է։ Բայց կա մի շատ ավելի կարևոր հարց. իսկ եթե ընդդիմությունը ճիշտ է, հետո՞ ինչ։
Պատկերացնենք, որ ընդդիմության գնահատականը ճիշտ է, ընտրությունները չեն արտացոլել իրական պատկերը, և բոլոր քննադատությունները հիմնավորված են։ Հետո՞ ինչ։ Սա է քաղաքականության ամենադաժան հարցը։
Քաղաքականության մեջ ճիշտ լինելն ու հաղթելը նույն բանը չեն։ Կարող ես ունենալ ուժեղ փաստարկներ, համոզված լինել, որ բարոյապես ճիշտ կողմում ես, և միևնույն ժամանակ չհասնել քաղաքական արդյունքի։
Հենց այստեղ է սկսվում հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը։ Այսօր լեգիտիմության հարցը դարձել է մեր հանրային ու քաղաքական կյանքի առանցքային թեմաներից մեկը։
Գրեթե ամբողջ ընդդիմությունը եկել է նույն եզրակացության՝ ընտրությունները լեգիտիմ չեն եղել։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ քաղաքական դիրքորոշում։ Իսկ յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում ենթադրում է նաև քաղաքական հետևանքներ։ Եթե ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա ի՞նչ է բխում դրանից։ Համակարգը չի փոխվում այն պահին, երբ ընդդիմությունը հայտարարում է դրա ապալեգիտիմության մասին։ Համակարգը փոխվում է այն պահին, երբ հասարակության համար գործող իշխանությունը դադարում է լինել ապագայի կրողը, իսկ ընդդիմությունը դառնում է այդ ապագայի համոզիչ ներկայացուցչը։

Ժամանակի գործոնը

Եթե ընդդիմությունը չի դառնում այդ ապագայի համոզիչ ներկայացուցիչը, ապա ժամանակը սկսում է աշխատել իշխանության օգտին։ Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի երկաթյա օրենք. ապալեգիտիմացումը, որը չի վերածվում քաղաքական գործընթացի, ժամանակի ընթացքում սկսում է լեգիտիմացնել հենց այն համակարգը, որի դեմ ուղղված է։ Սա այն կետն է, որտեղ բազմաթիվ ընդդիմություններ պարտվել են։ Նրանք հաղթել են փաստարկներում, բարոյական հարթությունում և հանրային դժգոհության դաշտում, բայց պարտվել են ժամանակին։
Յուրաքանչյուր օր, երբ ապալեգիտիմացման թեզը չի վերածվում քաղաքական գործողության, համակարգը սկսում է վերականգնվել։ Մարդիկ վերադառնում են իրենց առօրյային, քաղաքականացվածության էներգիան նվազում է, և քաղաքականությունն աստիճանաբար դուրս է մղվում նրանց առաջնահերթություններից։ Հետևաբար, ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ թե երեկվա ընտրություններն են, այլ վաղվա Հայաստանը։

Ձայների կառուցվածքը

Շատերը նայում են միայն թվերին։ Մոտ պայմանական 700 հազար ձայն՝ իշխանությանը։ Մոտ պայմանական 600 հազար ձայն՝ ընդդիմությանը։ Եվ եզրակացնում են, որ տարբերությունը մոտ հարյուր հազար ձայն է։ Բայց քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն ձայների քանակը, այլև դրանց կառուցվածքը։ Դրա վտանգավորությունն առաջինը հասկացավ Փաշինյանը և հետընտրական փուլում սկսեց գործել այդ ուղղությամբ՝ իր բրիֆինգում հայտարարելով, որ իր ձայները «օրգանական» են։ Սա, մեղմ ասած, այդպես չէ, սակայն նա օգտագործեց «գողը առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին» խոսույթը՝ փորձելով կտրել իր համար վտանգավոր հանգույցը։
Իշխանության շուրջ հավաքված ձայների մեջ, անկասկած, կան գաղափարական և անկեղծ աջակիցներ։ Սակայն կա նաև մի մեծ շերտ, որը կապված է հենց իշխանական կարգավիճակի հետ՝ վարչական ռեսուրս, պետական համակարգի հետ շահերի կապակցում, պաշտոնական կախվածություններ, կապիտալային կախվածություն, ուժային ազդեցություն, տեղեկատվական մանիպուլյատիվ գերակշռություն և հատկապես արտաքին լեգիտիմացման ռեսուրսներ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր նրբություն. այդ ռեսուրսի զգալի մասը պատկանում է ոչ թե կուսակցությանը, այլ իշխանությանը։ Այսինքն՝ այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է իշխանական կարգավիճակը։ Չկա կարգավիճակը՝ չկա նաև վերը նշված ռեսուրսը։
Հիմա նայենք մյուս կողմին։ Ընդդիմության շուրջ հավաքված մոտ 600 հազար ձայների գերակշիռ մասը ձևավորվել է բոլորովին այլ միջավայրում։ Դրանք հիմնականում քաղաքացիական, բողոքական և օրգանական ձայներ են։ Մարդիկ, որոնք իրենց ընտրությունը կատարել են ոչ թե համակարգի ներսում գտնվելու, այլ հաճախ հենց համակարգին հակառակ լինելու պայմաններում։ Սա որակապես այլ քաղաքական կապիտալ է, որը չի գովազդվում, չի ստանում իրեն հասանելիք ազդեցությունն ու կշիռը, և, ցավոք, թույլ է տրվել, որ Փաշինյանն այն սննկացնի «ոչ օրգանական» լինելու նարատիվով, մինչդեռ իրականությունը արմատապես հակառակն է։
Քաղաքական տեսանկյունից նման բազան հաճախ ավելի կայուն մեկնարկային հենարան է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Այն ձևավորվել է ոչ թե իշխանական հնարավորությունների, այլ համոզմունքների, սկզբունքների, արժեքների, դժգոհությունների և փոփոխության պահանջի շուրջ։ Այդպիսի աջակցությունը սովորաբար ավելի դժվար է ձևավորվում և հավաքվում։ Այդ իմաստով 600-հազարանոց օրգանական ընդդիմադիր բազան պարզապես մեծ թիվ չէ․ դա ահռելի քաղաքական կապիտալ է, որը կարող է լինել ավելի վստահելի մեկնարկային ռեսուրս, քան իշխանական կարգավիճակից զգալիորեն կախված 700-հազարանոց բազան։
Եվ այստեղ է թաքնված հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական ինտրիգը։ 700-հազարանոց իշխանական բազան և 600-հազարանոց ընդդիմադիր բազան նույն բնույթի և որակի ռեսուրսներ չեն։ Դրանք գտնվում են նույն թվաբանական հարթության վրա, բայց ոչ նույն քաղաքական հարթության։ Մի դեպքում կարևոր դեր ունի իշխանության պահպանման գործոնը, մյուս դեպքում՝ հասարակության ներսում արդեն գոյություն ունեցող ինքնուրույն քաղաքական էներգիան՝ շեշտում եմ՝ ինքնուրույն։ Այդ պատճառով թվերի միջև եղած տարբերությունը քաղաքական առումով կարող է շատ ավելի փոքր լինել, քան թվում է առաջին հայացքից։
Ընտրություններում հաշվում են ձայները։ Իսկ քաղաքական համակարգերի ճակատագիրը որոշվում է նաև հասարակական տրամադրությունների դինամիկայով։ Քաղաքական պատմության մեջ բազմաթիվ իշխանություններ են հաղթել իրենց վերջին ընտրությունը, բայց արդեն պարտվել հաջորդ քաղաքական փուլում, որովհետև հասարակական տրամադրությունների դինամիկան այլևս իրենց օգտին չէր զարգանում։
Հայաստանն այսօր հենց այդ շրջափուլում է, երբ ավարտվում է մեկ ցիկլը, որը մինչ այժմ տևել է ութ տարի։

Վաղվա մեծամասնությունը

Ընդդիմության գլխավոր խնդիրը չպետք է լինի երեկվա ձայներն անընդհատ հաշվելը։ Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասկանալ, թե վաղվա տրամադրություններն ո՞ւմ կողմն են շարժվում։ Որովհետև ընտրությունները ցույց են տալիս, թե հասարակությունն ինչպիսին էր երեկ, իսկ քաղաքականությունը որոշվում է նրանով, թե հասարակությունն ինչպիսին է դառնալու վաղը։
Հետևաբար, ընդդիմության ռազմավարական խնդիրը պետք է լինի ոչ միայն գործող իշխանության լեգիտիմությունը վիճարկելը, այլև սեփական լեգիտիմությունը կառուցելը և վաղվա մեծամասնությունը ձևավորելը։ Իշխանությունները սովորաբար չեն ընկնում այն պահին, երբ կորցնում են իրենց լեգիտիմության մի մասը։ Նրանք ընկնում են այն պահին, երբ հասարակության աչքի առաջ հայտնվում է ավելի վստահելի, կենսունակ և լեգիտիմ այլընտրանք։
Եվ վերջում՝ ամենակարևոր միտքը։ Եթե ընդդիմությունը համոզված է, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա նրա խնդիրը դա անվերջ կրկնելը չէ։ Դա արդեն ասել է։ Նրա խնդիրը հիմա շատ ավելի բարդ է։ Պետք է ապացուցի, որ այն հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք քվեարկել են փոփոխության օգտին, ոչ թե պարտված մեծամասնություն են, այլ ձևավորվող և ինքնավստահ մեծամասնություն։ Որովհետև ընտրությունները ցույց տվեցին, թե Հայաստանն ինչպիսին էր հունիսի 7-ին՝ չոր թվերի մակարդակում, բայց ոչ խորքում։ Սակայն քաղաքական գլխավոր հարցը դա չէ։ Գլխավոր հարցն այն է, թե Հայաստանն ինչպիսին է լինելու հունիսի 7-ից հետո։
P.S. Պատմությունը սովորաբար չի պատկանում երեկվա հաղթողներին։ Պատմությունը պատկանում է վաղվա մեծամասնությանը։ Պահպանեք, սնեք, հոգ տարեք, կոմունիկացվեք միմյանց հետ։
Դուք խորքային մեծամասնություն եք, նրանք՝ թվային»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>