«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում
11
Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ

Հարգելի՛ պարոն Վենս,

Բարի գալուստ Հայաստան:

Մենք դրական ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները և ակնկալում ենք դրանց փոխշահավետ զարգացում:

Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ուզում ենք ընդգծել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու իրական խաղաղության հաստատման համար պետք է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ ձևավորվի: Դրան կարող է նպաստել Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս պահվող անձանց ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան:

Պարո՛ն Վենս,

Եթե ԱՄՆ-ն անկեղծորեն ցանկանում է դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական հարաբերություններում, ապա Բաքու Ձեր այցի շրջանակներում պետք է բարձրացվի հայ գերիների խնդիրը, և ունենանք արդարացի լուծում:

Կարևոր է նաև, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վանդալիզմի զոհ չդառնա մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը, չոչնչացվեն քրիստոնեական եկեղեցիները:

ԱՄՆ հարգելի՛ փոխնախագահ,

Մենք գիտենք, որ նախագահ Թրամփն ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես քրիստոնեական արժեքների, կրոնական ազատությունների պաշտպան: Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ջատագով է:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նրանց կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր եկեղեցու հարգարժան հոգևորականների, ինչպես նաև քաղաքական հալածանքների ենթարկվող այլ անձանց թեմաները:

«Մայր Հայաստանը» համոզված է, որ Հայաստանի ներքին խնդիրներն ինքներս պետք է լուծենք: Ձեր դիրքորոշումը տվյալ դեպքում անհրաժեշտ է արժեհամակարգային առումով: Մեր հայացքներն ավանդական արժեքների պաշտպանության, ապազգային գլոբալիզմի մերժման հարցերում իդենտիկ են:

Արժեքները կարիք ունեն պաշտպանության: Առաջնորդությունը պահանջում է հետևողականություն և սկզբունքայնություն: Խոսքը և գործը պետք է համարժեք լինեն:

«Մայր Հայաստան» շարժում

09.02.2026թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>