«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
8
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը։
Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց․ «Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ: Այն կոչ է՝ այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ և մեր կյանքն աներեր կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա: Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն՝ դիմակայելու ժամանակի փորձություններին և հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին»:
Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին և աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։
Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։
Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝
Տ. Եսայի քահանա Արթենյանը,
Բուլղարիայի հայոց թեմից՝ Տ․ Դանիել քահանա Գարաճյանը։
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռից՝ Տ. Հովել քահանա Գամաղելյանին,
Տ. Արարատ քահանա Պողոսյանին,
Տ. Համբարձում քահանա Դանիելյանին,
Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին,
Տ․ Ենովք քահանա Եսայանին,
Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Առնակ քահանա Հարությունյանին,
Մասյացոտնի թեմից՝ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին,
Արթիկի թեմից՝ Տ․ Եղիշե քահանա Նազարյանին,
Տ․ Վիգեն քահանա Ղազարյանին,
Տավուշի թեմից՝ Տ․ Շավարշ քահանա Սիմոնյանին,
Տ․ Արամ քահանա Միրզոյանին,
Շիրակի թեմից՝ Տ․ Տաթև քահանա Մարուքյանին,
Գեղարքունյաց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Երիցյանին,
Վիրահայոց թեմից՝ Տ. Վիրապ քահանա Ղազարյանին,
Տ. Արմաշ քահանա Պողոսյանին,
Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանին,
Տ. Արարատ քահանա Գումբալյանին,
Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից՝ Տ. Խաչատուր քահանա Եղիազարովին,
Տ. Գյուտ քահանա Ղահրամանյանին,
Ռումինիայի հայոց թեմից՝ Տ. Գրիգոր քահանա Հոլկային,
Տ. Օշական քահանա Խաչատրյանին,
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ Տ. Ավետիս քահանա Համբարձումյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից՝ Տ․ Անանիա քահանա Բաբայանին,
Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանին,
Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանին,
Տ․ Առաքել քահանա Ամիրյանին,
Տ․ Մարկոս քահանա Սարգսյանին,
Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին,
Տ․ Վիգեն քահանա Մանուկյանին,
Շվեյցարիայի հայոց թեմից՝ Տ. Շնորհք քահանա Չեքիջյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից՝ Տ․ Վահրամ քահանա Սարգսյանը, Տավուշի թեմից՝ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը, Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը, Տ․ Կորյուն քահանա Պապիկյանը, Տ․ Արամ քահանա Բաղումյանը, Տ․ Եղիա քահանա Փահլևանյանը, Շիրակի թեմից՝ Տ․ Կորյուն քահանա Մաթևոսյանը, Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Ղևոնդ քահանա Ղևոնդյանը, Արգենտինայի հայոց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Նազարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից՝ Տ․ Հարություն քահանա Սապունջյանը, Ռումինիայի Հայոց թեմից՝ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից՝ Տ․ Երեմիա քահանա Վարդանյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:
«Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարտ, որը, «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանով, դարձավ հզոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի և հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա: Դարեր շարունակ ազգիս զավակները Սրբոց Ղևոնդյանց ու Վարդանանց խիզախության վառ օրինակով են ոգեշնչվել ու մաքառել և փորձություններին արիությամբ դիմակայել։ Հիրավի, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց նվիրական տոները Աստծուն, քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն են և մեր հոգևոր ու ազգային ինքնության վկայությունը։
Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի։ Այս տոները ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը, բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել», - նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Սուրբ Ղևոնդյանք և Վարդանանք ցույց են տալիս՝ բռնացումը Եկեղեցու և նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու և ձախողվելու է՝ արժանանալով հոգևորականաց և ազգիս բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։
«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», - ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։
Դիմելով ներկա հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց․ «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։ Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։ Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։
Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես և պարգևի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը՝ ծառայելու և գործելու ի սեր և ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>