«Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան
21
Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Պատերազմ Արցախում
Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Ռուսաստանում լուրջ են տրամադրված 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Մահաբերն իր արյունոտ ընթացքը շարունակում է Անդրանիկ Թևանյանի քրեական հետապնդումը համաձայնեցվել է Զելենսկու հետ․ ANNA NEWS Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը

Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որի հիմնական ենթատեքստը փաստաբաններին թիրախավորելն է, հնարավոր է՝ նաև փաշինյանական ռեպրեսիվ մարմիններին ևս մեկ անգամ փաստաբանների վրա հարձակումների ուղղորդելը:

Ինչի՞ մասին է խոսքն, առհասարակ:

Բանն այն է, որ հայտնի փաստաբան Արա Զոհրաբյանը գրառում էր արել՝ նշելով, որ մոտ ապագայում բարձրացվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Փաստաբանի կարծիքով, հիշատակված դատավորները կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի հատկանիշներին, այն է՝ «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր. «Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի (կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ) հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները»: Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է այն աքսիոմատիկ հանգամանքը, որ պետությունը, ո՛չ իր գործադիր և ո՛չ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Շատ մանրամասներ չներկայացնենք, այդ հայտարարությունը հայտնի է, ու ցանկացողները կարող են կարդալ:

Փաստը մնում է փաստ, որ ԲԴԽ-ն որոշեց անմիջապես հանդես գալ «հուժկու և ծանրադղորդ» հակադարձ հայտարարությամբ: Հենց այդ հայտարարությունից էլ պարզվեց, որ նրանք այնտեղ՝ փաշինյանական ԲԴԽ-ում իրենց ոչ միայն կաթողիկոսի, արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի տեղ են դրել, այսինքն՝ իրենց ոչ միայն թվում է, որ կարող են ում պատահի՝ քահանա, վանահայր կամ սարկավագ նշանակել… դատարանի որոշմամբ, այլև իրենք են արդեն որոշում, թե ինչ պիտի ասեն կամ ինչ չպիտի ասեն փաստաբանները: Մի քիչ շատ բան չեն վերցրե՞լ արդյոք իրենց վրա:

ԲԴԽ հայտարարության մեջ, օրինակ, ասվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում»:

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էին այս հայտարարությունը գրած և ստորագրած ԲԴԽ անդամները, երբ Նիկոլ Փաշինյանը դատավորներին հրապարակավ բնորոշեց որպես «պատերի տակ վնգստացողներ»: Ո՞ւր էին «դատական համակարգի» հեղինակության այդ ինքնամոռաց պաշտպանները: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործադիր և օրենսդիր մարմինները ներկայացնող պաշտոնյաները հարձակվեցին դատական իշխանության վրա, այդ ժամանակ որտե՞ղ էին ԲԴԽ հայտարարության հեղինակները:

Կամ՝ դատական համակարգի այդ ի՞նչ հեղինակությունից են նրանք խոսում մի իրավիճակում, երբ դատարաններն ուղղակիորեն դակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ այս կամ այն քաղաքական գործչին, առհասարակ, որևէ հայ մարդու, այս կամ այն բարձրաստիճան հոգևորականին բանտարկելու, ազատ տեղաշարժից զրկելու, կալանավորելու, հետապնդելու վերաբերյալ:

Ավելին, ինչի՞ մասին են խոսում ԲԴԽ-ն ու հայտարարության հեղինակները: Նրանք երբևէ ձայն, ծպտուն հանե՞լ են այն խայտառակ եղելության վերաբերյալ, որ «քաղաքական գործերը» կամ Փաշինյանի կողմից մատնանշված հայ մարդկանց կալանավորելու գործերը քննում են բացառապես նույն երկու կամ երեք դատավորները: Այդ ինչպե՞ս է այդպես ստացվում: Երբևէ, գոնե մի կես անգամ ԲԴԽ-ականները այդ իրողությանն անդրադարձած կա՞ն:

ԲԴԽ-ի հայտարարության մեջ նշվում է, թե դատավորներին թիրախավորելը (այսինքն՝ ակնհայտ անհեթեթ որոշումներ կայացածների անուններն ու նկարները հրապարակելը, էլի)… «ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը»: Վայ, թաշկինակ տվեք, հիմա կսկսեմ արտասվել…

Հա, ու ԲԴԽ-ն անընդունելի է համարում «նման մոտեցումները»:

Դատական իշխանության ինքնուրույնության մասին խոսում է մի մարմին, որի ոչ շատ վաղուցվա ղեկավարը հեռացավ ԲԴԽ նախագահի պաշտոնից… գործադիր իշխանության ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից ինչ-որ գրություն ստանալուց հետո: Ինչ-որ գրությունն էլ, ինչի մասին դիտարկումներով հեղեղված էր մամուլն այն օրերին, ոչ այն է՝ «սմս» էր, ոչ այն է՝ «վոթսափով» ուղարկված կարճ հաղորդագրություն:

Եթե այլ բան չլիներ, ապա հենց միայն այդ փաստը կարելի է համարել «դատական իշխանության ինքնուրույնության» հոգեհանգիստը, հուղարկավորությունն ու օղորմաթասը՝ միաժամանակ:

 Ի դեպ, ԲԴԽ-ում, ի՞նչ է, Փաստաբանների պալատի տեղը չգիտե՞ն: Եթե ինչ-ինչ դժգոհություններ ունեն փաստաբաններից՝ էթիկայի ու վարքի հետ կապված, ապա միգուցե հենց Փաստաբանների պալատի՞ն դիմեն:

Առհասարակ, երբ մոտ 10 տարի առաջ ձևավորվում էր ԲԴԽ-ն, հիմնական նպատակներից մեկն այն էր, որ բարձրացվի դատական իշխանության անկախության աստիճանը: Ներկայիս ԲԴԽ-ն, սակայն, կարծես գոյություն ունի միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի, որ դատական իշխանության անկախությունը վերացված է և այն ամբողջությամբ դրված է 1 անձի և նրա կուսակիցների քաղաքական և կիսաքաղաքական կապրիզներն սպասարկելու տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>