Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ)
21
ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։

Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Palladium Hall-ում կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, հայտնել է՝ «Վարչաբենդ» խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներկայացնում եմ ծախսերը՝ ստորև.

Տարածքի վարձակալություն՝ 2 500 000 դրամ

Բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում՝ 4 900 100 դրամ

Գործիքավորում, երաժիշտների և դիջեյի վարձատրություն՝ 1 119 000 դրամ

Ընդհանուր՝ 8 519 940 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։ Սա ՔՊ-ի պաշտոնական պատասխանն է։

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս զանգել էր նշված ռեստորան՝ փորձելով ճշտել, թե որքան արժե իշխանական շքեղ միջոցառումը։ Հետաքրքիրն այն է, որ ռեստորանի հնչեցրած թվերի հետ համեմատելիս նկատում ենք, որ ՔՊ կուսակցությունը կարծես թե բավականին համեստ թվեր է ներկայացրել։ Կամ մեծ զեղչեր են արվել ՔՊ-ի համար Palladium Hall-ի կողմից, ինչը շարքային մահկանացուներին հասու չէ։

Գրել էինք, որ մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։ Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։

Միասին ստացվում է 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։ Իսկ այս ցանկից ՔՊ-ն շրջանցել է ուտեստների կամ հյուրասիրության մասը և արժեքներ չի նշել, որոնք էականորեն կավելացնեին ծախսերի թվերը։

Ստացվում է, որ ՔՊ-ն հրապարակում է այն թվերը, որոնք ցանկանում է, որ հանրությունը տեսնի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>