«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ)
21
Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Պատերազմ Արցախում
Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Ռուսաստանում լուրջ են տրամադրված 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Մահաբերն իր արյունոտ ընթացքը շարունակում է Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայնեցվել է Զելենսկու հետ․ ANNA NEWS Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Փաշինյանն ակնհայտ քաղաքական հետապնդման պատվեր է իջեցրել Անդրանիկ Թևանյանի դեմ․ Բորիս Մուրազի Իմ համերաշխությունն եմ հայտնում Անդրանիկ Թևանյանին․ Արամ Աբրահամյան Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին

Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ

Միջազգային բիզնեսների համար հավաքագրման խորհրդատվության մասնագիտացած Mercer Human Resource Consulting միջազգային խորհրդատվական խումբը ամեն տարի հրապարակում է Mercer Cost of Living Survey-ը:

Վարկանիշը կազմելիս, որը ուսումնասիրում է աշխարհի  խոշոր քաղաքների իրավիճակը, հետազոտողները հաշվի են առնում ավելի քան 200 տեսակի ապրանքների և ծառայությունների գները, ներառյալ բնակարանը, տրանսպորտը, սնունդը, հագուստը, կենցաղային ապրանքները և զվարճանքը, այն գնային միջակայքում, որը սպասում է արտասահմանում աշխատող միջին մենեջերը: Հարցումը հիմնված է ԱՄՆ ամենաթանկ քաղաքում՝ Նյու Յորքում, ապրանքների և ծառայությունների արժեքի վրա, որտեղ կենսապահովման արժեքի ինդեքսը 100 է:

Այսինքն, Նյու Յորքի ինդեքսը ընտրված է որպես չափման հենակետ բոլոր քաղաքների համար:

Այսինքն, եթե Նյու Յորքի ինդեքսը, համարենք, հավասար է 100-ի, ապա նրանից բարձր, կամ ցածր քաղաքների միավորները համեմատելի պիտի լինեն հենց ամերիկյան այս քաղաքի ինդեքսին:

Օրինակ, աշխարհի ամենաթանկ քաղաքը, այս ինդեքսի տեսանկյունից, համարվում է շվեյցարական Ցյուրիխը, որի ինդեքսը 2026-ին  եղել է  118,5:

Այսինքն, Ցյուրիխում ապրելու կյանքի ինդեքսը Նյու Յորքից ավելի թանկ է եղել 18.5 տոկոսով:

Իսկ, օրինակ ամենաէժան քաղաքը 2026-ին եղել է Պակիստանի Փեշավար  քաղաքը, որտեղ կյանքի արժեքի ինդեքսը կազմել է 15.1։

Նշենք, որ քաղաքի կենսամակարդակի ինդեքսը բաղկացած է մի քանի մասերից.

-քաղաքում բնակարանների վարձակալման միջին գնից

-ապրելու համար միջին արժեքի չափ գումարներից

-մթերային ապրանքների միջին գնից

-ռեստորաններում, կաֆեներում  և ֆուդ կորտերում միջին գնից՝ նույնանման ուտելիքների համար :

Պարզվել է, որ այս ինդեքսով Երևանի ցուցանիշները ավելի վատն են, քան մեր հարևան երկրների մայրաքաղաքների ցուցանիշերը:

Օրինակ, եթե Նյու Յորքում, ինչպես նշեցինք, ապրուստի ընդանուր ինդեքսը հավասար է 100-ի, ապա Մոսկվայինը 2026-ին եղել է  47.5: Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցրել է թանկությամբ 290 –րդ հորիզոնականը:

Այսինքն, Մոսկվայում կյանքն էժան է Նյու Յորքից ընդամենը մոտ երկու անգամ:

Իսկ ահա Երևանի ինդեքսը կազմել է  42.4:

Այսինքն, Երևանում ապրուստը թանկությամբ շատ մոտ է Մոսկվայի ցուցանիշին:

Իսկ ավելի ստույգ, Երևանում ապրուստի արժեքը Մոսկվայից ընդամենը 9 տոկսով է էժան:

Իսկ, օրինակ, Թբիլիսիի ինդեքսը  2026-ին եղել է 36.6:

Այսինքն, Թբիլիսիում ապրուստը Երևանից էժան է մոտ 16 տոկսով:

Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանի քաղաքացիների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը մեծ է Հայաստանի համանման ցուցանիշից մոտ 14 տոկսով:

Մեզ մոտ 2025-ի տվյալներով կազմել էր՝ 8960 դոլար, Վրաստանում՝ 10126 դոլար:

Զարմանալի է, սակայն Բաքվի ինդեքսը է՛լ ավելի ցածր է և 2026-ին կազմել է 32.3:

Այսինքն, Երևանում կյանքը թանկ է Բաքվից ավելի քան 31 տոկոսով:

Ճիշտ է, հայերի կենսամակարդակը ադրբեջանցիներից ավելի բարձր է՝ մոտ 22  տոկոսով, սակայն հետաքրքիր է, որ քաղաքների մասով Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը:

Նույն տվյալների համաձայն, Վրաստանի մայրաքաղաքում ապրելն ավելի էժան է, քան  Երևանում (353-րդ տեղ) և Ստամբուլում (336-րդ տեղ), ինչպես նաև Բելգրադում (314-րդ տեղ)։

Numbeo-ի տվյալներով՝ Թբիլիսիում չորս հոգանոց ընտանիքի համար ամսական կենսապահովման մոտավոր ծախսերը կազմում են 2341 դոլար՝ առանց վարձավճարի, մինչդեռ միջին մարդուն անհրաժեշտ է 638 դոլար ՝ առանց վարձավճարի։

Նույն կենտրոնի հաշվարկների համաձայն, Երևանում չորս հոգանոց ընտանիքին (առանց վարձավճարի) անհրաժեշտ է 2700 դոլար, Ստամբուլում՝ 2831 դոլար, իսկ Բելգրադում՝ 2771 դոլար։ Մեկ անձին անհրաժեշտ է  Երևանում 741 դոլար, Ստամբուլում՝ 757 դոլար, իսկ Բելգրադում՝ 797 դոլար։

Նույն կենտրոնի համաձայն, մթերքի միջին գնի   ինդեքսը Երևանում  կազմել է 37, իսկ ռեստորանների գնի ինդեքսը՝ 42.5:

Մինչդեռ Թբիլիսիում մթերքի ինդեքսը կազմել է 35.5, իսկ ռեստորանների ինդեքսը՝40.2:

Այսինքն, Թբիլիսիում մթերքները Երևանից էժան են մոտ 4 տոկսով, իսկ ռեստորանների գները՝ 6 տոկոսով:

Վարձը Երևանում նույնպես թանկ է Թբիլիսիից՝ մոտ 4 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի մայրաքաղաքում կյանքի արժեքը 14.2%-ով ավելի բարձր է, քան Թբիլիսիում:

Փաստացի կարող ենք նշել, որ Երևանի ցուցանիշները էժան են միայն Ստամբուլի, Մոսկվայի  և Բելգրադի համեմատ, այն էլ՝ տարբերությունը մեծ չէ:

Մինչդեռ հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան ռուսների, վրացիների և թուրքերի մոտ:

Եթե մեզ մոտ այդ թիվը կազմում է՝ 8960 դոլար, Վրաստանում՝10126 դոլար, ապա Ռուսաստանում այն հավասար է՝17446 դոլարի, իսկ Թուրքիայում՝18198 դոլարի:

Մեր ցուցանիշը մեծ է միայն ադրբեջանցիներից, որտեղ 2025-ի տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7365 դոլար:

Այսպիսով, կարող ենք հանգել հետևության. Հայաստանի բնակիչները մոտ երկու անգամ ավելի վատ են ապրում, քան ռուսներն ու թուրքերը:

Մենք ավելի վատ ենք ապրում մոտ 13 տոկոսով, քան՝ վրացիները:

Միայն ադրբեջանցիներից ենք ավելի լավ ապրում՝ մոտ 22 տոկոսով, սակայն Երևանում ապրանքների, մթերքների գները համեմատաբար ավելի բարձր են, քան Թբիլիսիում և Բաքվում և շատ քիչ են տարբերվում Ստամբուլի և Մոսկվայի գներից:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ոչ էֆեկտիվ և անարդար կառավարում է հաստատված Հայաստանում:

Առավել ծանր վիճակ է երևանցիների մոտ, որոնք ցածր աշխատավարձերով և թոշակներով մի կերպ գոյատևում են տարածաշրջանի ամենաթանկ քաղաքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>