Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Դիտել նաև
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ
«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան
Հրապարակվել է Իրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված զոհերի պաշտոնական թիվը
Իրանը բացել է իր օդային տարածքը
Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն-խմբ.) ներկայացուցիչները գտնվում են Իրանի փողոցներում: Պարզ դարձավ, որ դրանք միայն խոսակցություններ չեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին:
«Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում: Մարդիկ հասկացել են, որ այդ հավաքները մի խումբ մարդկանց կողմից ասպարեզ մտնելու փորձեր են, որոնք հանգեցրել են բռնությունների»,-նշել է նա:

