«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ)
21
Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Պատերազմ Արցախում
«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Ռուսաստանում լուրջ են տրամադրված 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Մահաբերն իր արյունոտ ընթացքը շարունակում է Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայնեցվել է Զելենսկու հետ․ ANNA NEWS Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Փաշինյանն ակնհայտ քաղաքական հետապնդման պատվեր է իջեցրել Անդրանիկ Թևանյանի դեմ․ Բորիս Մուրազի Իմ համերաշխությունն եմ հայտնում Անդրանիկ Թևանյանին․ Արամ Աբրահամյան Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին Փաշինյանը 100 մլրդ-ի վնաս է տվել, 8 մլրդ դոլար էլ գողացել է հայ ժողովրդից, թալանչի են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում անցած կիրակի, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները, ինչ խոսք, բնութագրական ընդհանրացումների առիթ են տալիս: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Տեղի էր ունեցել այն, որ Նիկոլ Փաշինյանը, որի անվտանգությունն ապահովում են իր անմիջական թիկնազորը, հարյուր համազգեստավոր ու անհամազգեստ ոստիկաններ, առանց նախնական կամ զգուշացնող տեղեկության, գնացել էր նշված եկեղեցի: Բայց ինչպե՞ս էր «գնացել»: Գնացել էր թիկնազորով, Պատարագի ժամին, ըստ որոշ տեղեկությունների՝ կեսից, ու այդ թիկնազորով մխրճվել Պատարագի, սուրբ հաղորդության համար այնտեղ եկած հավատացյալ մարդկանց բազմության մեջ: Փոխանակ, որպես ուշացած, վերջերում մի տեղ խելոք կանգներ (եթե իրապես որպես հավատացյալ էր գնացել, ոչ թե սադրանք սարքելու), սկսել էին հրմշտել մարդկանց, որ ճանապարհ բացեն դեպի առաջին շարք:

Մարդիկ անակնկալի էին եկել՝ չկասկածելով, որ կհանդիպեն նույն Եկեղեցու և հայ հոգևորականության հանդեպ ատելություն արտաշնչող Փաշինյանին: Ու եղավ այն, ինչ եղավ: Այսինքն, Փաշինյանը եկավ, սադրեց խառնաշփոթ, հրմշտոց, իր թիկնապահներից մեկը բռունցքները թափահարեց, հարվածեց, ինչպես հետո պարզվեց, 18-ամյա Դավիթին: Ըստ տեղեկությունների, նա էլ հակադարձ է փորձել հարվածել, բայց դա դեռ հաստատել է պետք... Հետևանքը՝ քաշքշոց եկեղեցու բակում, երեք ձերբակալված, քրեական գործ, երկու անձի նկատմամբ կալանքի հետ չկապված խափանման միջոց և մեկ կալանավորված դպրոցական:

Նորմալ մարդկանց մեծամասնությունը, բնականաբար, չարդարացնելով բռնությունը, ամեն պարագայում հրաշալի հասկանում է, թե ինչն ինչոց է, և հիմնականում աջակցում են փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների թիրախում հայտնված հայրենակիցներին, հատկապես՝ դպրոցական, ավարտական դասարանում գտնվող Մինասյան եղբայրներին: Բազմաթիվ տղաներ և աղջիկներ (դա նույնպես հասկանալի է) թե՛ ՆԳՆ-ի մոտ էին գնացել, թե՛ դատարանի շենքի մոտ՝ աջակցելու իրենց ընկերներին, դասընկերներին, որոնց մասին միանգամայն դրական էին արտահայտվում՝ թե՛ ուսման, թե՛ վարքի առումով:

Բայց այն, ինչ արձանագրվեց սոցցանցերում և լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերի այն լուրերի տակ, որոնք պատմում էին այս ամբողջի մասին, կամ որտեղ ներկայացված էին դասընկերների, ընկերների խոսքերը, ոչ պակաս խայտառակ ու վտանգավոր երևույթ է: Ոչ միայն ֆեյքերը, այլև Փաշինյանի՝ դեռևս անկյուններից ծիկրակող մոլի երկրպագուներն ու հատկապես երկրպագուհիները ինչ լուտանք ու չարություն ասես, որ չէին թափում ձերբակալված դպրոցական եղբայրների, նրանց դասընկերների ու դասընկերուհիների, դպրոցականների ծնողների հասցեին:

Մեկը չէ, երկուսը չէ: Ակնհայտ բռնության ու հաշվեհարդարի կոչերից մինչև տղաներին, նրանց ծնողներին «ցմահ ազատազրկելու» պահանջներ... Ընդհանրապես, «հիմիկվա երիտասարդությանը» վառելու, վերացնելու կոչեր: Իբր իրենց սիրելի վարչապետը քիչ երիտասարդների զոհվելու պատճառ դարձավ:

