Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, սխալդ պիտի ուղղես. սրանք թքած ունեն, ձեզ կլպելու են. Հրանտ Բագրատյան

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ինչ պատերազմ էլ լինի, Իրանը պարենային խնդիր չի ունենալու, որովհետև պատրաստ են այս պատերազմին: Իրանի՝ հրթիռ արտադրող կայաններն աշխատում են գետնի տակ, այնպես որ, Իսրայելի Ցախալի համար այս առումով լավ լուրեր չկան: Չեմ կարծում, որ այս պատերազմում ամերիկա-իսրայելական ուժերը հաղթանակ կգրանցեն: 
  • Իսրայելում հասկացել են, որ առանց ցամաքային ներխուժման՝ հաջողություն ունենալ չեն կարող, բայց այդ դեպքում Իրանը կմոբիլիզացնի 5 միլիոն զինվոր: Գործի կդրվի նաև հրետանին: Պարսիկները կռվում են մինչև վերջ ու հայրենիքը փողով չեն վաճառում: Ես հեռանկար չեմ տեսնում ԱՄՆ-ի համար, չեմ պատկերացնում՝ 1 տարվա կտրվածքով ի՞նչ պիտի անի: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելը գերձայնային հրթիռներ չեն արձակել, իսկ Իրանն արձակում է բալիստիկ հրթիռներ, որոնց իսրայելական ՀՕՊ-ը չի բռնում: Ընդ որում, Իրանը բնակավայրերին չի խփում: Իսկ Իսրայելը հարվածեց Մինաբի աղջիկների դպրոցին: Նման գազանություն համաշխարհային պատմության մեջ չի եղել: Վաղ թե ուշ շառաչուն ապտակը գալու է: Սա անպատասխան չի մնալու: 
  • Մենք Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, Ազգային ժողովը Մինաբի դպրոցի վրա հարձակման առիթով բանաձև պետք է ընդուներ:

    • Խամենեին գիտեր, որ իրեն խփելու են: Նա հերոսություն արեց, մնաց: Ղեկավարն էսպիսին է լինում: Եվ ամբողջ իրանական ժողովուրդը տեսավ, որ հանձին հոգևոր առաջնորդի ու իշխանության՝ կոռումպացված կլանի հետ գործ չունի:
    • Իրանը, չեմ կարծում, որ մենակ է: Չինաստանը և Ռուսաստանը՝ ինչպես վաճառել են, այնպես էլ՝ զենք կվաճառեն Իրանին, ինչպես Ամերիկան ու Եվրոպան վաճառում են Ուկրաինային: Ռուսաստանն այս պահին խնդիր ունի, բայց սննդամթերք մատակարարում է հիմնականում Կասպից ծովով:
    • Այսօր Իրանում առաջին դեմքն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին է, ոչ թե նախագահ Փեզեշքիանը կամ նոր առաջնորդը, որը կընտրվի: Նա շատ լուրջ մարդ է և պարսկական քաղաքականության կրող: Մեծ դերակատարություն ունեն նաև ԱԳ նախարար Արաղչին և Վելայաթին:
    • Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը թքած ունեն՝ Հայաստան կա՞, թե՞ չկա: Պերաշկի ու կուկուռուզ են ուտում, նշանվում են, գրում են այդ մասին… Ինչ ուզում ես՝ արա, ինչի՞ ես գրում: Արարատ Միրզոյանը ցավակցում է Ադրբեջանին: Սրանք վասալ են, դավաճան չեն, թշնամի են:
    • Հայաստանն ուներ 4 սահման, հիմա ունի միայն Վրաստանի հետ սահմանը: Իրանի հետ տնտեսական սահմանն այս պահին փակ է, մինչդեռ ապրանքներ կան, որ գալիս ու գնում էին միայն Իրանով:
    • Թմբուկ ինչի՞ է նվագում, որ Վրաստանում էլ իմանան, որ ինքը լսողություն, սլուխ չունի՞: Քիչ բան գիտեին, հիմա էդ էլ իմացան:
