Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Պետք է նշել, որ այս այցը վաղուց էր ծրագրված և նպատակ էր հետապնդում միս ու արյուն տալայն պայմանավորվածություններին, որոնք կնքվեցին անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի, Փաշինյանի և Ալիևի կողմից:

Իրականում դա ոչ թե ստորագրում էր, այլ նախաստորագրում էր՝ ապագա խաղաղ պայմանագրի համար:

Իսկ այդ փաստաթղթի գլխավոր իմաստը Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի հարցի լուծումն էր:

Բանն այն է, որ թուրքերը երկար էին համոզում ամերիկացիներին, որ Ադրբեջանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ԱՄՆ-ի համար, եթե կարողանա անմիջական կապ ունենալ Նախիջևանի և, վերջինիս միջոցով, նաև՝ Թուրքիայի հետ:

Այդ քայլով, նշում էին թուրք վերլուծաբանները, Ադրբեջանը կազատվի Իրանի և Ռուսաստանի կապանքներից և կկարողանա ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել:

Մինչև արցախյան կոնֆլիկտը Ադրբեջանն այդ հնարավորությունը չուներ:

Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ կնքվեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ադրբեջանը հույս ստացավ, որ կկարողանա այդ կապն ունենալ և ազատվել Իրանի կախվածությունից:

Սակայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին դա շահավետ չէր: Նրանց պետք էր, որ Ադրբեջանը չունենա կախվածություն, ո՛չ Իրանից, ո՛չ էլ Ռուսաստանից:

Բայց դրան խանգարում էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

Հենց այդ պատճառով, նրանք, Փաշինյանի միջոցով, փաստացի լուծարեցին այն, ինչ մնացել էր Արցախից 2020 թվականի պատերազմից հետո, իսկ դրանից հետո, նույն Փաշինյանի միջոցով, Ադրբեջանին տվեցին այդ բաղձալի հնարավորությունը. կապ հաստատել Նախիջևանի հետ:

Հայաստանին, որպես քաղաքական կաշառք տրամադրում են ինչ-որ ներդրումներ խաղաղ էներգիայի ոլորտում, սակայն այդտեղ էլ նպատակ են հետապնդում դուրս մղել Ռուսաստանին՝ փաստացի նոր ատոմակայանի (մոդուլային) կառուցումը տրամադրելով ամերիկացիներին:

Վենսի այցի գլխավոր և հիմնական մասը Ադրբեջանում է լինելու: Որտեղ ԱՄՆ-ն պատրաստվում է այդ երկրի հետ կնքել լրջագույն պայմանագրեր ռազմական ոլորտում:

Փաստացի, ԱՄՆ-ն վերացրել է 907 բանաձևը և նպատակ ունի Ադրբեջանին դարձնել տարածաշրջանի իր գլխավոր ռազմավարական գործընկերը:

Որպես հենակետ, դիտվում է նաև Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի դերակատարումը:

Ըստ ամերիկացիների՝ Թուրքիան և Ադրբեջանը իրար հետ պիտի կարողանան փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական բալանսը:

Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այս երկիրը հրաժարվեց դառնալ  Ադրբեջանի տարածաքշրջանային «տակդիրը», ի տարբերություն Հայաստանի, և այդ իսկ պատճառով  Թբիլիսիի հանդեպ ամերիկացիները կփորձեն վարել ավելի զգույշ քաղաքականություն:

Ինչ վերաբերվում է Հայաստանի դերին, ապա այն դառնում է այս կոնֆիգուրացիայի դեպքում, ավելորդ օղակ, որի վերացումը կդառնա ժամանակի խնդիր:

Իհարկե, մինչայդ հայ քաղքենիներին կկերակրեն գեղեցիկ ծրագրերով (9 մլրդ, 18 մլրդ), ինչպես որ ժամանակին, Փաշինյանն էր խոստանում արցախցիներին՝ Ստեփանակերտի հրապարակում:

Մի անգամ, 100 տարի առաջ, նույն ամերիկացիները խոստացան Հայաստանին աջակցել Թուրքիայի դեմ պատերազմում, պայմանով, որ Երևանը չէր համագործակցի բոլշևիկյան Ռուսաստանի հետ:

Հայերն այն ժամանակ համաձայնվեցին և կանգնեցին կոտրած տաշտակի առջև, երբ պարզվեց, որ թուրքական ներխուժամը ամերիկացիները չէին կարող զսպել:

Հետո նույն ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության եկան Լոզանում Աթաթուրքի հետ, իսկ Հայաստանը դրա արդյունքում կորցրեց Նախիջևանն, Արցախը ու Կարսը, և քիչ էր մնում կորցներ ողջ Հայաստանը, եթե ժամանակին ռուսները ուշացնեին մտնել Հայաստան:

Արդյունքում մենք այն ժամանակ կորցրեցինք վերը նշված տարածքները, սակայն 100 տարի անց, որևէ հետևություն չարեցինք:

Որովհետև հայ քաղքենու վտանգը չզգացինք և չհասկացանք, որ հանրային արժեքները մոնետիզացնելով ոչինչի չենք հասնի:

Սակայն այսօր մենք իրավունք չունենք նույն սխալը կրկնելու, քանի որ 21-րդ դարում այլևս ոչ ոք մեր նոր սխալի համար նոր նվեր չի տա:

Ինչ վերաբերվում է ամերիկացիների շահերին, ապա տրամաբանական է, որ իրենք պիտի առաջ տանեն իրենց շահը:

Մենք էլ, մեր կողմից, պիտի մեր շահը առաջ քաշենք, մանավանդ, որ մենք էլ այս աշխարհում միայնակ չենք:

Սակայն դրա համար, առաջին հերթին, պիտի կարողանանք փոխել այս իշխանությունը, որպեսզի կարողանանք կրկին դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն հիմնական կենտրոնները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am
Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>