«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
16
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան Պատերազմ Արցախում
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը վերջնականապես փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Իսկ դրա հետևանքով... բեռնատարներում, Լարսի անցակետում կամ ջերմոցներում ու դաշտերում փչանում ու փչանալու են հարյուրավոր տոննաներով ելակը, լոլիկը, վարունգը, պղպեղը, թառամելու են հարյուր հազարավոր ծաղիկներ, հերթը հասել է կեռասին, ծիրանին: Իսկ այդ ամենի համար վնասը կրել ու կրում են ֆերմերները, հողագործները, ջերմոցատերերը, գյուղացիները, ջերմատներում աշխատողները, որոնք առանց այն էլ՝ ճկռած են վարկերի տակ: Արդյունքում էլ ավելի է խորանալու աղքատությունը, որն առանց այդ էլ այս ութ տարում խայտառակ ծավալների է հասել:

Ի՞նչ է անում կառավարության ու ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մեծ հաշվով՝ «զելենսկիություն» է անում, կամ էլ, եթե կհիշեք՝ «սահակաշվիլիություն է անում»:

Փաշինյանը զուգահեռ «տեղեկատվական աղմուկ» է ստեղծում. նրա բոլոր այդ ծղրտան ու անընդունելի հայտարարությունների նպատակներն ակնհայտ են. հանրության, արդեն իսկ ռուսական արգելքներից տուժող հազարավոր մարդկանց ուշադրությունը շեղել բուն ու ահագնացող խնդիրներից, շեղել էլ ավելի ահավոր սպառնալիքներից, որոնք օրեցօր շոշափելի են դառնում:

Բայց շատ արագ պարզվեց, որ Ռուսաստանն ամենևին կատակ չի անում և այլևս մտադիր չէ հանդուրժել Փաշինյանի «եվրոպամետ», զելենսկիախառը և հակառուսական շեղումներն ու զեղումները: Ռուսաստանի նախագահ Պուտինի ու Փաշինյանի՝ դեռևս ապրիլմեկյան հանդիպումից արդեն պարզ էր, որ կան ու կուտակվել են լրջագույն խնդիրներ, որոնց մասին ռուսական կողմը առավել քան պարզորոշ արտահայտվեց: Փաշինյանն ու ՔՊ-ն ձևացրեցին, թե՝ «անձրև է գալիս»:

Հետևություններ չարեցին, ու ոչ միայն նախընտրական մեծ շոու դարձրեցին Ռուսաստանին հակադրվելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնած «Եվրոպական քաղաքական համայնքի» երևանյան հավաքը, այլև գրկաբաց ընդունեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ վերջինս էլ Երևանից թշնամական հայտարարություններ արեց Մոսկվայի հասցեին:

Դա, ըստ էության, Կրեմլի համբերության «ցիստեռնի» վերջին կաթիլն էր:

Փաշինյանն էլի փորձեց ձևացնել, թե՝ «անձրև է գալիս»: Սկսեց հեքիաթներ պատմել իր և Պուտինի ջերմ հարաբերությունների, մի 200 անգամ զանգելու ու նման բաների մասին, դիմեց իր «գեղջկական հնարքներին»:

Սակայն Ռուսաստանն ընդհանրապես, իսկ Պուտինի վարչակազմը՝ մասնավորապես, «արցունքներին չեն հավատում»: Մոսկվայից հնչող հայտարարություններն ու դրանց տոնայնությունը սաստկացան: Առանձնապես սուր էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ձևակերպումները: Ավելին, արվեցին արտահայտություններ ու բնորոշումներ, որ երբևէ չէին հնչել հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Ռուսական իշխանության երկու բարձրաստիճան դեմքեր, Պուտինի թիմի կարևոր դերակատարներ, ըստ էության, դավաճան հռչակեցին Նիկոլ Փաշինյանին (այս դեպքում արդեն հայ-ռուսական հարաբերությունների կտրվածքով):

Ի լրումն, Մեդվեդևի և Վոլոդինի, ՌԴ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների կոշտ հայտարարությունները հստակ ընդգծում են մեկ նպատակ, եթե կուզեք՝ մեսիջ. Մոսկվան այրում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ կապող բոլոր կամուրջները՝ ակնհայտ ցույց տալով, որ վերջինիս ու նրա թիմի հետ որևէ համագործակցություն այսուհետ բացառվում է: Հասկանալի է՝ ոչ Հայաստանի հետ, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության:

