Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա
14
Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած 2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան

Ինչո՞ւ է Ալիևը իր գործընկերոջ՝ Փաշինյանի վրա գործ տալիս Արևմուտքին և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում

Օրերս իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրապարակավ մեղադրեց Հայաստանին,  որպես օրենսդրական միջանցք օգտագործվելու մեջ՝ հակառուսական սահմանափակումները շրջանցելու համար, միաժամանակ,  փորձելով իր երկիրը ներկայացնել որպես տնտեսական զարգացման  բարգավաճման մոդել։

Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության երկու տարվա ընթացքում 2-ից մինչև 12 միլիարդի աճը տնտեսական տրամաբանության արդյունք չէ, այլ պատժամիջոցները շրջանցելու սխեմա, որում, իբր, Երևանը օգնում է Մոսկվային։

Նախ հիշեցնենք մի քանի թիվ, որից հետո կփորձենք հասկանալ, թե ինչում է մեղադրում Ալիևը Հայաստանին:

Ըստ  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ Ադրբեջանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 76.39 միլիարդ դոլար։

Նույն  տվյալների համաձայն,  2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 3 %։

Ադրբեջանում (10,397,713 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 7,365 դոլար, ինչը 114 դոլարով ավելի է 2024 թվականի 7,251 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 1.6% փոփոխություն։

Նույն տվյալների համաձայն, Հայաստանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 27.86 միլիարդ դոլար։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 4.8%։

Հայաստանում (2,952,365 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 8,969 դոլար, ինչը 639 դոլարով ավելի է 2024 թվականի 8,330 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 7.7%-ի փոփոխություն։

Ալիևին այս ցուցանիշները դուր չեն գալիս, քանի որ «պարտված»  Հայաստանն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրում, քան «հաղթած»  Ադրբեջանը:

Ընդ որում, պարզվում է, որ «հաղթող»  կողմի բնակչությունը մոտ 8 %  ավելի վատ է ապրում, քան միջին հայաստանցին:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի բյուջեի եկամուտների մոտ 75 տոկոսը գազի և նավթի ոլորտներից են կազմում, իսկ բնակչության մեջ եկամուտների տարբերությունը ավելի մեծ է, քան Հայաստանում, ապա կստացվի, որ Ադրբեջանի «հաղթանակից»   հիմնականում օգտվում են Ալիևի կլանը և մի նեղ շրջանակ:

Հասկանալի պատճառներով, միջին ադրբեջանցու համար սույն փաստը անընդունելի է:

Այդ իսկ պատճառով, Ալիևը փորձում է հիմնավորումներ գտնել, թե ինչպես է ստացվել, որ «պարտված»  Հայաստանը, համեմատաբար, ավելի լավ ցուցանիշներ ունի, քան «հաղթած»  Ադրբեջանը:

Հանուն արդարության, պիտի նշել, որ Հայաստանի ցուցանիշները քիչ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Հայաստանում, տնտեսական զարգացման տեմպը 2017-ին կազմում էր 7.5 %, իսկ դրանից հետո մինչև 2022 թվականը, այն ամեն տարի նվազում էր: Այսինքն, Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանի տնտեսությունը ավելի քիչ ցուցանիշներով էր զարգանում:

Իհարկե 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը փոխեց նաև տնտեսական զարգացման տրամաբանությունը նաև երեք կովկասյան երկրների համար:

Որի արդյունքում, երեքն էլ օգտվեցին:

Պարզապես  Հայաստանի և Վրաստանի զարգացման տեմպերը թափանցիկ բնույթ ունեին, իսկ Ադրբեջանինը՝ ոչ:

Հերիք է միայն նշել, որ Ռուսաստանը իր նավթը վաճառում է ադրբեջանականի պիտակով, որից Ալիևի կլանը ահռելի օգուտներ է քաղում, իսկ իր երկրի պետբյուջեն՝ ոչ:

Հավելենք նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմից ավելի շատ շահեց Վրաստանը, քան Հայաստանը:

Բերենք ընդամենը մեկ օրինակ, եթե մինչև 2017 թվականը, Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները մոտավորապես հավասար էին, ապա 2025-ի դրությամբ դրանք զգալի տարբերվում են:

Ինչպես նշեցինք, եթե 2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 27.86 միլիարդ դոլար, Վրաստանի ՀՆԱ-ն հավասար էր 37.40 միլիարդ դոլարի, այսինքն ավել է հայաստանյանից  34 %:

