Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

«Ադրբեջանական մշակույթ-2040» հայեցակարգով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է. monumentwatch.org

«Օկուպացված Արցախի տարածքում միայն լրատվականներով ու հարցազրույցնեով բարձրաձայնվող գործողությունները այժմ ստացել են հստակ ռազմավարություն՝ միայն թե քողարկված «վերականգնում» բառի տակ»,- այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը՝ վերլուծելով Արցախը «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է «Ադրբեջանական մշակույթ - 2040» մշակութային հայեցակարգը։ Փաստաթուղթը երկարաժամկետ ռազմավարություն է, որը նախատեսված է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում ձևավորել երկրի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները։ Հայեցակարգը կառավարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից և նախատեսում է իրականացման փուլային ու ինտեգրված մոտեցում՝ երեք փուլով՝ 2026–2030, 2031–2035 և 2036–2040 թվականներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են նպատակները և դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները։

Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք»։ Փաստաթղթի 3-րդ բաժնում՝ «Ներկայիս իրավիճակի վերլուծություն» ենթաբաժնում, նշվում է, որ երկրում ստեղծվել են նոր թանգարաններ և պատկերասրահներ, իսկ Բաքվում բացվել են «Հայրենական պատերազմի» հուշահամալիրը և «Հաղթանակի թանգարանը»։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «ազատագրված տարածքներում» դրվել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանային համալիրների հիմքերը։ Կարող ենք փաստել, որ այս թանգարանների գլխավոր նպատակը Արցախի բնիկ բնակչություն հանդիսացող հայությանը և առհասարակ հայությանը ներկայացնել որպես «օկուպանտ», որի դեմ տարվել է «հաղթանակ»: Նման թանգարանները նպաստելու են հայատյացության խորացմանը: Ըստ երևույթին այս թանգարանների հիմնումը հենց Արցախի տարածքում խորհրդանշելու է հայկական Արցախի ոչնչացումը և հայության էթնիկ զտումները:

Հայեցակարգի 5-րդ բաժնում ներկայացված են մշակութային քաղաքականության հիմնական նպատակները։ Մասնավորապես, 5.1.15 կետում նշվում է մշակութային հաստատությունների վերականգնումը, նոր մշակութային ենթակառուցվածքների ստեղծումը, մշակութային կյանքի վերակենդանացումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։

Հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը, այս հայեցակարգը ենթադրելու է հայկական հետքի լիակատար ջնջում, քողարկում, վերափոխում և լռության մատնում: Ասվածի լավագույն օրինակը Շուշիում «վերականգնվող» Ղազանչեցոց տաճարն է, վերականգնման անվան տակ հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամը, Շուշիի, Հադրութի թալանված և միտումնավոր վնասված թանգարանները և մշակութային կենտրոնները, Արցախի բազմաթիվ գյուղերում Հայրենական պատերազմի քանդված, վնասված, վանդալիզմի ենթարկված հուշարձանները, ռազմական նպատակներով օգտագործվող դպրոցների, մշակույթի տների տարածքները: Այս դրույթով ուղղակի վտանգի տակ է հայտնվում Արցախի միջնադարյան հայկական մշակութային ժառանգությունը, որը, հաշվի առնելով վերջին 5 տարիների հայտարարությունները, «պետք է բերվի նախնական տեսքի»՝ սրանով վտանգ է ստեղծվում հարյուրավոր հայերեն վիմագիր արձանագրությունների, խաչքարերի, խաչային հորինվածքների համար: Կարող ենք փաստել, որ այս կետով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է:

6-րդ բաժնում ներկայացվում են մշակութային քաղաքականության առաջնահերթ ոլորտները։ 6.1.6.2 ենթակետում սահմանվում են ձեռնարկվելիք միջոցառումները, որոնցից 6.1.6.2.6 կետը նախատեսում է միջոցներ ձեռնարկել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեության բարելավման ուղղությամբ։ Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել քայլեր դրանց փոխհատուցման համար։ Ակնհայտ է, որ անտիկ և միջնադարյան հնագիտական հուշարձանների պեղումները ենթադրում են նաև պատմամշակութային կոնտեքստի և միջավայրի քննարկում, ինչն ադրբեջանական կողմն անելու է ելնելով իր քարոզչական շահերից: Մի գիծ, որն առկա էր խորհրդային տարիներին, երբ ակնհայտ պատմական և մշակութային փաստերը խեղաթյուրվում էին:

Հայեցակարգի 8-րդ բաժնում ներկայացված է 2026–2030 թվականների համար նախատեսված իրականացման գործողությունների ծրագիրը։ 8.6 ենթաբաժնում ընդգրկված են մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը։ Ըստ 8.6.6 կետի նախատեսվում է կատարելագործել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեությունը և բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել միջոցառումներ դրանց փոխհատուցման համար։

Վարչական քայլերը ենթադրում են 2026–2030 թվականների ընթացքում ներկայիս իրավիճակի վերլուծում, տվյալների համակարգում, միջոցառումների պլանի պատրաստում և իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների ինտեգրում «e‑culture» համակարգում:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ նախքան 2026 թվականը օկուպացված Արցախի տարածքում միայն լրատվականներով ու հարցազրույցնեով բարձրաձայնվող գործողությունները այժմ ստացել են հստակ ռազմավարություն՝ միայն թե քողարկված «վերականգնում» բառի տակ: Վերականգնում, որը գրեթե բացառելու է երկրամասի հայկական հետքը, իսկ միակ թույլատրելի ներկայացումը լինելու «օկուպացիայի և հաղթանակի» թանգարաններում»,- գրել է կայքը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>