ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում
16
Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ Reuters Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ

ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ

«Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։ Այսինքն հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հնչեցրած հայտարարություններին։

Նա մանրամասնում է. «Հիշեք ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված ամբողջ նարատիվը։ Սկզբում հանրությանը բացատրվում էր, որ կազմակերպությունը «չի արձագանքում», հետո՝ «չի կատարում իր պարտավորությունները», հետո՝ «գոյություն չունի Հայաստանի համար», հետո՝ «ինքն է դուրս եկել Հայաստանից»։

Այսինքն քաղաքական որոշման պատասխանատվությունը փուլ առ փուլ տեղափոխվում էր ոչ թե որոշում կայացնողի, այլ արտաքին համակարգի վրա։ Ոչ թե դու ես փոխում աշխարհաքաղաքական վեկտորը,

այլ աշխարհաքաղաքական համակարգն է քեզ «լքում»։ Ոչ թե դու ես կատարում շրջադարձ, այլ քեզ «ստիպում են»։ Ոչ թե դու ես պատասխանատու, այլ իրավիճակն է «անխուսափելի» դարձել։

Եվ հիմա նույն մեխանիզմը մեծ հավանականությամբ փորձ է արվելու կիրառել նաև ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Սակայն այստեղ սկսվում է ամենավտանգավոր հատվածը։ Եթե ՀԱՊԿ-ի թեման հնարավոր էր երկար պահել անվտանգային, դիվանագիտական և աշխարհաքաղաքական բառապաշարի մեջ, ապա ԵԱՏՄ-ի թեման այդ շքեղությունը չի ունենալու։ Որովհետև սա արդեն ոչ թե սահմանների, քարտեզների ու հայտարարությունների, այլ մարդու գրպանի, սառնարանի, աշխատավարձի, բիզնեսի, գյուղմթերքի, բեռնափոխադրումների, գների և հազարավոր ընտանիքների գոյատևման մասին է։

Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։

Քաղաքական PR-ը կարող է երկար աշխատել անվտանգային ոլորտում, որովհետև անվտանգության ճգնաժամերը հասարակությունը հաճախ զգում է ուշացած։ Բայց տնտեսական ճգնաժամը մարդը զգում է նույն օրը՝ խանութում, կոմունալ վճարի ժամանակ, աշխատավայրում կամ դրամական փոխանցումների կրճատման պահին։

Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի դեպքում հնարավոր էր ամիսներով կառուցել «իրենք են հեռանում մեզնից» նարատիվը, ապա ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին։ Ու այստեղ արդեն սկսվելու է ամենաբարդը։ Որովհետև տնտեսական իրականությունը շատ ավելի դաժան բան է, քան քաղաքական նարատիվը։

Մարդը կարող է ամիսներով չհասկանալ աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքները, բայց մարդը շատ արագ հասկանում է, երբ իր եկամուտը նվազում է, ապրանքը թանկանում է, բիզնեսը խնդիրների մեջ է ընկնում կամ աշխատանքի շուկան սկսում է սեղմվել։

Եվ եթե նույն «ոչ թե մենք ենք դուրս գալիս, այլ իրենք են հեռանում» ֆորմուլան ամբողջությամբ տեղափոխվի տնտեսական դաշտ, ապա իշխանությունը կարող է առաջին անգամ բախվել ոչ թե գաղափարական դժգոհության, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի՝ սոցիալական հոգեբանական կտրուկ սառեցման։

Որովհետև աշխարհաքաղաքական հարցերի շուրջ հասարակությունը կարող է երկար վիճել, բայց գրպանի հարցերի շուրջ հասարակությունը սովորաբար շատ արագ է դատավճիռ կայացնում։

P.S. Հենց այդ դատավճռից խոսափելու և ընտրական փուլում դրան չբախվելու ռիսկից խուսափելու համար է հիմա իշխանության հռետորաբանությունն ու մոտեցումը փափուկ և ոչ ագրեսիվ այդ առումով: Այն շատ արագ փոխվելու է ընտրություններից հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>