Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ
15
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ Պատերազմ Արցախում
Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը Այս պահին, ԿԸՀ-ի դիմաց (ֆոտո) «49 տոկոսանոց» Փաշինյանը ազդարարեց հարյուր հազարավոր հայ մարդկանց կալանավորելու, ունեզրկելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման Աբովյան Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են Ավինյանը փոխել է Երևանի աշխարհագրությունը. «Բարեկամության» անցումը դարձել է Երե-Վենետիկ ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա. Ուժեղ Հայաստան «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքով ձերբակալված կա Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց. Իշխան Սաղաթելյան ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ

«Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Չգրված օրենք՝ քաղաքականության մեջ. երբ իշխանության ոտքի տակից հողը փախչում է, առաջինը կորցնում է ինքնատիրապետումը։ Ինչ տեսնում ենք վերջին ամիսներին ՔՊ-ական վերնախավի կատարմամբ, այլևս քաղաքականություն չէ։ Էնպես չէ, թե դրանից առաջ մի բան էին, ուղղակի հիմա, առավել ևս, տեսնում ենք խուճապի մատնված, իշխանությունը կորցնելու սարսափից հոգեվարքի մեջ գտնվող խմբակի նյարդային պոռթկումները։ Մի քանի անգամ փաստերով անդրադարձել եմ, թե քանի քրեական գործ կա Փաշինյանի դեմ՝ զրպարտության, վիրավորանքի ու հայհոյանքի համար։ Նա, որ 2018-ին գալիս էր «սեր-հանդուրժողականություն» քարոզելով, այսօր իրեն չընտրող երկու միլիոն մարդու անվանում է «շուն ու շանգյալ»։ Փողոցային խուլիգանն անգամ նման բառապաշարով չի խոսում մարդկանց մասին։

Պետական պաշտոնյան իրավունք չունի թշնամաբար վերաբերվել իրեն չընտրողներին․ այլապես ստացվում է՝ իր վերաբերմունքը դիտավորյալ է, սկսած աղքատ ու գործազուրկ պահելուց, մինչև պատերազմում զոհ տալ ու ավտոյի տակ սպանելը։ Նա շատ լավ գիտի, որ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» միասին իրենից շատ ձայն ունեն, ուրեմն դիտմամբ է վիրավորում նրանց ընտրողներին։ Կհարցնեք, թե այդ դեպքում ինչու չեն արձագանքում նրան․ իմ կարծիքով, բանի տեղ չեն դնում, ասում են՝ դե Նիկոլն ա, էլի։ Երկրորդ նախագահն, օրինակ, ասում է՝ երևի անհրաժեշտ է ղեկավարի համար փսիխո հանձնելը։

Չկա էդպիսի շաբաթ, որ Փաշինյանի հոգեկան վիճակը քննարկման թեմա չլինի՝ նրա հայտարարությունների, կեցվածքի պատճառով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիր ունի։ 2025թ․ սեպտեմբերին Երևանում մի միջոցառում էր՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անունով։ Մարդամեկն ասում է, թե Հայաստանում ժողովրդավարությունը պարզ հայհոյախոսությունն է։ Ո՞վ է պայքարում դրա դեմ, կա՞ այնպիսի մի կազմակերպություն, որ դատապարտում է հայհոյախոսությունը։ Այսօր հենց ինքն է թիվ 1 հայհոյախոսը։ Մե՛կ՝ մարդկանց ասում է բոմժ, դատավորներին ասում է վնգստացող, «շինելն» ու «դոմփելը», կներեք, իհարկե, բայց իր բառերն են։

Ու բնականաբար՝ նրանից հետ չեն մնում ուսապարկերը․ ամեն օր մի ՔՊ-ական հայհոյում է ժողովրդին, հաջորդ օրը ներողություն խնդրում, հետո մյուսն է սկսում հայհոյել ու ներողություն խնդրել։ Նախորդ շաբաթը սկսեց ու ավարտվեց հայհոյանք ու վիրավորանքով, հետո ներողությամբ, կիրակի երեկոյան էլի հայհոյանք էր, այսօր առավոտյան՝ ներողություն։ Այսօր ներողություն է խնդրել ՔՊ Սարիկը, որովհետև նախորդ երեկոյան դեմքն էր ցույց տվել Ֆեյսբուքում։ Այսօր գրել է՝ որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել․ ի՞նչ հանրային քաղաքական գործիչ, պարզ խուլիգանություն է։ Երեկ ներողություն էր խնդրում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը․ նա էլ վիրավորել էր կերակրող մայրերին։ Ու զավեշտն այն է, որ դա էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ գրանտներ էին ուտում ու ճառեր էին ասում կանանց իրավունքների մասին, այսօր պատրաստ են ոտնատակ տալ հայ մոր արժանապատվությունը։ Այդ կինը իրավունք չուներ վիրավորելու կրծքով կերակրող մայրերին, անգամ եթե ինքը միայն կաթի փոշով մեծացած լիներ։ Սա ՔՊ-ի բարոյական անկման մասին է։ Ջուլհակյանից առաջ ֆեյսբուքյան օգտատերերին վիրավորում էր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, կարծեմ Հասմիկ է անունը։ Դրանից առաջ մարդկանց վիրավորում էր Քոչարյան Անդրանիկը՝ ասելով, թե իր տղան բարձրակարգ է, մյուսները՝ ցածրակարգ։ Դրանից առաջ ՔՊ-ական նախկին նախարար Սիմիդյանն էր հայհոյել մարդկանց, Արթուր Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանն էր լրագրողներին ասում անդաստիարակ, անշնորհք կամ Կոնջորյանն ուղարկում էր ֆայլաբազար և լիքը այլ բաներ։ Վերևից ներքև գործում է մեկ միասնական ձեռագիր՝ ագրեսիա, ցինիզմ և ժողովրդի արհամարհում։ Մարդկանց նկատմամբ դրանց վերաբերմունքը այդպիսինն է, իրենք էին իրենց պատճառով զոհվածներին հաշվում +—ով, իրենք էին մեր հերոսների դիերը պարկերը լցրել ու գցել նկուղներում, իրենք էին ավտոյի անիվների տակ ճզմում մորն ու չծնված զավակին․ դա՛ է սրանց վերաբերմունքը հայ ժողովրդին։ Ու էդ վիրավորանք վիրուսից կպել է սաղ ՔՊ-ն, հարազատներով։ Ինչի՞ պակաս գռեհիկ էին Զարեհ Սինանյանի հոր ասածները, Ալենի մոր արածները, Ավինյանի հոր ասածը։