Այդ խտացված չարության ու սև մաղձի դրսևորումներից մեջբերումներ անելու ոչ մի ցանկություն չունենք: Բայց մեզ ակամայից սարսափեցրեց այն պարզ գիտակցումը, որ, թեկուզ քանակով ու որակով չնչին, բայց, միևնույնն է, կան այդպիսիք, ու նմանների հետ նույն օդն ենք շնչում, նույն երկրում ենք ապրում, շատ հնարավոր է՝ անգամ նրանցից մեկնումեկը մեր հարևան բակից կամ շենքից է: Ու նման՝ նողկալի ատելությամբ, չարությամբ, մաղձով լի անձինք մեր ժամանակակիցներն են:

Ուրեմն, խոսում են դաստիարակությունից, խոսում են «էս սերնդից», քաղաքավարությունից են խոսում: Ու խոսում են մարդիկ, որոնք արդարացնում էին Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելը: Դաստիարակությունից խոսում են մարդիկ, որոնք ծպտուն չեն հանել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների թույլ տված բազմաթիվ գռեհիկ, անդաստիարակ ու անքաղաքավարի դրսևորումների պարագայում: Ու հանկարծ որոշել են, որ պետք է քաղաքավարության ու դաստիարակվածության «խորագետ» դասեր տան հասարակությանը, հանրությանը, գերազանցիկ սովորող և օրինակելի վարքի տեր բարձրդասարանցիներին, նրանց ծնողներին, բոլորին: Հայ ժողովրդին, էլի:

Նրանց մի մասը, միգուցե, ֆեյքեր են, այսինքն՝ անիրական օգտատերեր: Չնայած՝ ֆեյքերի հետևում էլ, ի վերջո, մարդիկ են կանգնած: Պարզապես ֆեյքերի պարագայում գիտես, որ քպական, քպամերձ մեկը տասնյակ ֆեյքեր է աշխատեցնում: Բայց ցավն այն է, որ այդօրինակ՝ չարություն ու ատելություն արտաշնչող մեկնաբանիչների շարքերում կան նաև իրական անձինք՝ իրենց դեմքերով, իրենց անուններով: Ու ակնհայտ է, որ նրանք «Նիկոլ ընտրողներ են»: Ու հետաքրքիր օրինաչափությամբ այդ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը զուրկ է տարրական ամոթի զգացումից, դատելով տառասխալներով կամ դրանցից անօգուտ խուսափելու համար լատինատառ մեկնաբանություններից՝ կիսագրագետ կամ անգրագետ է, ցածր հասարակական գիտակցության ու մակարդակի վրա, հեռու ազգային ինքնությունից ու միջուկից:

Սա է փաշինյանական «էլեկտորատի» հավաքական նկարագիրը: Դե, չհաշված նրանց, որոնք կոնկրետ անձնական շահ ունեն՝ պաշտոնի, փողի, պարգևավճարի տեսքով: Բայց էականը նույնիսկ ոչ թե դա է, այլ նրանցից հորդող ատելությունն ու չարությունը:

Այդ ամենը անհետևանք չի մնում: Չար ու ատելություն շնչող մեկնաբանությունները չեն անհետանում սոցցանցային խորխորատներում: Դրանք նյութականանալու հատկություն ունեն: Ըստ որում, տիեզերական հավասարակշռության կանոններով այդ նյութականացումը, որպես կանոն, շուռ է գալիս հենց չարություն սերմանողների վրա: Առնվազն, նրանց չի շրջանցում: Շատերը միգուցե դա լիարժեք չեն ընկալում: Բայց երբ սկսում են զգալ, արդեն, որպես կանոն, չափազանց ուշ է լինում:

Ցավալի է, բայց ցանկացած իշխանություն, մեծ հաշվով, ընդօրինակվում է: Ինչպիսին իշխանավորներն են, նմանօրինակ հակումներ սկսում են դրսևորել և իրենց, այսպես ասենք, երկրպագուները: Ուստի, մնում է հուսալ, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո այլևս չլինի իշխանություն, կհաջողվի հաղթահարել այդ երևույթը, թոթափել ատելության ու չարության մաշող ու թունավոր փառը: Տարիներ կպահանջվի, բայց անհրաժեշտ է: Հակառակ դեպքում՝ մեր հասարակությունն այս թունավոր շրջանակից ոչ միայն դուրս չի գա, այլև այնտեղ կխորտակվի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>