«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
8
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հայ հոգևորականների հասցեին արված զրպարտչական հայտարարությանը:
Ռուբեն Մելիքյանը նկատում է. «ալենը օտարերկրյա մի լրատվամիջոցում խոսել է այն մասին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, մեղա՜, մեղա՜, մանկապղծության մեջ են «թաթախված» (բառացի՝ «погрязли в этих ситуациях»):
Դա ահավորագույն մեղադրանք է։ Ավելի ահավոր բան ես ուղղակի չեմ պատկերացնում, քան մանկապղծությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ո՛ր պատիժը կարող է թեկուզ մի քիչ արդար լինել այդ զազրելիագույն հանցանքի համար։ Ընդ որում, նման ծանրագույն մեղադրանք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից լսելիս՝ ցանկացած անկողմնակալ մեկը, օրինակ՝ այդ օտարերկրյա լրատվամիջոցի ունկնդիրը, հավանաբար զզվանքով է լցվել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ։
Մինչդեռ մեր Մայր Եկեղեցու 11 նվիրապետներից որևէ մեկին առաջադրված շինծու մեղադրանքները անգամ մոտ էլ չեն մեղա՜, մեղա՜, մանկապղծությանը. կիլոմետրերո՛վ են հեռու։ Պարզ է, չէ՞ - եթե նման փաստ լիներ, ապա այն հիմա վաղուց ներկայացված կլիներ ֆեյսբուքներում, մամլո հաղորդագրություններում, Պետրոսի տաղավարներում։ Անգամ սառնարանը բացեինք՝ դրա մասին կխոսեր։
Հետևաբար նման փաստ գոյություն չունի ու հետևաբար ալենը պարզապես զրպարտում է։ Ավելին, սա զրպարտություն է, որն արդե՛ն անուղղելի վնաս է հասցրել մեր Մայր Եկեղեցու ու հետևաբար մեր ողջ ազգի հեղինակությանը կոնկրետ երկրում։
Բացի զրպարտություն լինելուց, ալենի խոսքը, ըստ իս, նաև կոնկրետ հանցակազմ է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի ներքո. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ (…) կրոնով, (…) անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, (…) կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։
Կարճ ասած, սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում։

Հ.Գ. Մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքներում բարձրաստիճան նիկոլականներն ամեն օր նորանոր կարմիր գծեր են հատում։ Ընդ որում, հատում են նաև այնպիսի կարմիր գծեր, որոնց գոյության մասին անգամ չէինք էլ մտածել, որովհետև դրանք հատելու պիղծ գաղափարն անգամ մեր թշնամիների՛ մտքով չի անցել։

Հ.Գ.-2. Մի շարք հին ազգերի օրենքներում, այդ թվում՝ Գոշի դատաստանագրքում կա սկզբունք, ըստ որի՝ սուտ մեղադրանք ներկայացնողը պետք է պատժվի այն նույն պատժով, որը ենթակա էր կիրառման սուտ մեղադրանքի զոհի հանդեպ։ Նոր եմ հասկանում, թե ի՜նչ աստիճան արդար սկզբունք է։

Հ.Գ.-3. Իմ դիտած ամենատպավորիչ ֆիլմերից մեկը 2012թ-ի դանիական «Որս» (The Hunt) ֆիլմն է՝ մանկապծության կեղծ մեղադրանքի մասին։ Այդ ֆիլմը դիտելուց հետո բոլոր հանցանքներից երկրորդ ամենածանրը համարում եմ հենց մանկապծության կեղծ մեղադրանքը։ Դե առաջինն իհարկե մանկապղծությունն է ինքնին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>