    • Եթե լինի Իրանի դեմ ցամաքային օպերացիա, ինչ-որ տեղից պետք է մտնեն, չէ՞: Պարզ է, որ Նախիջևանով, բայց ես վախենում եմ ու կասկած ունեմ, որ նաև Սյունիքով կմտնեն, և Հայաստանի իշխանությունը դա թույլ կտա: Էդ դեպքում Իրանը կխփի: Երբ սրանք մի շոու անում են, ես մի ահազարհուր դավաճանության եմ սպասում… Պակիստանն ու Աֆղանստանը մահմեդական երկրներ են, թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել: Մնում են Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքմենիան: Թուրքմենիան էլ չի անի, չեզոք երկիր է: Ես պնդում եմ, որ եթե Ամերիկան ասի՝ ինձ Սյունիքն էլ է պետք՝ որպես հենակետ, Հայաստանի իշխանությունը դա թույլ կտա:

      • Այս պատերազմը թեժ ընթացք կունենա, բայց կավարտվի անսպասելի: Ուզում եմ հույս ունենալ միայն, որ այդ ընթացքում Ամերիկան վերջնականապես չի խորտակի Հայաստանը: Ինչ-որ պահի ԱՄՆ-ը ու Իրանը կպայմանավորվեն, իսկ էդ ժամանակ Իրանը կննռացնի Հայաստանին: Չի մոռանա երբեք:
      • Արցախի հարցում ամենաբարենպաստ դիրքորոշում ունեցել են ռուսները, բայց մենք մեզ այնպես պահեցինք, որ ռուսներին զրկեցին մեզ պաշտպանելու վերջին փաստարկից: Իրանը, չնայած ասում էր՝ պաշտպանում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ողջ պատերազմի ընթացքում դիզվառելիք էր մատակարարում մեզ, ինչին ադրբեջանցիները կտրուկ դեմ էին: Մեր իշխանությունն է Արցախն Ադրբեջան ճանաչել, ռուսներից կամ Իրանից, կամ այլ երկրից ի՞նչ ենք ուզում:
      • Ալիևը, բացի Ստեփանակերտի օդանավակայանից, Արցախում ևս 3 օդանավակայան է կառուցել: Դա Իսրայելից զենք տեղափոխելու համար է: Ադրբեջանին ինչ-որ բան պետք է խոստանան, որ ինքը ներքաշվի այս պատերազմի մեջ: Արևմուտքն Ալիևին հստակ ասել է՝ Իրանի հյուսիսից մի կտոր կտանք Ադրբեջանին: Բայց այնտեղ ապրող մարդկանց ադրբեջանցի անվանելը ճիշտ չէ: Նրանք քաջարներ են, թյուրքական ծագում ունեն, պարսիկ ժողովրդի հետ ապրում են եղբայրաբար:
      • Թուրքիան կխաղա երկիմաստ խաղ: Ես չեմ հավատում իսրայելական՝ «հաջորդը Թուրքիան է» թեզին: Բայց Իրանում ապրող իրանցիները, չեմ հավատում, որ դուրս գան իրանական պետության դեմ: Իրանի համար այս առումով ամենաթույլ տեղը քրդերն են: Ալի Խամենեին նույնպես թյուրքական ծագում ուներ, տեսա՞ք՝ ինչպես իրեն զոհեց Իրանի համար:
      • Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը ձենները կտրած պիտի մի տեղ նստի, նորմալ ցավակցի Իրանի եղբայր, բարեկամ ժողովրդին, հանկարծ նոպաները չբռնի, էլի վեր կենան՝ հակառուսական միամսյակ հայտարարեն: Ռուսաստանը շարունակում է մեզ 165 դրամով գազ տալ, նախկին գներով բենզին ու նավթ տալ:
      • Այսօր Հայաստանի աշխարհագրության դասագրքերում գրված չէ՝ Հայաստանի տարածքը որքան է: Ոչ ոք չի ասում՝ վարչապետ, ՊՆ նախարար, ԳՇ պետ, փոխվարչապետ, Հայաստանի տարածքը որքա՞ն է: Ես ասեմ՝ քի՛չ է, շատ լիներ, կասեի՛ք:
