Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
16
Ըստ ամերիկյան Newsweek-ի՝ Փաշինյանը Հայաստանը դարձնում է Արևմուտքի «մանրադրամն»՝ ընդեմ Ռուսաստանի, ինչն օգուտ է Ադրբեջանին և Թուրքիային Ըստ թուրքական Medya Günlüğü-ի՝ Հայաստանում և Ադրբեջանում Թրամփը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ի հաջողության շանսերը մեծ չեն «Մայր Հայաստանն» ընդդիմադիր ուժերին կոչ է անում միմյանց չթիրախավորել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ըստ հայտնի ռուս վերլուծաբան Ցարյովի՝ Ալիևը աջակցում է Էրդողանի «Մեծ Թուրանի» գաղափարի կյանքի կոչմանը «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Պատերազմ Արցախում
Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով՝ կլինի եպիսկոպոսական հավաք Ըստ ամերիկյան Newsweek-ի՝ Փաշինյանը Հայաստանը դարձնում է Արևմուտքի «մանրադրամն»՝ ընդեմ Ռուսաստանի, ինչն օգուտ է Ադրբեջանին և Թուրքիային Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է, որ իր կինը ձեռքը դրել է ուրիշ տղամարդու ուսին. ինչն էլ դարձել է վեճի պատճառ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով. ՔԻՀԿ Ըստ թուրքական Medya Günlüğü-ի՝ Հայաստանում և Ադրբեջանում Թրամփը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ի հաջողության շանսերը մեծ չեն «Մայր Հայաստան»-ի նպատակն իշխանափոխությունն է և հանրային լայն համախմբման միջոցով նոր, ազգային իշխանության ձևավորումը (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդիմադիր ուժերին կոչ է անում միմյանց չթիրախավորել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում Արշակ Սրբազանն առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ. միջազգային փորձաքննությունների արդյունքները Ըստ հայտնի ռուս վերլուծաբան Ցարյովի՝ Ալիևը աջակցում է Էրդողանի «Մեծ Թուրանի» գաղափարի կյանքի կոչմանը Մեզնից խլում են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը․ Սամվել Հարոյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին, մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թատերաբեմ․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Դռները բացե´ք, գարուն է գալիս. Գագիկ Սուրենյան Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ միասնաբար՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով (տեսանյութ) Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ

Հանցակից մի դարձեք Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանության վերջը մոտեցել է․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է՝ ընտրություն կատարելու ժամանակն է, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:

«ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․

2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․

3. կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․

4. հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև:

Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:

Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է:

Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին:

Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը:

Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ինչ է նշանակում, եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդիր չի՞: Այս ինչ երկակի ստանդարտ է:

ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ:

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ են, բայց երկուսը ցույց կտամ՝

1. նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․

2. նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ:

Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին:

Կատարեք ձեր ընտրությունը»,- գրել է Ա. Զոհրաբյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>