«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
8
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

«Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը։

«Մեր երկրի տնտեսական զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքը մեծածավալ ներդրումների ներգրավումն է ու Նոր Տնտեսական և Արդյունաբերական քաղաքականության իրականացումը։

1. Կարճ ժամկետում պետք է մշակել և գործողության մեջ դնել Նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին ներդրումները ոչ թե գալիս, այլ լայն թափով արտահոսում են երկրից։ Այդ գործընթացը պետք է կանխել, կանգնեցնել և պայմաններ ստեղծել մեծածավալ ներդրումների ներգրավման համար։

Առաջիկա հինգ տարիներին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի՝ ներկայիս 19%-ից հասնելով 40%-ի։

Հրատապորեն պետք է կիրառվի ներդրումների ներգրավման «Մեկ պատուհանի» սկզբունքը։

2. Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր՝ հիմնված ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունների և ձեռնարկությունների վրա։ Ներկայում վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 8%։ Այս ցուցանիշը առաջիկա տարիներին պետք է առնվազն կրկնապատկվի՝ աշխատանքի բարձր արտադրողականության և նորացված տեխնոլոգիական աշխատատեղերի զուգակցմամբ։

Գործողության մեջ պետք է դնել դեռևս 2015թ.-ին մեր մշակած և ընդունած «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանում պետք է գործի արդյունաբերության զարգացման հնգամյա պետական ծրագիր, և յուրաքանչյուր մարզում՝ գոնե մեկ արդյունաբերական գոտի։

3. Խիստ անբարենպաստ է ՀՀ ՀՆԱ-ի գործող կառուցվածքը. այն հօգուտ առևտրի և ծառայությունների ոլորտի է (ավելի քան 60%)՝ ի հաշիվ տնտեսության իրական հատվածի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն՝ 30%)։ Այսպիսի կառուցվածքը կտրուկ փոփոխության կարիք ունի, ինչը հնարավոր է արդյունավետ ներդրումային քաղաքականության իրականացման պայմաններում։

Համաձայն վերոնշյալ Օրենքի դրույթների՝ հատուկ ձևավորված արդյունաբերական գոտիներում պետք է ստեղծվեն բարենպաստ հարկային, վարկային, արտադրական և ենթակառուցվածքային պայմաններ։

Հայաստանում տարեկան թողարկվում է մոտ 450 հզ տոննա պղնձի խտանյութ, որից կարելի է արտադրել 120 հզ տոննա մաքուր պղինձ։ Դրա արդյունքում մեր հանրապետությունում նորից կվերագործարկվեն մալուխ և այլ ապրանքատեսակներ արտադրող մի շարք ձեռնարկություններ։ Ուրեմն, խիստ արդիական է մնում նոր պղնձաձուլական ձեռնարկության ներդրումային ծրագրի իրականացումը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ծծմբաթթվի արտադրության կազմակերպումը։ Պղնձի արտադրությանը ուղեկից մեծ ծավալի ծծմբաթթվից կարտադրվեն ֆոսֆորային պարարտանյութեր, ներկեր, լաքեր և այլ ապրանքներ։

Հայաստանը պետք է դառնա նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկիր, որի հիմքը նոր մակարդակի գիտաարտադրական ձեռնարկությունների ձևավորումն է։ Գիտությունը պետք է մոտ կանգնած լինի արտադրությանը, ուստի պետությունը պետք է խթանի կիրառական գիտություն-արտադրություն կապը։

4. Այսօր իրական հնարավորություն կա գազի և էլեկտրաէներգիայի սակագների առնվազն 10% իջեցման համար։ Ողջամիտ ժամկետում պետք է գործարկել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստանի Դաշնություն էներգետիկ միջանցքը։

5. Անհրաժեշտ է մշակել և իրականացնել արտահանման խթանման պետական ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքի ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով։ Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ։

6. Արտադրական ձեռնարկություններում 50 և ավելի աշխատատեղերի ստեղծման դեպքում տվյալ ընկերության՝ շահութահարկի գծով հարկման բազան կրճատել առնվազն 30%-ով։

7. Սուբսիդավորել պետության կողմից բիզնեսին տրվող արդյունաբերական վարկերի տոկոսադրույքի մեկ երրորդ մասը։

8. Ներկրվող և արտադրության ոլորտում ներդրվող մեքենասարքավորումները արտոնության տեսքով պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքերի վճարումներից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>