Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ)

Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր հետ մի ամբողջ ավտոբուս ՔՊ «կարկառուններ» նախա-նախընտրական արշավի են ելել: Հասկանալի է, որ «ներկուսակցական քարոզարշավը» բավականին վատ փաթեթավորում է՝ ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրացուցիչ քարոզարշավ իրականացնելու համար: Մյուս կողմից՝ զուտ արարողակարգային, անվտանգային տեսակետից առնվազն տարօրինակ է վարչապետին, ԱԺ նախագահին, պաշտպանության նախարարին ու այլ պաշտոնյաների այդպես մի ավտոբուս լցնելն ու տեղ գնալը: Բայց դրանք խնդրի մի կողմն են միայն:

Գոնե մեզ համար շատ ավելի հետաքրքիր են կոնկրետ իրավիճակներն ու այդ իրավիճակներում արձանագրվող հատկանշական դրվագները, որոնց վրա թեպետ դիպվածային անդրադարձ լինում է, սակայն դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի:

Փաշինյանը վերջին օրերին, ինչպես հայտնի է, այցելել էր Արտաշատ, ապա՝ հայրենի Իջևան: Եթե տուրք չտանք «մոդայիկ» թեմաներին՝ «պեռաշկի»-«կուկուրուզ» գծով, ինչպես նաև մի խանութից Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, դուրս հրավելու պահով, ապա շատ ավելի հետաքրքիր էր երկու դրվագ, որոնցից առաջինը թեպետ ուշադրության արժանացավ, բայց թեթևակի: Մինչդեռ, դա, կարծում ենք, ամենից բնութագրական պահերից մեկն է: Արտաշատի քպական քաղաքապետի ուղեկցությամբ Փաշինյանը քայլում է, ուշադրություն է դարձնում երկու խոշոր շենքի ու հետաքրքրվում: Քաղաքապետը պարզորոշ ասում է, որ սեփականատերեր են կառուցում, շենքերից այն մեկը նախկին «ոստիկանապետ մեր Արամ Հովհաննիսյանենցն է»: Փաշինյանը քայլում ու լսում է, բայց աջ ձեռքով, կներեք, «բզում» է յուրային քաղաքապետին, որ նա լեզուն ատամների հետևում պահի. այդպիսի բաների մասին բարձրաձայն չեն խոսում: Այսինքն՝ Նաջարյանի «ոտք տրորելու» պես մի ժեստ է անում: Բայց դե՝ բառը թռչուն չէ, թռավ, էլ չես բռնի:

Շատ, անգամ չափազանց բնորոշիչ, բնութագրական դրվագ է:

Այսինքն, Փաշինյանի, ՔՊ-ի, «առաջին շարքի» իր յուրայինների կարծեցյալ թափանցիկության, «պուպուշության», չկոռումպացվածության ֆոնին այս դրվագը պարզ ցույց է տալիս, թե ինչքան բան կա, որ թաքցնելու, «բզելու» ենթակա է: Ցույց է տալիս իշխանության իրական դեմքը: Ու նույնիսկ կարևոր չէ՝ տվյալ պաշտոնյան երբ է կառուցել, ինչպես է կառուցել, ինչով է կառուցել, կարևորն ինքնին երևույթն ու, որ ամենաէականն է, Նիկոլ Փաշինյանի ռեակցիան է՝ «սուս, չի կարելի», բա որ ժողովուրդը հանկարծ իմանա իրականությունը, բա որ մեզ կուրորեն հավատացողները տեսնեն, որ այդքան թմբկահարված «նախկինները» շատ հացուպանիր պիտի ուտեն, որ մեզ հասնեն: Կլինի՞ այդպես: Իհարկե, չի լինի: Առավել ևս, հո միայն այդ մեկ նախկին ոստիկանապետը չէ: Փաշինյանական իշխանության պաշտոնյաների այտերն այս տարիներին ամենևին էլ կարկանդակների ձեթից չեն փայլում, այլ հարկատուների միջոցների հաշվին «բախտավորվելուց»: Թե բա՝ «կոռուպցիա չկա»:

