«Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան
21
Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Պատերազմ Արցախում
Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Ռուսաստանում լուրջ են տրամադրված 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Մահաբերն իր արյունոտ ընթացքը շարունակում է Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայնեցվել է Զելենսկու հետ․ ANNA NEWS Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը

Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նկատում է. «Եթե Փաշինյանի առավոտը արդեն սկսվում է ոչ թե ուղերձով իր ընտրողին, այլ ուղերձով իր բանտարկված քաղաքական ախոյանին այն էլ նյարդային որակումներով դա արդեն ազդեցության խոսք չէ, դա՝ ախտորոշում է։
Քաղաքականության մեջ կա պարզ կանոն․
Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը։ Եթե այդ ուղերձում չկա նրա ընտրազանգվածը, նրա առաջարկը, վստահության նարատիվը, բայց կա հակառակորդը, նրա անունը, կարգավիճակի ֆիքսումը որպես քաղաքական ախոյան նույնիսկ, եթե նա զրկված է ազատ խոսքից, ապա դու արդեն չես ղեկավարում օրակարգը։ Դու արձագանքում ես նրան։
Եվ սա արդեն պատահական չէ այլ համակարգային շեղում է։ Երբ մրցակիցը մեկուսացված է, երբ նա չի կարողանում ազատ խոսել, բայց դու առավոտյան խոսում ես նրա մասին, դու անում ես ամենավտանգավոր քաղաքական սխալը՝ դու նրան դարձնում ես օրակարգի կենտրոն նույնիսկ իր բացակայությամբ։
Դու կարող ես բանտարկել մարդուն,
բայց չես կարող բանտարկել նրա շուրջ ձևավորված քաղաքական իմաստը։
ՔՊ-ի ողջ խոսույթը, որը այսօր կառուցված է բանտարկված մրցակցի սևացման, վարկաբեկման, նրա «վտանգի» անվերջ կրկնության վրա, այլևս չի ընկալվում որպես ուժի ցուցադրություն։ Այն ընկալվում է որպես անհանգստության ինստիտուցիոնալացված խոսք։
Ով ուժեղ է՝ խոսում է իր ընտրողի հետ։
Ով վստահ է՝ խոսում է իր ծրագրի մասին։
Ով առավոտ խոսում է իր բանտարկված «ախոյանի» հետ՝ նա արդեն ներսում տեղափոխել է իր քաղաքական կենտրոնը։
Եվ հենց սա է ամենակարևոր կետը։ Եթե քո առավոտյան ուղերձը սկսվում է ոչ թե քո ընտրողով այլ մեկ անձով ում բանտարկել ու մեկուսացրել ես ապա իրականում այդ անձն է դարձել քո քաղաքական համակարգի և վախերի առանցքը։
Ու որքան շատ ես փորձում ապացուցել, որ «չես վախենում», այնքան ավելի ակնհայտ է դառնում հակառակը։ Դա այլևս քարոզչություն կամ սև PR չէ: Սա՝ վախի կառուցվածքային արտահոսք է քաղաքական խոսքում։
P.S. Նույն սխալը Փաշինյանի ընդդիմությունը արել է քրոնիկ կերպով տևական ժամանակ»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>