«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի
Դիտել նաև
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշել, որ «եթե Իրանի դեմ հարձակումները դադարեն, զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։ «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով»,- նշել է Արաղչին։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Թեհրանն առաջարկել է 10 կետ, որոնք «ընդունելի հիմք են բանակցությունների համար»: Ըստ իրանական կողմի՝ կետերից մեկն էլ վերաբերում էր Իրանի վերահսկողության պահպանմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ:

