Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում նկատում է. «Շաբաթ օրը Փաշինյանն իր քաղաքական խմբակով այցելել էր Շիրակի մարզ։ Անկեղծ ասած՝ նրա հերթական ցուցադրական ու անլուրջ ճամփորդություններին անդրադառնալն անգամ առանձնապես ցանկություն չի առաջացնում։ Վերջին տարիներին արդեն սովորական է դարձել, երբ իրական խնդիրներով ծանրաբեռնված մարզեր այցելությունները վերածվում են նախապես բեմադրված ներկայացումների, որտեղ ամեն ինչ արվում է միայն գեղեցիկ պատրանք ստեղծելու համար։

Շիրակի մարզում ևս նույն պատկերն էր։ Մարզի ՔՊ-ական համայնքապետերն իրենց առաջնորդի ընդունելությունը կազմակերպել էին ժանրի բոլոր կանոններով՝ ներկայացնելով իրենց «հսկայական ձեռքբերումները» և փորձելով ապացուցել, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները համայնքների համար որևէ լուրջ բան չեն արել։
Սակայն իրականությունն այլ է...
Մարզի բնակիչներն ամեն օր բախվում են նույն խնդիրներին՝ աշխատատեղերի պակաս, սոցիալական ծանր պայմաններ, ենթակառուցվածքների չլուծված հարցեր, երիտասարդների արտագաղթ։ Թե՛ Մարալիկում, թե՛ Արթիկում կրկին ականատես եղանք նույն երևույթին՝ կեղծիքի և իրականությունը քողարկելու փորձերի։ Տպավորություն էր, թե բնակիչները ներկա էին քաղաքական ներկայացման, որտեղ յուրաքանչյուր դերակատար փորձում էր հաճոյանալ առաջնորդին և իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես նա ուզում է լսել։

Առանձնապես մտահոգիչ էր Արթիկում տեղի ունեցած դրվագը։
Երբ Փաշինյանը մոտեցավ հրապարակին և հետաքրքրվեց հուշարձանի ճակատագրով, համայնքապետը նրան տեղեկացրեց, որ մտադիր են ապամոնտաժել 1941–1945թթ․ Հայրենական Մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցներին նվիրված հուշարձանը և այն տեղափոխել՝ իբր Արթիկի Բարեկամության այգի, իսկ հրապարակում տեղադրել շատրվաններ։
Այս հարցին ես բազմիցս անդրադարձել եմ՝ հրապարակային ներկայացնելով հստակ հիմնավորումներ այն մասին, թե ներկայիս չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նման անհաշվարկ և կարճամիտ քայլը ինչպիսի լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Խոսքը պարզապես հուշարձանի տեղափոխման մասին չէ։ Խոսքը մեր պատմական հիշողության, մեր ժողովրդի զոհաբերության և ազգային արժանապատվության նկատմամբ պետական վերաբերմունքի մասին է։
Ավելին՝ անհրաժեշտ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ըստ նախագծա-նախահաշվային (նախագիծն իրականացվել էր Արթիկի համայնքապետարանի հետ կնքված թիվ ՇՄԱՀ-ԳՀԾՁԲ-23/27 ծածկագրով պայմանագրի հիման վրա) փաստաթղթերի՝ հուշարձանի տեղափոխման համար նշված վայրը ոչ թե Բարեկամության այգին է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ Արթիկ քաղաքի Անկախության փողոց 3/5 հասցեում գտնվող պուրակը։ Այսինքն՝ նույնիսկ այս հարցում հանրությանը ներկայացվում է մի տարբերակ, մինչդեռ փաստաթղթային իրականությունը բոլորովին այլ է։
Այս ամենը վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին․ այսօր իշխանությունը հաճախ զբաղված է ոչ թե իրական խնդիրների լուծմամբ, այլ իրականության քաղաքական փաթեթավորմամբ՝ փորձելով այն ներկայացնել այնպիսի տեսքով, ինչպիսին ցանկանում է տեսնել իր քարոզչական դաշտում։
Պատմական հիշողության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, հատկապես այն հուշարձանների պարագայում, որոնք խորհրդանշում են մեր հայրենակիցների արյամբ գրված պատմությունը, երբեք չի կարող դիտվել որպես սովորական քաղաքաշինական որոշում։ Սրանք այն հարցերն են, որոնցում անհրաժեշտ է ոչ թե ցուցադրական մոտեցում, այլ պետական պատասխանատվություն և ազգային արժեհամակարգի գիտակցում։
Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին...»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>