«Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան
21
Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Պատերազմ Արցախում
Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Ռուսաստանում լուրջ են տրամադրված 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Մահաբերն իր արյունոտ ընթացքը շարունակում է Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայնեցվել է Զելենսկու հետ․ ANNA NEWS Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Փաշինյանն ակնհայտ քաղաքական հետապնդման պատվեր է իջեցրել Անդրանիկ Թևանյանի դեմ․ Բորիս Մուրազի

Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու քայլերը:

Չափազանց հետաքրքրաշարժ փաստաթուղթ է: Օրինակ՝ 2-րդ ենթակետում կա այսպիսի նշում (կետադրությունը և ուղղագրությունը՝ ըստ բնագրի, խմբագրելու և սրբագրելու իրավունք չենք վերապահել մեզ). «Նախարարության բոլոր աշխատակիցները անկախ իրենց կարգավիճակից և համոզմունքներից չպետք է անձնական համոզմունքների շրջանակներից մեկնաբանեն ցանկացած ծառայողական որոշումներ, խուսափեն մեկնաբանել ղեկավարի հրամանները սեփական հակասող անձնական մտքերի տեսանկյունից, ցուցաբերեն մասնագիտական և օբյեկտիվ վարքագիծ»:

Եվ մինչ ավտոմեքենա վարողներն ուզում են իմանալ, թե ով է եղել էկոնոմիկայի նախարարի թվաբանության ուսուցիչը, մեզ հետաքրքրեց, թե ով է հայոց լեզու դասավանդել այս տեքստի հեղինակին: Գոնե Լեզվի կոմիտեի հետ խորհրդակցեին և միայն դրանից հետո «շրջաբերականագրեին»:

Բանն այն է, որ, ըստ տեքստի, ստացվում է, որ նախարարության աշխատակիցները չպետք է խուսափեն ղեկավարի հրամանները մեկնաբանելուց: Չնայած, ակնհայտ է, որ շրջաբերականի հեղինակը տրամագծորեն հակառակ նպատակն է հետապնդել, այսինքն՝ նախարարության բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմին, արգելել՝ մեկնաբանել ղեկավարի հրամանները: Բանակային, զորանոցային վիճակ: Իսկ եթե դա անտրամաբանական հրամա՞ն է:

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են: Փաստաթղթի 5-րդ ենթակետն ուղղակի հրաշագեղ է: Համոզվեք ինքներդ. «... Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում և ոչ միայն, այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներից, ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր...»:

Եթե «պաշտոնագրական» այս բառակույտը վերծանենք ու ընկալելի հայերենով վերաշարադրենք, ապա հրահանգը կամ հրամանը հետևյալն է. ոչ մի տեղ. ո՛չ տանը, ո՛չ բակում, ո՛չ ընտանիքի անդամների, ո՛չ հարևանների, ո՛չ համակուրսեցիների, ընդհանրապես ոչ մեկի հետ ոչինչ չխոսե՛լ, իշխանություններին, նախարարին, իշխող կուսակցությանը չքննադատե՛լ: Հակիրճ՝ լինել համր, ձայնազուրկ, չունենալ կարծիք, տեսակետ, առավել ևս՝ չհամարձակվել այն որևէ կերպ արտահայտել: Հասկանալի է՝ վայրկենապես գործազրկվելու սպառնալիքով:

Շարունակությունն էլ պակաս «հրաշք» չէ. «Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում և ոչ միայն (ու ո՞րն է այդ անորոշ ու համընդգրկուն «ոչ միայն»-ը-թղթ.) , այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ»:

Առհասարակ, սա ի՞նչ է. ներգերատեսչական շրջաբերակա՞ն, թե՞ համակենտրոնացման ճամբարի օրինակելի կանոնադրություն:

Եվ արդյո՞ք միայն մեկ գերատեսչության ներսում են նման բռնատիրական պահանջներ շրջանառվում ու կիրառվում:

Փաշինյանական իշխանությունը արդեն հասել է այն կետին, որ շրջաբերականով խիստ սահմանափակում են արտահայտվելու իրավունքը, անգամ... աշխատանքից հետո, պաշտոնավարման տարածքից դուրս: Համատարած ուզում են ամեն ինչ վերահսկած լինել՝ անձնական կյանքը, շփումները, կենցաղային խոսակցությունները, ծաղկեփունջ նվեր ստանալը, աշխատանքից հետո հարևանուհու հետ սուրճի գավաթի շուրջ զրույցը, սոցցանցային գրառումները, նկարները, տեսանյութերը: Ամեն ինչ: Հապա էլ բռնատիրությունն ինչպե՞ս է լինում: Կարճ ասած՝ ոչ բարի գալուստ օրուել յան «1984», կոնկրետ՝ «Սիրո նախարարություն»:

Ի դեպ, բոլոր պաշտոնյաները թող ամեն դեպքում զգույշ լինեն՝ հանկարծ այնպիսի միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է Նիկոլ Փաշինյանը, թեկուզ մի վայրկյանով աչքները չփակեն, որ ննջելու տպավորություն չստեղծվի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>