«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
8
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ընտրություններին ընդառաջ, քաղաքական գրեթե բոլոր ուժերը սկսել են ոչ պաշտոնական քարոզարշավը: Ընդդիմադիրներն այցելում են մարզեր, դահլիճներ են հավաքում, ելույթներ են ունենում, տարաբնույթ խոստումներ են տալիս, շատ հաճախ կրկնվում են, բանակցություններ են վարում այլ քաղաքական ուժերի հետ, քննարկում-կոնֆերանսներ են կազմակերպում, հայտարարություններ են անում, նոր շարժումներ ու միավորներ ստեղծում եւ այլն: Իշխանություններն էլ, մոռանալով, որ 2021-ի նախընտրական խոստումներից եւ ոչ մեկը չեն կատարել, դարձյալ վերընտրվելու հայտ են ներկայացրել եւ փորձում են կոծկել իրենց ձախողումները, ներկայացնել, որ իրենց ծրագրերն ու խոստումները կատարելն իրենցից անկախ պատճառներով են եղել: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ո՛չ ասելիք ունեն, ո՛չ ծրագիր, ո՛չ գաղափարախոսություն: Ինչպես առանց «իզմ»-երի եկան իշխանության, այդպես էլ 8 տարի իշխելուց հետո փորձում են վերարտադրվել: Իսկ Նիկոլ Փաշինյանի ասելիքն այն աստիճան է սպառվել, այնքան անելիք չունի, որ այժմ շրջում է քաղաքով եւ տուրիստի նման տեսանյութեր նկարում` տեղադրում իր էջում: Օրինակ, Սայաթ-Նովայի փողոցում տարիներով կանգնած մի շենք է նկարում եւ շնորհակալություն հայտնում ներդրողին, Հյուսիսային պողոտայում մի ռուս երաժշտի ելույթ է նկարում եւ հիանում:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ է Փաշինյանը որոշել նման գրառումներ կատարել, որոնք անգամ հազար լայքի չեն արժանանում, եւ դա ի՞նչ է նրան տալիս: Քոչարյանն ասաց. «Նա ունի երկու խնդիր: Աշխատում է այնտեղ, որտեղ թույլ է, ինչը շատ բնական է: Նա թույլ է երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ՝ մայրաքաղաք Երեւանում: Նա փորձում է հիմա աշխատել երեւանցիների եւ երիտասարդների վրա: Շենքերի մասին խոսելով, փորձում է երեւանցիների վրա աշխատել, իսկ դիսկոտեկները, վարչաբենդերը եւ սրտիկները` երիտասարդության վրա: Դա է այս տեխնոլոգիայի իմաստը: Ես չգիտեմ, թե այդ ամենն ինչ կարող է տալ երեւանցիներին կամ երիտասարդությանը, սակայն նա այս քայլերով կոնկրետ այդ երկու խմբերի վրա է աշխատում: Թալան, նախկիններ եւ այլն, այս ամենի դոզան լինելու է համեմատաբար քիչ, քանի որ այստեղ երկու խնդիր կա: Առաջինը` հնացել է թեման, եւ հետո՝ իր հիմնական հակառակորդն այս անգամ նախկին իշխանության ներկայացուցիչ չէ: Ուստի ինքը պոպուլիզմով, ավելի սոցիալական, զվարճալի եղանակներով փորձելու է պայքարել «Մեր ձեւով»-ի դեմ: Այս տեխնոլոգիաները կաշխատեն, թե ոչ, ցույց կտան ընտրությունները, ես չեմ հավատում սոցիոլոգիական հարցումներին, որոնք արվում են Հայաստանում` ոչ այն պատճառով, որ դրանք կեղծված են կամ պատվիրված, այլ այն բանի համար, որ հայ հասարակությունը նման հարցումների ժամանակ անկեղծ պատասխան չի տալիս»:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ, խոսելով թեմայի մասին, մեզ հետ զրույցում ասաց. «Ըստ իս` նա մնացել է 2018 թվականում: Նրա հաջողությունն այդ ժամանակ այն էր, որ կար մի իշխանություն, որ կտրված էր ժողովրդից, եւ ահա՝ ժողովրդի ծոցից դուրս եկավ մի տղա, որը խոսում է ժողովրդի լեզվով, ժողովրդի անունից, շփվում է մարդկանց հետ, սրճարաններ է գնում, մետրո է նստում, ոտքով քայլում է Գյումրիից Երեւան: Այն կերպարը, որ նա ժողովրդի մարդն է եւ անդադար շփումներ է ունենում ժողովրդի հետ, լայվեր է անում եւ այլն, անգամ կառավարական ամառանոց տեղափոխվելիս էր նա պրոցեսն ուղիղ եթերով ցույց տալիս, հետո անգամ ցույց տվեց իր լոգարանը, զուգարանը եւ այլն, շատերին գերեց, դրանք նման էին սերիալների, եւ շատերը կարծում էին, որ դա ռեալ կապ է իշխանության եւ հասարակության միջեւ: Տարիների ընթացքում շատ բան փոխվեց: Արցախի կորուստ, մեծ ողբերգություններ, զոհեր եւ այլն, այս մարդն այլեւս չունի ասելիք: Նա անդադար արդարացնում է ինքն իրեն եւ փնտրում մեղավորներ:
Այժմ էլ ընտրություններն են մոտենում, սակայն նա չունի նոր ասելիք, ուստի հին կերպարի մեջ է մտել, ուզում է ցույց տալ, թե իբրեւ ինքը ժողովրդի մարդն է, փողոցներով քայլում է մենակ, անկաշկանդ, առանց վախերի ու թիկնապահների, ինչ-որ հիմար գլխարկներ է կրում, դրանք փոխում է, մոտենում է փողոցային երաժիշտներին, նկարում է նրանց եւ այլն: Նա ուզում է 2018 թվականի ազդեցությունը հետ բերել, սակայն դա իր մոտ չի ստացվում, որովհետեւ կյանքը փոխվել է, փոխվել են առաջնահերթություններն ու խնդիրները, փոխվել է իրավիճակը: Մարդկանց այլեւս հետաքրքիր չէ, որ վարչապետը կարող է լինել ժողովրդի ծոցից դուրս եկած, ավելին` մարդիկ ուժեղ ձեռք են փնտրում, որից կարող են ամուր բռնվել, ուժեղ կադրեր են ուզում, որոնց վրա կարող են հույս դնել, պատասխանատու մասնագետներ են ուզում, քանի որ արդեն իսկ տեսել են, թե ինչ հետեւանքներ կարող է թողնել «ժողովրդի մարդը»: Սակայն այս մարդը չի կարողանում նոր կերպար գտնել իր համար: Նա կորցրել է ժամանակի զգացողությունը, ինչն անպայման կթողնի իր հետեւանքները»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>