ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա»
7
Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին

Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը. Փաստաբանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների մասին

«Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»,- նման հարցադրումներ է արել Արշակ արքեպիոսկոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքներին։

Նա գրել է. «Կարճ անդրադառնամ քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ սրբազանն է։

Այդ առնչությամբ հարցիս

Պետություն 1-ի փորձագետը պատասխանել է․

- Ներկայացված նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640×512 լուծաչափը և սեղմումը, ինչպես նաև տեսարանի բովանդակությունն ու կադրերի կրկնությունը, չեն ապահովում անհատականացման համար բավարար և կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։

Պետություն 2-ի փորձագետը պատասխանել է.

- Ոչ։ Ներկայացված նյութով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ։

Առկա են մանրամասն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չէ։

Պետություն 3-ի փորձագետը պատասխանել է.

- Տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի և սահմանափակ լուծաչափի են (640×512), ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։

Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված և ցածր լուծաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։

Հ.Գ. Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»։ 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։ Ըստ նրա, երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են Արբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Դրանից հետո ՔԿ-ից հայտնել էին, որ վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար։ 
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>