TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա

ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով Իրանի վրա ճնշումներ է գործադրում

«Հրապարակը» գրում է. «ՀՀ-ն հողի կառուցապատման իրավունքով է օժտելու «ԹՐԻՓՓ» ընկերությանը։ Այստեղ կհիշեք՝ ինչքան շահարկումներ եղան, թե ՀՀ-ից որեւէ կերպ հող է օտարվում։ Ոչ, ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու, ինչպես բազմաթիվ ընկերությունների»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակներում կողմերը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Միրզոյանն ասաց, որ հիմնվելու է «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերություն, որն անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ եւ շահագործմամբ։ Կլինեն այլ ենթակառուցվածքներ, որոնց շինարարության եւ կառավարման համար «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ, բայց ՀՀ կառավարության համաձայնությամբ ու մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու է «ԹՐԻՓՓ» ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանում ՀՀ-ին, իսկ մեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին։ «Մեծ հաշվով, բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի ու քաղաքական աջակցության եւ ներդրումների մասին, այլ՝ հենց ֆինանսական ներդրումների մասին։ Հայաստանի Հանրապետությունն իր կողմից հիմնական բանը, որը ներդնելու է, մեծ հաշվով, կառուցապատման իրավունքն է։ Եվ կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է։ Ընդ որում, խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է։ Ենթադրվում է, որ տարիների ընթացքում, երբ ներդրումների վերադարձն ինչ-որ չափով ապահովված կլինի, եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է եւ համարյա հավասարվելու է»,- նշեց Միրզոյանը։

Նախարարը նաեւ ասաց, որ ինչպես ցանկացած ընկերության բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, վերակազմակերպվել, բայց չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության: Ըստ նրա՝ փաստաթղթում հստակ նշված է, որ վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախօրոք համաձայնությունը: Միրզոյանի խոսքով՝ դավադրության տեսություններ կան, թե ինչ-որ փուլում հայկական կողմից թաքուն եւ նրա կամքին հակառակ՝ բաժնեմասերի մի մասը կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Ըստ նրա՝ դա չի կարող տեղի ունենալ՝ առանց ՀՀ համաձայնության։ 

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանին «Հրապարակը» հարցրեց՝ Արարատ Միրզոյանի եւ, առհասարակ, իշխանությունների այս քայլերն իրականում ի՞նչ են նշանակում։ Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական իշխանությունը շատ հաճախ, ինչպես ժողովուրդն է ասում, գլուխ է գովում, իսկ հետո պարզվում է, որ նրանց երբեմնի հայտարարություններն ու խոստումները որեւէ աղերս չունեն իրականության հետ։
Անդրադառնալով թեմային՝ Մաթեւոսյանն ասաց․ «Իրականում, այս ամենը պետք է դիտարկել ոչ թե Հայաստան-ԱՄՆ ընդհանուր օրակարգի կամ Հայաստան-Ադրբեջան ընդհանուր օրակարգի մեջ, այլ պարզապես պետք է դիտարկել այն համատեքստում, թե այժմ ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Իրողություններն այսպիսին են։ ԱՄՆ-ն ամեն հնարավոր բան անում է՝ Իրանում իշխանափոխության հասնելու համար։ Արդեն այն կետին ենք հասել, որ ԱՄՆ նախագահը բաց տեքստով Իրանի ժողովրդին կոչ է անում՝ դուրս գալ փողոց եւ գրավել պետական կառույցները՝ ասելով, որ օգնությունը շուտով կգա։ Ու հենց այս պահին Արարատ Միրզոյանին կանչում են ԱՄՆ, ստորագրում են մի հռչակագիր, որը վկայում է հետեւյալի մասին՝ հայ-իրանական սահմանին լինելու է ամերիկյան ներկայություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այսինքն՝ Հայաստանը վերածվել է ԱՄՆ-ի ձեռքի գործիքի, որպեսզի ԱՄՆ-ն Չինաստանի հետ խնդիրները լուծի Հայաստանի միջոցով։ Իզուր չէ, որ ասում ենք՝ Հայաստանը վերածվել է գործիքի։
Մնացյալ բոլոր այն ձեւակերպումները, որ արվում են, Թրիփփի մասին եւ այլն, վկայում են երկու բանի մասին․ առաջին՝ այդ փաստաթուղթն ամրագրում է այն կարմիր գծերի բացակայությունը, այն առումով, որ ՀՀ-ն ցույց է տալիս, թե ինչ, որտեղ կարող է զիջել, մի մասը՝ ԱՄՆ-ին, մի մասը՝ Ադրբեջանին, եւ այսպես շարունակ։
Այս ամենը փաստում է այն մասին, որ Հայաստանն անվերջ պատրաստ է զիջել իր ինքնիշխանությունը, սակայն, որ ամենակարեւորն է՝ այդ փաստաթղթում կա մի կետ, որը նշում է՝ կողմերն այս ամենով չեն վերցնում իրավական պարտավորություններ, այսինքն՝ այդ փաստաթուղթն ուղղակի մտադրությունների մասին է, եւ այն այս փուլում բացառապես անհրաժեշտ է Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Այդ ի՞նչ նորություն կար այդ փաստաթղթում, որ Արարատ Միրզոյանին հենց այս փուլում ստիպեցին տեսախցիկների առաջ ընթերցել այն, իրականում՝ ոչ մի նոր բան։ ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով Իրանի վրա ճնշումներ է գործադրում»»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>