Սոբչակն ու Յավլինսկին երեկ իրենց «մկանները» ցույց տվեցին, սակայն Պուտինի համար դրանք վտանգավոր չեն (Տեսանյութ)
Դիտել նաև
Սիմոնյանի եւ Սոբչակի դեմ մահափորձի գործով անցնողների ցուցակում հայտնվել է 16-ամյա դպրոցական աղջիկ
Քսենիա Սոբչակի մեքենան վթարի է ենթարկվել Սոչիում. կա մեկ զոհ
«Ես պաշտոնապես կհայտարարեմ. Ես հիմար եմ ». Նաստյա Իվլեեւան չկարողացավ պատասխանել Սոբչակի դպրոցական ծրագրից հարցերին. Տեսանյութ
Քսենիա Սոբչակը կոտրել է քիթն ու հայտնվել հիվանդանոցում. Տեսանյութ
ՌԴ նախագահի թեկնածուներ Սոբչակն ու Ժիրինովսկին կրկին վիճել են եթերում (Տեսանյութ)
Երեկ Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի հիշատակին, այսպես կոչված, «աջ» ընդդիմութւունը հանրահավաք ու երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին նաև ներկայիս նախագահական ընտրարշավի թեկնածուներ Սոբչակն ու Յավլինսկին: Ըստ միջոցառման կազմակերպիչների, երթին մասնակցում էր ավելի քան 7 000 մարդ: Ու թեև այս թիվը 12 միլիոնանոց Մոսկվայի համար չնչին է, այնուամենայնիվ, կարևոր է հատկապես ընտրությունների շեմին:
Կոմունիստները, ի դեպ, ավելի շատ մարդ չեն հավաքում: Սակայն այս ընտրարշավում հենց կոմունիստներների թեկնածուն է համարվում Պուտինի գլխավոր մրցակիցը: Հենց նրանց դեմ է «սև» PR իրականացնում Կրեմլը:
Այս ֆոնին Նավալնին խաղից դուրս է հայտնվել, իսկ Սոբչակն ու Յավլինսկին մեկ տոկոսից ավել ձայներ չունեն:
Zham.am