Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ

Հայաստանում բժիշկ լինելն այսօր նշանակում է ամեն օր քայլել իրավական «ականապատ դաշտով»: Մինչ հասարակությունը պահանջում է անսխալականություն, իսկ պետությունը՝ անվերջանալի հաշվետվողականություն, բժիշկը հաճախ մնում է իրավական առումով խոցելի կարգավիճակում:

Եվ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ո՞վ է պաշտպանում բժշկին։

Իրավաբան, բժշկական իրավունքի մասնագետ, «Բժշկական իրավունք» գրքի հեղինակ Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ խնդիրը շատ ավելի խորքային է, քան պարզապես «բժիշկ-պացիենտ» հարաբերությունը։

«Բժշկությունը սովորական մասնագիտություն չէ։ Բժիշկը որոշում է կայացնում կյանքի և մահվան սահմանին։ Ու եթե պետությունը նրան դնում է այդ պատասխանատվության դիրքում, նա պետք է ունենա նաև առանձնակի պաշտպանություն»։

Սարգսյանը շուրջ 15 տարվա դատական փորձ ունի և իր պրակտիկայում առերեսվել է «բժշկական սխալ»-ին առնչվող բազմաթիվ բժշկական գործերի, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե բժշկական միջամտության պրոֆեսիոնալիզմն է, այլ փաստաթղթային անփութությունը․

«Դատավորը չգիտի՝ ինչ է եղել վիրահատարանում: Նա առաջնորդվում է փաստաթղթերով: Մի դեպք կար, երբ երեխային արյան փոխներարկում կատարելիս երեք միջամտություն է իրականացվել, և վերջինից հետո երեխան մահացել է։ Սակայն դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ անկետայում անգամ երեխայի արյան խումբը նշված չի եղել։ Եթե փաստաթղթավորումը պատշաճ չէ, բժիշկը զրկվում է իր գործողությունները հիմնավորելու հնարավորությունից և հաճախ դատապարտվում է հենց այդ պատճառով։ Կարևոր է, որ բժիշկները իմանան՝ բժշկական սխալը միայն միջամտության ժամանակ թույլ տված թերացումները չեն, այլև փաստաթղթային կարգապահությունըևս», — ասում է Սարգսյանը։

Այստեղ հարցը նաև համակարգային է՝ բժշկի մեծ ծանրաբեռնվածությունը, փաստաթղթավորման առանձնահատկությունները տարբեր բժշկական հաստատություններում, Արմեդ համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրները։

Մեկ այլ խնդիր է բանավոր պայմանավորվածությունը. «Շատ հաճախ բժիշկները բանավոր են պացիենտներին բացատրումմիջամտությունների ռիսկերը կամ որոշակի ցուցումներին հետևելու կարևորությունը՝ հույսը դնելով փոխադարձ վստահության վրա: Բայց իրավական դաշտում բանավոր խոսքը հիմք չէ: Եթե չկա ստորագրված համաձայնություն, բժիշկն արդեն իսկ պարտված է դատարանում»։

 

Մեկ դեպք, որը կարող է ջնջել 30տարվա վաստակը

Սարգսյանի դիտարկմամբ՝ բժիշկը դառնում է թիրախ հատկապես այն դեպքերում, երբ հույզերը հաղթում են փաստերին։

«Ինձ համար որակյալ բժիշկը բարձրագույն արժեք է: Բայց այսօր մի վիճակ է, որ եթե գրանցվում է մահվան ելք կամ բարդություն, հասարակության համար միանշանակ մեղավորը բժիշկն է՝ անկախ նրանից, թե իրականում ինչ է եղել կամ արդյոք պացիենտը հետևել է ցուցումներին: Վերդիկտը տրվում է ակնթարթորեն՝ առանց փորձաքննությանը սպասելու: Նույնիսկ եթե բժիշկն արդարացվի, նրա տարիներով կերտած բարի համբավը կարող է փոշիանալ մեկ օրում»։

Լուծումը՝ Մասնագիտացված բժշկական դատարան

Տիգրան Սարգսյանը կարծում է, որ համակարգային լուծման կարևոր քայլը բժշկական դատարանի ստեղծումն է.

