ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր
6
Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Երեկվա բանավեճում երևաց, թե ովքեր են Փաշինյանի գրպանի գործիչները Պատերազմ Արցախում
Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU Արմեն Աշոտյանը էլի քաղբանտարկյալ է. նա կալանավորվեց մեկ ամսով ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական gեղաuպшն գործողություն է. Գարեգին Երկրորդն gեղաuպшնшգետների ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը Պետական մարմինների աշխատակիցներն ահազանգում են. հանձնարարվել է մինչև 20։00 մնալ աշխատավայրերում, ընտանիքներով ներկայանալ ՔՊ հանրահավաքին Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան

Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ

Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» ՔՊ-ի նախընտրական ծրագրի մեջ մտցնելը նշանակում է, որ այսօրվա ՀՀ կառավարությունը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Կոնկրետ խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը և ընդհանուր առմամբ նաև օրինականության սկզբունքը, որն ամրագրված է Սահմանադրության 6–րդ հոդվածում։ Վերջինս ասում է, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Կառավարությունը ոչ Սահմանադրությամբ ոչ օրենքներով, նման լիազորություն չունի, չունի նման հնարավորություն իշխանական լծակներով ներգործել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերի վրա։ Իսկ այն, որ կառավարությունը նման իրավասություն չունի, դրա մասին ասվում է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում։ 17-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։

Դա նշանակում է, որ Հայաստանում գործում է աշխարհիկ պետության սկզբունքը, աշխարհիկ գործերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման գործերը իրականացվում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,  հոգևոր կյանքին վերաբերող գործերը պետության գործեր չեն, պետությունը այդ հարաբերություններին միջամտելու որևէ հնարավորություն չունի, և Սահմանադրությունը հստակ է այդ առումով։

Առավել ևս, որ մեր Սահմանադրությունը 18-րդ հոդվածում հստակ ամրագրել է հենց Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակութային զարգացման, ինքնության պահպանման գործում։ Այդ պայմաններում կառավարության կողմից որևէ ապագա միջամտությունը այն հարցերին, որոնք առաքելական Սուրբ եկեղեցու ներքին ինքնավարության հարցեր են, կլինեն բացարձակ հակասահմանադրական,–ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե ՔՊ–ն վերընտրվի այս ծրագրով, արդյոք դա իրեն լեգիտիմ իրավունք կտա գնալ նման քայլերի՝ հիմնավորելով, որ ժողովուրդն իրեն քվե է տվել, սահմանադրագետն ասաց. «Իրավունք չունեն, որովհետև ժողովուրդը ևս կաշկանդված է սահմանադրությամբ։ Քանի դեռ այս սահմանադրությունը կա և գործում է, որևէ կերպ ՔՊ-ն նույնիսկ եթե իրենց հաջողվի վերարտադրվել, չի կարող լեգիտիմություն ստանալ նման հակասահմանադրական գործողություններ իրականացնելու համար։

Այն հանգամանքը, որ այդ դրույթները ընդգրկված են ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ՔՊ-ի համար սահմանադրությունը սահման չէ, ՔՊ-ի համար կարևոր է մեկ մարդու քմահաճույքը, և իրենք այդ քմահաճույքը  բավարարելու համար պատրաստ են ոտնահարելու և սահմանադրությունը, և Հայաստանի Հանրապետության օրենքները։

Նշեմ նաև, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության վերաբերյալ մենք ունենք նաև հատուկ օրենք 2007 թվականի, որտեղ սահմանադրական բոլոր այն դրույթները, որոնց մասին ես խոսեցի, ավելի մեծ կոնկրետացում են ստացել։ Այնպես որ լեգիտիմության տեսանկյունից ՔՊ-ն որևէ բան չի կարող շահել և չի կարող շահարկել այն հանգամանքը, որ իրենց հիպոթետիկ վերարտադրման պարագայում իրենք իբր ունեն ժողովրդի աջակցությունը։ Դա բացառվում է սահմանադրաիրավական տեսանկյունից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>