Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը

Մարմնավաճառը քաղաքացիների վարակել է «ՍՊԻԴ»-ով. նա կասկածվում է «Բելիսիմո», «Կամար», «Մալիբու» շոգեբաղնիքներում մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 123 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ս. Կ.-ի նկատմամբ, ով սեռական վարակով վարակված է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս. Կ.-ն մի քանի ամիս սեռավարակների դեմ բուժում է ստացել Երևան քաղաքում, սակայն բուժման ընթացքում նա 7 տարբեր քաղաքացիների հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով այդ 7 քաղաքացիները վարակվել են մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով:

2017 թ.-ի դեկտեմբերի 27-ին պարզվել է, որ Ս. Կ.-ն հաշվառված լինելով ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչի վարակակից և նա, քաջ տեղեկացված լինելով այդ մասին, հստակ նախատեսելով հետևանքների առաջացումը, 2016թ-ի նոյեմբերից մինչև 2017 թ-ի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար՝ առանց պահպանակի օգտագործման, բնական ճանապարհով, գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Վ. Հ.-ի հետ:Պարզվել է, որ Վ. Հ.-ն վարակվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 28-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը նախաքննության ընթացքում ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձոր քաղաքի «Բելիսիմո», «Կամար», «Մալիբու» շոգեբաղնիքներում և հասարակական սպասարկման մի շարք հաստատություններում մի քանի տարի շարունակ՝ համապատասխան գումարի դիմաց, Ս. Կ.-ին հաճախակի տրամադրել են սենյակներ, ով այդ սենյակներում զբաղվել է մարմնավաճառությամբ և նպաստել պոռնկությամբ զբաղվելուն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Բելիսիմո» օբյեկտը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին, իսկ «Կամար»-ը և «Մալիբու»-ն շոգեբաղնիքներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Shamshyan.com 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>