«Մինչև 2008—ը քաղաքացին պետության դեմ դատարանում չափազանց թույլ էր, երբ պայքարում էինք, որ ստեղծվի վարչական դատարան։ Այն ստեղծվեց ու եկավ հավասարակշռելու այդ ուժերը: Այսօր նույն պատկերն է բժշկական ոլորտում. բժիշկը մենակ է մի համակարգի դեմ, որը չունի մասնագիտական նրբերանգներ: Բժշկական դատարանը կբերի մասնագիտացված օրենքների ստեղծմանը, ինչը թույլ կտա գործերը քննել խորքային: Դատավորը պետք է հասկանա բժշկության էությունը, ռիսկն ու էթիկան, որպեսզի տարբերի իրական անփութությունը օբյեկտիվ բարդությունից»։

Անտարբերությունը որպես հանցավոր անգործություն

Իրավաբան Տիգրան Սարգսյանը սակայն չի մոռանում շեշտել այն, որ կան նաև բժշիկներ, որոնց վարքագիծը վնասում է մասնագիտության հեղինակությունը։ Ըստ նրա՝ օրենքը բժշկից պահանջում է նաև «հոգատար և հարգալից վերաբերմունք», ինչը իրավական հստակ չափանիշ է:

«Եկեք անկեղծ լինենք. դատական գործերի մի ստվար մասը սկսվում է նրանից, որ պացիենտը զգում է անտարբերություն: Պատկերացրեք մի իրավիճակ. պացիենտի վիճակը միջանցքում վատանում է, իսկ բժիշկը զբաղված է սուրճ խմելով կամ անձնական հարցեր քննարկելով՝ մտածելով, թե հիվանդը «կսպասի»: Եթե այդ ընթացքում պացիենտին որևէ բան պատահի, սա արդեն հանցավոր անգործություն է։ Իրավական տեսանկյունից սա դիտավորայալ թերացում է պարտականությունների մեջ, որը հանգեցրել է ծանր հետևանքի և այստեղ բժիշկը պետք է գիտակցի իր քայլերի հետևանքները», — նկատում է Տիգրան Սարգսյանը։

Նա նաև նկատում է, որ կան բժիշկներ, ովքեր չեն կարևորում պացիենտին իրենց խնդիրը մանրամասն բացատրել․

«Պացիենտն ակնկալում է ոչ միայն մասնագիտական միջամտություն, այլև սրտացավ վերաբերմունք և հիմնավոր տեղեկատվություն իր առողջական վիճակի մասին։ Երբ բժիշկը այստեղ թերանում է, կապը պացիենտի հետ խզվում է, ծնվում է զայրույթ, որն էլ հետագայում վերածվում է իրավական հայցի։ Գրագետ հաղորդակցությունը բժշկի լավագույն ապահովագրությունն է. այն թույլ է տալիս կառավարել պացիենտի սպասելիքները և կանխել կոնֆլիկտը դեռ սաղմնային փուլում»։

Օրենքից վախենալու փոխարեն՝ այն տիրապետել

Տիգրան Սարգսյանի մոտեցումը հստակ է․

«Ես բժիշկներին սովորեցնում եմ ոչ թե վախենալ օրենքից, այլ օգտագործել այն իրենց պաշտպանության համար։ Դատարանը վախենալու տեղ չէ, եթե գիտես՝ ինչ փաստաթուղթ պետք է ունենաս, ինչ ձևակերպում պետք է կիրառես և երբ պետք է լռես»։

Նրա խոսքով՝ բժշկական իրավագիտությունը պետք է դառնա նույնքան պարտադիր, որքան կլինիկական գիտելիքը։

Փետրվարի 23-ից մեկնարկող «Բժիշկների և բուժառումների իրավունքներն ու պարտականությունները» խորագրով դասընթացը Տիգրան Սարգսյանը ստեղծել է հենց այս նպատակով՝ ձևավորել բժշկի իրավական մտածողությունը։ Այն կրեդիտավորված է Առողջապահության նախարարության կողմից /20 կրեդիտ/։

Ծրագրի առանցքում են․

  • Գրագետ փաստաթղթավորում. Ինչպես լրացնել պատմագրերը, որպեսզի դրանք դառնան անհերքելի ապացույց հօգուտ բժշկի:
  • Գաղտնիքի կառավարում. Զերծ մնալ սխալներից, որոնք կարող են որակվել որպես բժշկական գաղտնիքի խախտում:
  • Կոնֆլիկտների իրավական լուծում. Ինչպես հաղորդակցվել, որպեսզի դժգոհությունը չվերածվի դատական հայցի:
  • Ինքնապաշտպանություն. Վարքագիծը քննչական և դատական գործընթացների ժամանակ:
  • Համակարգային գիտելիք. Օրենսդրական հարթակներից օգտվելու հմտություններ և ապահովագրական նոր համակարգի նրբություններ:

Դասընթացին մասնակցելու մանրամասներին ծանոթացեք այստեղ

Սարգսյանի խոսքով՝ բժիշկը, որը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, ոչ թե խուսափում է պատասխանատվությունից, այլ վերահսկում է ռիսկը։

«Բժշկությունը առաքելություն է։ Բայց առաքելությունը չի ազատում պատասխանատվությունից։ Եթե բժիշկը իրավական առումով անզեն է, նա խոցելի է։ Իմ առաքելությունն է նրան տալ այդ գիտելիքը, որպեսզի նա զբաղվի իր հիմնական գործով՝ կյանքեր փրկելով, ոչ թե դատարաններում արդարանալով»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>