Նիկոլ Փաշինյանն արդեն գետնի վրա գործնականում անում է նույնը, ինչ արեց Ուկրաինայում իշխանության եկած Զելենսկին. թշնամանում է Ռուսաստանի հետ: Փաշինյանն անում է նույնը, ինչ ժամանակին արեց հարևան Վրաստանի նախկին ղեկավար Սահակաշվիլին: Ի՞նչ արեցին Սահակաշվիլին, Զելենսկին: Թշնամական քաղաքականություն վարեցին Ռուսաստանի դեմ: Պատերազմ հրահրեցին: Սահակաշվիլին հաշված օրերի ընթացքում պարտվեց՝ իր սիրելի Արևմուտքից ստանալով «բարոյահոգեբանական աջակցություն» և ուրիշ ոչինչ: Զելենսկին շարունակում է պատերազմել, ինչից տուժում է Ուկրաինան ու ուկրաինացի ժողովուրդը. այստեղ Արևմուտքը որոշել է կռվել Ռուսաստանի դեմ… «մինչև վերջին ուկրաինացին»: Արևել յան Եվրոպայի ամենից խոշոր, լուրջ տնտեսական հնարավորություններ ունեցող Ուկրաինան ուղղակիորեն վարի են տվել ու դեռ տալիս են:

Առհասարակ, այս երեքը՝ Փաշինյանը, Սահակաշվիլին ու Զելենսկին, չափից շատ ընդհանրություններ ունեն՝ դրանք չնկատելու համար: Տեսեք. երեքն էլ իշխանության են եկել Արևմուտքի բացահայտ աջակցությամբ (երկուսը՝ ուղղակիորեն «հեղափոխական» ուղով), երեքն էլ դիրքավորվում էին որպես թունդ «հակաթալանչիներ», բայց ոտքովգլխով թաղվել են կամ թաղված են կոռուպցիայի մեջ: Ամենից էականը. երեքն էլ ժողովրդի գլխին պատերազմ են բերել, տարածքային կորուստներ: Երեքն էլ… «սիրում են ժողովրդին», բայց իրենց պատճառով տուժում է ժողովուրդը, երեքն էլ միշտ մեղադրում են ուրիշներին:

Ու հիմա, երբ Փաշինյանը բացահայտ «զելենսկիություն է անում», Ռուսաստանը նույնքան բացահայտ ասում ու հասկացնում է, որ իրենց որոշումը կայացված է ու վերանայման ենթակա չէ. ռուսական իշխանությունները, Կրեմլը այլևս երբեք չեն ցանկանում «գործ ունենալ» Նիկոլ Փաշինյանի հետ, և եթե վերջինս ինչ-որ խարդավանքով պահի վարչապետի աթոռը, միևնույնն է, նրա հետ չեն աշխատելու:

Փաշինյանն ու ՔՊ-ն էլի փորձում են ցույց տալ, թե՝ «անձրև է գալիս», պահ է, կանցնիկգնա, ընտրություններից հետո կկարգավորվի: Դա ոչ միայն հեքիաթ է, այլև ինքնախաբեություն:

Բանը բանից անցել է, ու ակնհայտ է. հայռուսական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակելու է՝ սոցիալ-տնտեսական կոլապս, գյուղմթեքի, արտադրանքի իրացման հիմնական շուկայից զրկվելուց, մինչև արտագնա աշխատանքի մեկնողների առաջ Ռուսաստանի դռները փակվելը, գազի թանկացումից մինչև Ռուսաստանից փող ստանալու հնարավորությունից զրկվելը և այլն, և այլն:

Այսինքն, Փաշինյանը թունավորեց հայ-ռուսական հարաբերությունները, իսկ դրա ծանրագույն հետևանքների բեռը թողել է չարքաշ ժողովրդի վզին: Տնտեսագետներն ամենօրյա ռեժիմով զգուշացնում են բոլոր այն արհավիրքների մասին, որ այս ամենը բերելու է Հայաստանին: Բայց սա դեռ կարելի է կանգնեցնել: Վրացիները ուշացումով, բայց, ի վերջո, գլխի ընկան: Մեզ վերջնականապես գլխի ընկնելու համար մնացել է մեկ շաբաթ: Հունիսի 7-ին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է սեղմել իր բաժին «ստոպի» կոճակը՝ իր քվեաթերթիկով: Դրա համար պետք է անպայման գնալ ընտրատեղամաս և քվեարկել, մերժել Փաշինյանին ու նրա բացահայտ սատելիտներին, ընտրել ընդդիմադիր հիմնական ուժերից որևէ մեկին, տեր կանգնել քվեներին՝ թույլ չտալով, որ իշխանությունը կեղծի ժողովրդի կամընտրության արդյունքը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>