Եթե Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է  4.8%։ Ապանույն տվյալներով, Վրաստանի 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմել է  7.2%։ Այսինքն, Վրաստանում տնտեսական զարգացման տեմպը ավել է եղել Հայաստանից 1.5 անգամ:

Եթե Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (2,952,365 բնակչություն) 2025 թվականին կազմել է $8,969, ինչը 639 դոլարով ավելի է 2024 թվականի $8,330-ից։ Սա կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 7.7%-ի փոփոխություն։

Ապա Վրաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (բնակչություն՝ 3,806,671) 2025 թվականին կազմել է 10,126 դոլար, ինչը 984 դոլարով ավելի է 2024 թվականի 9,142 դոլարի համեմատ, ինչը կազմում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10.8%-ի փոփոխություն։

Այսինքն, եթե հայն ադրբեջանցուց ավելի լավ է ապրում մոտ 8 %, ապա վրացին էլ հայից ավելի լավ է ապրում, ավելի քան 20 %:

Իսկ եթե դրան գումարենք նաև այն, որ Վրաստանում հանրության դիֆերենցիացիան ավելի փոքր է, քան Հայաստանում, ապա կարող ենք փաստացի արձանագրել, որ վրացու կենսամակարդակը ավելի բարձր է քան արձանագրված 20 տոկոսը:

Ինչու է այդպես ստացվել, դա ունի իր պատճառները, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Իսկ այստեղ արձանագրենք, որ նույնիսկ «պարտված»  Հայաստանն ունի ավելի մեծ պոտենցիալ, զարգացման համար, քան «հաղթած» Ադրբեջանը:

Դա են ցույց տալիս նաև վիճակագրական տվյալները:

Մեզ մոտ միայն սուբյեկտիվ գործոնն է խանգարում, որ Հայաստանի զարգացման տեմպը էլ ավելի մեծ լինի: Իսկ որպես ապացույց արձանագրենք, որ 90-ականներից մինչև 2008 թվականը, բնակչությամբ ավելի փոքր Հայաստանը ավելի մեծ ՀՆԱ է ունեցել, քան Վրաստանը:

 2008-ին մեր ՀՆԱ-ն կազմել էր 11,6 մլրդ դոլար, Վրաստանինը՝ 10 մլրդ:

Դրանից հետո Վրաստանը կարողացավ հավասարեցնել իր ցուցանիշը և նույնիսկ առաջ անցավ Հայաստանից: Սակայն 2016 թվականից այն սկսեց կրկին կրճատվել և 2016-ին և 2017-ին Հայաստանն ուներ ավելի քան 7 տոկոսանոց տնտեսական աճ, որը չուներ Վրաստանը:

Իսկ այսօրվա տարբերությունը մեր և վրացիների միջև կրկին մեծացել է:

Դրա պատճառը նույնպես ակներև է. Վրաստանում առկա է ազգային իշխանություն, Հայաստանում՝ ապազգային իշխանություն, իսկ Ադրբեջանում՝ թալանչիական ազգային իշխանություն:

Այս երեքից ակնհայտորեն շահում է Վրաստանը, հասկանալի պատճառով:

Իսկ Ադրբեջանի հոխորտանքները Հայաստանի հասցեին, ոչ միայն ներքին լսարանին էին ուղղված: Իր այդ մեսիջով, Ալիևը փորձում էր «բողոքել»  նաև Արևմուտքին, թե ինչո՞ւ է Հայաստանին ներվում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, երբ այն չի ներվում, օրինակ,  Վրաստանին: Միաժամանակ, նա մոռանում է արձանագրել, որ այդ նույն Արևմուտքը քննադատում է Վրաստանի իշխանությանը, իբր ընդդիմությանը ճնշելու համար, միաժամանակ, լռելով Ադրբեջանի մասին, որտեղ նույնիսկ ձևական դեմոկրատիան է վերացել:

Իսկ եթե դրան ավելացնենք նաև Արևմուտքի լռությունը Հայաստանում դեմոկրատիայի նորմերի խախտման վերաբերյալ, ապա կարծում ենք, որ բոլորին է հայտնի դառնում, որ Արևմուտքում այլևս, ոչ թե  օբյեկտիվ, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերով են հանդես գալիս:

Եվ այս հարցում, ով ով, բայց Ալիևը, հաստատ չպիտի դժգոհ մնա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan