Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ»

Բաքվում Լեռնային Ղարաբաղից գերեվարվածների նկատմամբ հաշվեհարդարը կամայականության և դավաճանության ամոթալի հաղթանակ է. Բաքվի այսօրվա ֆարսին է անդրադարձել միջազգային «Լազարևյան ակումբ»-ը:

«Բաքվի ադրբեջանական զինվորական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, ովքեր գերեվարվել էին 2023 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ժամանակ։ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, նրանց հաջորդող Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման։ Մյուս բոլորը, բացառությամբ պետնախարար Ռուբեն Վարդանյանի (ում գործն առանձնացվել է առանձին վարույթի՝ հակառակ իր պահանջի), դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ժամկետների։

Այսպես կոչված բաքվի արդարադատության մեղադրական նյութերը լի են «սեպարատիզմի», «ապօրինի զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին դատարկաբանություններով, մինչդեռ ամբաստանյալները երբեք չեն եղել այդ երկրի քաղաքացիներ։ Ադրբեջանի իշխանությունները, որոնք 1994-ին ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո քառորդ դար շարունակ հանդիպում էին այժմ դատապարտվածների հետ հակամարտության կարգավորման բանակցային հարթակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, դեռևս մինչև դատավարությունը Արցախի Հանրապետության (ԼՂՀ) բոլոր գերեվարված ղեկավարներին անվանեցին հանցագործներ՝ մեղադրելով բոլոր հնարավոր մեղքերի մեջ։

Իրականում Բաքվում այսօր՝ փետրվարի 5-ին, դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն արտահայտվել էր Խորհրդային Միության փլուզման գործընթացում։ Սա հաշվեհարդար էր, դատաստան, այլ ոչ թե դատարան։ Եվ տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացող մարդիկ պետք է հասկանան, թե ինչու հայերը՝ բոլորը մինչև վերջին մարդը, ստիպված եղան լքել իրենց հողը, տները, գերեզմաններն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։

Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց հաջորդ իսկ օրը այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը։ Ալիևի հետ Փաշինյանի եղբայրության հարցում կարելի է չկասկածել։ Ինչպես նաև Փաշինյանի դավաճանության հարցում, ով թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը և իր հայրենակիցների վտարումը պատմական հողերից։ Հայաստանի կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, ովքեր շեմեր են մաշում Թուրքիայում, ԱՄՆ-ում, Արևմուտքի երկրներում և Ռուսաստանում՝ իրենց վերընտրվելու համար, մատը մատին չխփեցին իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին ու դաշնակիցներին գերությունից ազատելու համար։ Այս ամոթն այժմ հավերժ կմնա նրանց հետ։

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» կամայականությունն ու դավաճանությունը կոչում է իրենց անուններով և պահանջում է բաքվի բանտերից ազատ արձակել բոլոր ապօրինի պահվող և ապօրինի դատապարտված գերիներին՝ լինեն դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր դարձել են Ադրբեջանի սանձարձակ իշխանությունների վրեժխնդրության զոհը։

Լազարևյան ակումբի խորհրդի անունից և հանձնարարությամբ՝ Կոնստանտին Զատուլին Խորհրդի համակարգող»:
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>