Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան ՔՊ-ական «աղջիկներն ու տղաները» խառնվել են իրար (տեսանյութ)
19
«Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը Օրվա իշխանությունն անհանգստացած է ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացներից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» ՔՊ-ում տագնապ է հայտարարված (տեսանյութ) Գյումրիում Միքայել սրբազանին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ Փետրվարի 15-ին Ալիևը պայթեցրեց Նիկոլի ամենամեծ սուտը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին. անուններ են շրջանառվում Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» Երբ են փոսալցելու փոսալցված փոսերը (տեսանյութ) Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու Հնչած կրակոցներից սպանված Արսենը ռեստորանում էր երգում. մանրամասներ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների վրա ճնշմամբ. հայտարարություն Աջափնյակում արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են քաղբանտարկյալների համար (տեսանյութ) Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ադրբեջանցին հասել է Շիրակի մարզի Ամասիա բնակավայր (տեսանյութ) 2020թ․ պատերազմից հետո բալանսը փոխվել է՝ Թուրքիան մտել է տարածաշրջան. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) «Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը. Փաստաբանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների մասին Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը վերացվել է Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց

Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում

NEWS.am-ը  գրում է․ ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու աշխատակազմը պարգևավճարներ են ստանում նաև ամսական պարբերականությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դեռևս նախորդ տարեվերջին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված պատասխանը:

«Վարչապետի աշխատակազմի աշխատողներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին 2025 թվականի դեկտեմբեր ամսին հատկացվել է 417,713,7 հազ. դրամի չափով պարգևավճար, որից’ 381,847.7 հազ. դրամը Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ և ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշումներին համապատասխան’ 2025 թվականի 1-ին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա պարգևատրման շրջանակներում, իսկ 35,866.0 հազ. դրամը’ որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար ամսական պարբերականությամբ տրվող պարգևատրման շրջանակներում»,-ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում:

Հիշեցնենք, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար:

Վարչապետի աշխատակազմից պարզաբանել են, որ պարգևատրումն իրականացվել է 2025 թվականի ընթացքում բոլոր աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման որակի և արդյունավետության տարեկան և/կամ կիսամյակային կտրվածքով ամփոփման արդյունքում’ 2025 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Անդրադառնալով ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշումներին, կառավարությունից հիշեցրել են, որ ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է՝ բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։

«Այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը կատարված աշխատանքին համահունչ, իսկ պետական ծառայությունը ավելի գրավիչ դարձնելու, հանրային ծառայողների շարունակական կրթությանը աջակցելու նպատակով։ Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք՝ հետագա բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու համար»,-ասված է Կառավարության՝ դեռևս հունվարի 14-ին ներկայացված պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>