Իսկ Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը, այն է՝ Փաշինյանի իշխանությունն ու իշխանավորները «մե ազնի՜վ, մե չտեսնվա՜ծ, մե հրաշք» սուբյեկտներ են:

Մյուս բնութագրական դրվագն արդեն Իջևանում էր: Այստեղ Փաշինյանին մոտեցավ մի տարիքով մարդ (դատելով արտահայտություններից՝ «նիկոլականների» շարքը դասվող, առնվազն՝ իշխանություններից գոհ), որը փորձեց բարեխոսել դստեր համար, որին պետք է մանկապարտեզի վարիչ վերանշանակեին՝ 13 տարվա աշխատանքից հետո, բայց մեկ այլ անձնավորության են նշանակել: Մենք չենք ասում՝ անձնավորությունը լավ կամ ճիշտ է վարվել, թե ոչ: Այո, միգուցե մի երևելի պահ չէ, երբ մարդը փորձում է այլոց ներկայությամբ բարեխոսել 13 տարի մանկապարտեզի վարիչ աշխատած իր հասուն զավակի համար: Բայց դա մեկ այլ հարց է: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը մեկ էլ բռնկվեց ու սկսեց այդ մարդուն «պատերին ծեփել», տվյալ դեպքում՝ բառերով, կոշտ արձագանքներով ու ջղային շարժումներ անելով:

Որևէ այլ ղեկավար, կարծում ենք, իրեն մոտեցած քաղաքացուն թերևս կասեր, որ կհանձնարարի, որպեսզի օգնականները ծանոթանան խնդրին, զեկուցեն, իսկ ինքն էլ կհանձնարարի, որ, ըստ իրավասության, հարցին ընկալելի պատասխան տրվի:

Իսկ Փաշինյանն իրեն բնորոշ ձևերով ջղաձգումների մեջ ընկավ: Ի դեպ, ակնհայտ էր, որ այդպիսի վիճակում հայտնվեց, քանի որ տվյալ քաղաքացին մի քիչ «երկարացրել էր», այսինքն՝ մի թեթև հակաճառել էր, իրենն էր պնդել, կասկածել էր իր «սրբագույն» իշխանությունների ազնվությանն ու անկաշառությանը: Ոնց կլինի, հանկարծ բարձրաձայնվեց, որ իրենց իշխանության օրոք էլ են ծանոթով, ԽԾԲ-ով պաշտոնի նշանակում կամ պարզապես քաղաքական նպատակահարմարությամբ: Եվ, ուրեմն, նախ՝ հայտարարեց, որ մանկապարտեզի վարիչ նշանակելը իր իրավասությունը չէ, դրա համար կա համայնք, կա համայնքապետարան (ինչը ճիշտ է), բայց հենց տեղնուտեղն էլ թե՝ «էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք»: Թե բա՝ չլինեմ, չիմանամ, որ նշանակել եք, ոչ մի դեպքում չնշանակեք:

Էհ, բա ո՞ւր մնացին լիազորությունն ու իրավասությունը: Քանի գրոշ արժեն իր իրավասության մասին մինչ այդ արած արտահայտությունները: Այո՝ ուղիղ «զրո»:

Ի՞նչ են լրացուցիչ անգամ հուշում այս դրվագներն ու դրսևորումները: Իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն, իր «ավտոբուսային ուղեկիցները» խորապես անտարբեր են, եթե չասվի՝ թքած ունեն հասարակության, իրական մարդկանց ու նրանց իրական խնդիրների վրա: Իրենց համար կարևորն իրենց շահերն են: Կարևորն այն է, որ հանկարծ ու ոչ մի դեպքում իշխանությունը չկորցնեն: Իրենց համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն է: Կարևորը՝ կուշտուկուռ, ճոխ ապրելն է: Նրանք ոտնատակ կտան ցանկացած մեկին, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին, եթե այդպես պետք լինի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>