Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ)
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին

Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վիճակին ու վերստին մանիպուլ յատիվ հայտարարություններ արել: Մասնավորապես. «Մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու՝ Ռուսաստանի շահերին վնասելու»,ասում է Փաշինյանը:

Խնդիրը միգուցե ոչ այնքան մանիպուլ յացիան է, որքան ընկալումային տարասևեռումը, որ հարուցում են Փաշինյանի նման հայտարարությունները: Մի գործիչ, որ ջանք ու եռանդ չի խնայել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, Ռուսաստանի հասցեին վատաբանելու, չարախոսելու, Ռուսաստանը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ներկայացնելու առումներով, հիմա «հանկարծակի» նման բան է հայտարարում:

Փաշինյանը փաստացի նաև կրկնել է իր վերջերս արած մի արտահայտություն, թե՝ 102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը՝ Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին: Ասուլիսում նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական ռազմաբազան չի խանգարո՞ւմ Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը: Փաշինյանը հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: «Բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք», - ասում է Փաշինյանը:

Կարճ ասած, քպական կառավարությունը իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր չի դնում:

Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք:

Բայց դա առաջին, բնական և հուզական ռեակցիան է: Ավելի լավ է, եկեք միասին դիտարկենք, թե որտեղից է գալիս այդ բնական արձագանքը:

Պարզ է, իհարկե, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը ցանկանում է այնպես ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, իր գլխավորած կառավարությունը, թիմը, իշխանությունը, իր սատելիտներով հանդերձ, երբեք ու երբեք Ռուսաստանի դեմ ոչինչ չեն նյութել, հայ-ռուսական հարաբերությունների դեմ բաներ չեն արել ու չեն անում, հատկապես՝ չեն անի:

Դա, որպես քաղաքական պարզունակ «շուստրիություն», հասկանալի է: Բայց հանրահայտ է. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:

Տրամաբանական հարցեր են ծագում: Այսինքն, ինչպե՞ս թե «մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու խնդիր չենք ունեցել (չունենք և չենք ունենալու)»: Այդ ինչպե՞ս «չեք ունեցել», երբ հերթով՝ քպականներով ու սատելիտներով առիթով ու անառիթ ամեն ինչում մեղադրում եք Ռուսաստանին:

Միայն այն, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի հետ նախապես խոսելու, առանց քաղաքական ուժերի ու հասարակության ներկայացուցիչների հետ որևէ բան քննարկելու, Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպմանը, Մակրոնի քավորությամբ, Արցախը ճանաչեց ադրբեջանապատկան, այնպիսի հարված էր ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի շահերին, որ դրանից հետո կարող էր այլևս ոչ մի հակառուսական քայլ էլ չանել: Բայց արվել ու արվում են նման քայլեր, հայտարարություններ: Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները և նրանց կցակողված սատելիտները անդադար անում են հակառուսական հայտարարություններ, հնչեցնում մերկապարանող ու անհեթեթ մեղադրանքներ:

Ամենից թարմ եղելությունը Փաշինյանի ԱԳ նխարար Արարատ Միրզոյանի սկանդալային նամակն է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Նամակի բովանդակային իմաստն այն է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, և Փաշինյանի կառավարությունն իր ձախավեր իշխանությունը պահելու համար ակնկալում է ԵՄ փորձագիտական ու ֆինանսական օգնությունը:

Այո, Փաշինյանի ԱԳ նախարարը ջանում է Ռուսաստան բառը չգործածել: Բայց Կայա Կալասը բացեիբաց հայտարարում է, որ խոսքը հենց Ռուսաստանի մասին է, այնպես որ, թերընկալման տեղ չի մնում: Հա, ու երբ կայակալասները դա ասում են, քպականները, ամոթխած տեսք ընդունելով, պարզապես լռում են:

Դե, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ Ռուսաստանի դեմ ուղղված, ավելի ստույգ՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված քայլ, գործողություն:

Այսինքն, Փաշինյանն ու նրա իշխանությունը Ռուսաստանին պաշտոնապես (նամակը պաշտոնական է, պատասխան հայտարարություններն էլ՝ հետը) հռչակում են թշնամի, Հայաստանի դեմ պատերազմող: Ու՝ ի՞նչ: Դա Ռուսաստանի դեմ չի ուղղվա՞ծ: Դա բարեկամական ժե՞ստ է:

Լավ, ո՞ւմ են «ժեշտի» (թիթեղ) տեղ դրել:

Ավելին, Փաշինյանը, իր առաջին շարքի քպական «կարկառուններն» անդադար թիրախավորում են իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիրներին, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, նրանց պիտակավորելով որպես «Կրեմլի ագենտ», «Կրեմլից ֆինանսավորվող», «ռուսական շպիոն», «ռուսուլման» (սա փաշինյանականների ու նրա աջակիցների կեղտոտ բառամթերքի սոսկ մի մասն է): Դա ի՞նչ է, խիստ բարեկամական քա՞յլ:

Թե՞ ռուսական ալիքները փակելու սպառնալիքներն են բարեկամական:

Ախր, ո՞ր մեկը ասես:

Մյուս կողմից՝ կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նախօրեի հայտարարությամբ փորձում է մեկ այլ «շուստրիություն» էլ անել: Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փչացումը, էլ չենք ասում՝ խզումը վտանգավոր է, նա փորձում է ընտրություններից առաջ ցույց տալ, ձևացնել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Այո, բայց Հայաստանի տնտեսությունն իրոք մեծապես կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերից: Ըստ որում, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այդ կախվածությունն ավելի ընդգծված է դարձել: Բազմավեկտորությունն այստեղ չի աշխատում, այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը չի աճում, եթե չասենք՝ նվազում է:

Եվ այս պահին, զուտ նյութական առումով, Փաշինյանին պետք չեն լրացուցիչ պրոբլեմներ, մանավանդ՝ տնտեսական:

Մյուս կողմից՝ Փաշինյանը գիտի, որ հայ ժողովրդի մեծ մասը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Ուստի նման հայտարարություններով նա փորձում է նաև այդ ընտրողներին տրամադրել դեպի իրեն, այսինքն՝ մոլորեցնել ու սրտները շահել:

Բոլոր այդ հաշվարկային հանգամանքները, կարծում ենք, պարզորոշ նկատվում են Փաշինյանի վերջին՝ «ռուսասիրական» հայտարարություններում: Բայց կա մի կարևոր հաշվարկային բացթողում. Փաշինյանն այնքան հաճախ ու այնքան շատ է ստել, որ նրան այլևս միայն ՔՊ վարչությունում են վստահում (այն էլ՝ ոչ բոլորը)...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>