ՊՆ աշխատակիցը ոչ սթափ վիճակում բախվել է Գագիկ Ծառուկյանի հորը պատկանող Toyota Land Cruiser-ին. կա վիրավոր
Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վալեր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ սթափության աստիճանը գերազանցելով սահմանված չափը։
Toyota Land Cruiser-ի վարորդը նույնպես ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։