«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»
Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
Փաշինյանը ունի պլան Բ. «Քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում»
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ վարչական և ուժային լծակները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, դատախազությունը, վարունգի նման բան են։ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդիկ հիմնականում կամ նախկին ՀՀԿ-ական են, կամ հանցագործներ, իսկ Նիկոլի ընտրազանգվածը որքան ոգևորված հիմա նրան աջակցում է, վաղը նույնքան ոգևորված կքարկոծի, երբ Նիկոլը զրկվի իր իշխանությունից։ Իսկ այդ ժամանակ նույն քննիչները, որոնք հիմա Նիկոլը հրահանգով ընդդիմության դեմ գործեր են կարում, վաղը հերթի կկանգնեն՝ Նիկոլին մեղադրելու աշխարհի ամենածանր հանցանքների համար։ Օրը մոտ է»։

