ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա»
7
Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին

Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց

«Ալիևի՝ հատկապես Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ինձ համար ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել»,-ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ «խաղաղության» գործընթացի վերաբերյալ խորհրդանշական ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց  քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրենյան Սուրենյանցը։

Ըստ նրա, Ալիևը հրեշավոր  միտք է հայտնել՝ բռնապետական  Բաքվի գոյություն չունեցող դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ, հայ  ռազմագերիներին՝ նացիստներից ավելի վտանգավոր հանցագործների. «Դա նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է  կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակ»։

«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորման որպես մոդել պատկերացնում է  ոչ թե ինչ որ բալանս, սիմվոլիկ  համաձայնություններ, այլ Հայաստանին կապիտուլյացիայի պահանջի պարտադրում»,- ասաց Սուրենյանցը։

Նա նշեց, որ եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն, նման ակցիա անցկացնելու խնդիր ընդհանրապես չպետք է լիներ, պետք է ադեկվատ պատասխան հնչեցնեին Ադրբեջանի քայլերին, հակաքայլեր անեին։

«Քանի որ հարցազրույցից անցել է 4-5 օր, տեսնում ենք, որ Հայաստանի  իշխանությունը տոտալ անգործության մեջ է, ստիպված մենք ենք ինչ-որ քայլեր անում՝ ցույց տալու,  որ Հայաստանի քաղաքացիները, հայ հասարակությունը, համերաշխ չէ այն վիճակի հետ, որ այսպես լինի»,- ասաց Սուրենյանցը։ 

Նա կարծում է, որ իդելականա վասալի կարգավիճակն է  պատճառը, որ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում Ալիևին. «Իմիտացիոն խաղաղության պատրանքն իրենց օգնելու է  վերարտադրվել։ Եթե մի բան խոսեն, կարող է Ալիևը շատ կոշտ հակազդի, խաղաղության միֆը փլուզվի, ինչը կխանգարի իրենց իշխանության վերարտադրությանը»։ 

Քաղաքագետը նշեց, որ երեք լեզվով նամակ են հանձնելու ՄԱԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ։ Սուրենյանցի խոսքով,  միամիտ չեն, որ հավատան միջազգային իրավունքի գոյությանը. «Ուղղակի  սա վերաբերմունք է՝ մի կողմից ցույց տալու համար, որ միջազգային իրավունքն անտեսվում է աշխարհաքաղաքական շահերին, բայց մյուս կողմից, կարծում եմ, որ ցակացած մարդ իր դիրքորոշումը հայտնելով  միջազգային կառույցներին՝ պետք է ստիպի այս խնդիրներով զբաղվել»։ 

Նա ասաց՝ ակնկալիք չունեն, որ բավարարող պատասխան են ստանալու, բայց ցանկացած պատասխանի դեպքում գիտեն իրենց հետագա քալերը. «Առաջիկայում շատ ակտիվ կլոր սեղանների, փողացային ակցիաների տեսքով միջոցառումներ ունենք»։ 

Հիշեցնենք, որ Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսելով հայ գերիների մասին՝ համեմատություն էր անցկացրել Նյուրնբերգյան դատավարությունների հետ և հարցրել. «Բոլոր նացիստական ​​առաջնորդները դատապարտված են մահվան, և ինչ-որ մեկը գալիս և խնդրում է նրանց ազատ արձակել...

Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը»։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>