      • Եթե Սյունիքից Իրանին հարվածեն, Ալիևն ադրբեջանցիներին լցնելու է Սյունիք: Որևէ չափով չեմ կասկածում, որ եթե Փաշինյանը վերընտրվեց, դիմակն ամբողջությամբ պատռելու է ու Ալիևի հետ միասին արդեն բացահայտ կործանի Հայաստանը:
      • Սքոթ Բեսենթը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը, այն մարդն էր, ով խժդժություններ առաջացրեց Իրանում դեկտեմբերին, երբ դադարեց Իրանի իսկ աշխատած դոլարը կանխիկ տալ: Սա իր տեսակի մեջ նոր սանկցիա էր, որը չէր կարող չունենալ տնտեսական հետևանքներ:
        • Ամերիկան ունի գազի ավելցուկ, բայց նավթի պակաս, ու եթե նավթի գինը թանկանա, հերները կանիծվի, ու Բեսենթը սա գիտի: Եվրոպան ինքն իրեն խարակիրի է անում. իրեն զրկեց ռուսական գազից ու նավթից: Բացառությամբ Սլովակիայի ու Հունգարիայի, ովքեր ասում են՝ Ռուսաստանից նավթն էլ ենք բերելու, գազն էլ, եվրոպական մյուս երկրներն իրենք իրենց պատժում են:
        • Հայաստանը, պայմանավորված Իրանի պատերազմով, կորցնում է իր կենսապահովման ապրանքաշրջանառության 25%-ը: Ադրբեջանից եկած նավթը էպիզոդիկ է ու հարց չի լուծում, որովհետև քեզ նավթ տվող երկիրն ասում է՝ Սյունիքն իմն է, 300 000 ադրբեջանցի էլ գալու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ամբողջությամբ Հայաստանի դեմ է: Նա իր պահվածքով ասում է՝ կա՛մ Հայաստանը չի լինելու, կա՛մ ես լինելու եմ հավերժ վարչապետ: Ժողովուրդ, քեզ փրկվելու շանս է տրվելու ընտրություններին, որ ուղղեք ձեր իսկ սխալը:
        • Կայա Կալասն ունի թյուրքական ծագում, ինչպես առհասարակ էստոնացիները: Երբեք չսպասեք, որ նրա մեջ դա չի խոսելու:
        • Բյուջեով թոշակի բարձրացում չկար: Հիմա հանկարծ որոշեց 10 000 դրամով բարձրացնել թոշակը: Դրան զուգահեռ՝ արդեն ունենք 5% գների բարձրացում: Մինչև օգոստոս-սեպտեմբեր ժողովրդի քթներից կգա, ու թոշակառուները կտեսնեն՝ այդ բարձրացումից բան չի մնում ձեռքները: Աղքատությունը մնում է նույն մակարդակի վրա: Կամ դու ո՞վ ես՝ թոշակ բարձրացնես: Թոշակ բարձրացնողն Ազգային ժողովն է, պետական բյուջեն, որը հաստատում է Պառլամենտը, որի ՔՊ-ական մեծամասնությանն Ալեն Սիմոնյանը սարքել է փալաս ու շպրտել Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ: «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժ գոյություն չունի. կա ընդամենը Նիկոլ Փաշինյան: Կտեսնեք՝ եթե վերարտադրվեց, ինչ է լինելու. կլպելու են ժողովրդին:
        • Որպեսզի անցնեին բժշկական ապահովագրման, բյուջեն 180 միլիարդից պետք է դառնար 800 միլիարդ: Դարձրեցին 220 միլիարդ ու անցան ապահովագրության: Թալանում են բժիշկներին, էդ փողերը տալիս են ապահովագրությանը: Առանց այդ էլ բժիշկները շատ չէին վաստակում: Էս ի՞նչ ես անում, այ ընկեր: Սա անվանում ես ապահովագրություն ու ժողովրդի առաջ աչոկ ես հավաքում ընտրություններից առաջ: 