Նիկոլն ասում է՝ «եթե որևէ ՔՊ-ական վատ արտահայտություն անի, մենք իմանանք և համապատասխան միջոցներ չձեռնարկենք և չդատապարտենք հրապարակային, կարգապահական վարույթ չհարուցենք, այո՛, կարող եք դա տարածել ամբողջ ՔՊ–ի վրա»։ Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդին «համբալ» ասել է ոչ թե Ավինյանի հայրը, այլ ողջ ՔՊ-ն․ որովհետև դատապարտում չեղավ, հետևանքներ չեղան, Ավինյանը շարունակում է գնալ գործի։ Ուրեմն ըստ Նիկոլի՝ ինքն է վիրավորել «Օփելի» վարորդներին։

Բայց բարեվարքությունը չափազանց մեծ զարդարանք է ՔՊ կոչվածի համար։ Մեկ անգամ չէ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նիկոլի խոսույթում բարեվարքության կանոնների խախտում է արձանագրել։ Լավ, այդ ինչի՞ց է, որ սրանք առաջ այդքան զգուշավոր էին, վախկոտ, ինչպես ասում են՝ մատդ տանեիր բերանը՝ չէին կծի, իսկ հիմա մարդ են ուտում։ Ասեմ, դրա անունն է թիկնազոր և ոստիկան։

Բայց գիտե՞ք ինչն է շատ նկատելի․ սրանք բոլորին վիրավորում են, բացի ադրբեջանցիներից ու թուրքերից։ Թուրքիայի, Ադրբեջանի ժողովրդին, ղեկավարներին չեն վիրավորում․ ռուսներին, օրինակ, վիրավորում են, ասում են «ռսները», չինացիներին վիրավորում են, Ալեն Սիմոնյանը պատգամավորի հետ վիճելիս ասում էր «այ չինական», Պուտինին վիրավորում են․ ամենաշատը, իհարկե, վիրավորում են Հայաստանի ընդդիմադիրներին, ղարաբաղցիներին, եկեղեցուն․ վիրավորում են այն ամենը, ինչը հայկական է, ազգային է․ դարավոր թշնամու մասին թթու խոսք չես լսի սրանցից։ Եզրակացությունն արեցիք, կարծում եմ։ Միայն ասեմ, որ իրենց արածը քաղաքական սխալ չէ, այլ արժեհամակարգ։

Լավ ինչի՞ են սրանք հասնելու իրենց պահվածքով․ այս վարքագիծը չի վախեցնելու մարդկանց, էլ ավելի է խորացնելու հանրային զզվանքն ու ատելությունը իրենց նկատմամբ։ Սա խորացնելու է պառակտումը, բայց վերջնարդյունքում արագացնելու է հենց ՔՊ-ի քաղաքական վախճանը։ Իշխանությունը, որը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի արժանապատվությանը, արդեն իսկ ստորագրել է իր կապիտուլյացիան երկրի ներսում։ ՔՊ-ն կենդանական վախերի մեջ է, վստահաբար։ Այդ խմբակում հիանալի տեսնում են իրենց զրոյացող վարկանիշը։ Երբ չունես ցույց տալու ոչ մի դրական արդյունք, երբ կործանել ես երկրի անվտանգությունը, հանձնել ես, զիջել ես, թալանել ես, հարստահարել ես, մնում է միայն հարձակվել քեզնից հաշիվ պահանջող հասարակության վրա։ Սրանք լավ են հասկանում, որ իշխանությունից զրկվելուց հետո կանգնելու են դատարանի և ժողովրդի առաջ, և այդ սարսափն ուղղակի քայքայել է նրանց նյարդային համակարգը։

Կարճ ասած՝ սրանց նյարդերը տեղի են տալիս, որովհետև զգում են իրենց իշխանության մոտալուտ ավարտը։ Այդպես են լինում բոլոր մերժվածները։ Եվ որքան մոտենա այդ ավարտը, այնքան նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու։ Մեզ մնում է չտրվել այս սադրանքներին և հստակ արձանագրել նրանց քաղաքական դեգրադացիայի յուրաքանչյուր դրվագը՝ վաղը օրենքի ողջ խստությամբ պատասխան պահանջելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>