ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարտը ամենատեղումնառատ էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199 %-ը։

Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, որոնք ընդգրկեցին հանրապետության բոլոր շրջանները, սակայն առավել տեղումնառատ էր վերջին տասնօրյակը։ Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի լեռնային շրջաններում՝ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ կազմելով 217.9 մմ-ից 278.6 մմ, որը գերազանցել է ամսական նորման 3-ից 5 անգամ։ Մարտի 31-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 274 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, սակայն ամսի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է մարտ ամսվա համար։ Առանձին լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 31-ին տատանվել է 64 սմ-ից 110 սմ-ի սահմաններում՝ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում, իսկ նախալեռնային և ցածրադիր շրջաններում ձնածածկույթը բացակայել է։

2026 թվականի մարտ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մարտի 21-ին՝ Կապանում՝ 23․5 °C ։ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -6․3 °C։

Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։ Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>