        • Ժողովուրդ, պետք է գնալ ընտրատեղամաս ու քվեարկել իրական ընդդիմադիրների օգտին: Պետք է բոլոր իրական ընդդիմադիրներն ասոցիացիա կազմեն ու մարդկանց կոչ անեն գնալ ընտրությունների ու քվեարկել ընդդիմադիր որևէ ուժին: Ընդդիմադիր ուժերի մեջ կան ուժեր, որոնց եթե ժողովուրդը քվե տվեց, այդ քվեն չի կորչի:
        • Այս իշխանությունը շահագրգռված չէ, որ Հայաստան լինի, որովհետև եթե եղավ, վաղ թե ուշ իշխանափոխություն է լինելու, և այդ դեպքում բացահայտվելու է այս իշխանության դավաճանությունը, թալանը, ամեն բան: Պետք եղավ, կասեն՝ ժողովուրդ ջան, հիմա էլ Սյունիքը պետք է տանք, որ հաստատ խաղաղ ապրենք, ու տալու են: Դրա համար օր առաջ իշխանափոխությունը հրամայական է:
          • Որ օրը վիճվարչության պետ Ստեփան Մնացականյանին գործից հանեցին, ուրեմն մենք դառնում ենք երկիր: Դա ավելի կարևոր պաշտոն է, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանինը: 
          • Նման արկածախնդիր թափթուկներին կարելի էր բերել իշխանությա՞ն: Ժողովուրդ ջան, սխալվել եք, ուղղեք ձեր սխալը:
          • Եթե Իրանում լինի մարիոնետ իշխանություն, TRIPP-ի ստատուսը կփոխվի: Առավել հավանական եմ համարում, որ TRIPP-ի ակտուալությունը կկորչի: Իսկ եթե Իրանը հաղթի, կարծում եմ՝ կասի՝ TRIPP չպետք է լինի:
            • Ռուսները հասկացրեցին, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումն իրենցից խլելը չլինող բան է, որովհետև այնտեղ ներդրումներ են եղել, ու այդ խոսակցությունը փակվեց: Ադրբեջանը և ԵՄ նրա գործընկերները մի կոնկրետ ապացույց թող ցույց տային, որ Իրանը հարվածել է Նախիջևանին: Բայց չեմ բացառում, որ նախազգուշական հարված լիներ, որովհետև ցամաքային օպերացիայի ժամանակ Նախիջևանն Իրանի դեմ հավանական պլացդարմ է լինելու ավելին, քան Սյունիքը:
              • Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանի, Ալեն Սիմոնյանի, մյուսների հետ մեր երկիրը հանել է անվտանգության համակարգից: Մենք ՀԱՊԿ-ում չենք, թեպետ դուրս չենք եկել, ՆԱՏՕ-ում էլ չենք: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքում ու կկնքի միայն այն ժամանակ, երբ սրանք ընտրվելուց հետո անմիջապես կփոխեն Սահմանադրությունը: ՔՊ-ն ոչ մի ընկեր չունի: Ռուսական միլիարդավոր սուբսիդիաները թողած՝ ուրախացած գլուխ են գովում, որ Եվրոպան 5 միլիոն փող է տալիս՝ վարկ, ու հետ է տանում տված փողը: Սա պետք է բացատրենք ժողովրդին: Ասենք, սիրելի ժողովուրդ, փառք Աստծո, շանս կա սխալը ուղղելու: Չես կարող չուղղել, եթե ուզում ես ապրել: Ժողովուրդ ջան, եկեղեցու դեմ հարձակվում է, որ, ի վերջո, մեզ դարձնի մահմեդական: Ես մահմեդականների դեմ բան չունեմ, բայց մենք քրիստոնյա ազգ ենք: 
              • Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը չի խլել, կառավարումն է վերցրել, իսկ Սամվել Կարապետյանն իր շահույթը ստանում է, որը Նիկոլ Փաշինյանը չի կարող չտալ: Եվ չեմ էլ կարծում, որ ընկերությունների մեծ ցանկ ունեն, ովքեր կցանկանան կառավարել ՀԷՑ-ը: 

                Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>