Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա
14
Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունն ինքն է: Նույն առիթին արձագանքելով՝ մենք էլ նշել էինք, որ Փաշինյանը ոչ միայն կառավարությունն է, այլև ԱԺ-ն, դատախազությունը, բոլոր ատյանների դատարանները, ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն, նաև՝ ՔՊ-ն:

Բայց, ահա, նույն ՔՊ «կարկառուններից» մեկն օրերս, օրինակ՝ հայտարարում էր, թե, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն չէ, կապված չէ բացառապես մեկ անձի որոշումների հետ, ժողովրդավարական եղանակներով է ղեկավարվում: Մի խոսքով՝ մի այնպիսի պատկեր նկարագրեց, որ ամենից դեմոկրատական երկրների ամենից ժողովրդավար կուսակցությունները նախանձից կկանաչեն:

«Կարկառուն» քպականների երևակայության մեջ, հնարավոր է, այդպես է: Բայց միայն այնտեղ: Ժողովրդական բանահյուսությունը ու հատկապես Ղազարոս Աղայանը բացարձակապես ոչ մի տվյալ չեն հաղորդում Գյուլնազ տատի կուսակցական պատկանելության մասին:

Սակայն դատելով Փաշինյանի կարկառուն քաղաքական մերձավորների հայտարարություններից՝ տատին, կարծեք թե, քպական էր: Չնայած, եթե այն ժամանակներում ՔՊ լիներ, մեր բազմաչարչար ժողովուրդը արդեն մի 100 տարի առաջ վերջնականապես պատմության գիրկը անցած կլիներ:

Ինչ վերաբերում է առկա իրականությանն ու վերոնշյալ պնդումներին, ապա մի կուշտ ծիծաղելուց հետո, իհարկե, անհրաժեշտ է ընդգծել, որ ՔՊ-ի՝ մեկ անձի կուսակցություն չլինելու մասին ամպագոռգոռ հայտարարությունները տարօրինակ են հնչում: Ախր, գրեթե բոլորն էլ բացահայտ տեսնում են, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության կամ հանձնարարության ոչ մի քպական չի համարձակվի որևէ միկրոֆոնի մոտ բերանը բացուխուփ անել և ինչ-որ բան ասել: Առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, քպականներն անգամ վախենում են Արարատ լեռան ուղղությամբ նայել: Եթե հանկարծ մեկնումեկը մոտները Արցախ կամ Արարատ, կամ Արևմտյան Հայաստան ասի, անմիջապես կսկսեն վախվորած այսուայնկողմ նայել. հո տեսնող չեղա՞վ, որ Փաշինյանին հասցնի ու նրանից ջղայն «սմս» ստանաք...

Միով բանիվ, ՔՊ-ից ավելի միահեծան, ավելի ավտոկրատ, ավելի հակադեմոկրատական ու բացառապես մեկ անձի քմահաճույքով շարժվող կուսակցություն կամ քաղաքական միավոր-խմբավորում հազիվ թե լինի:

Ի դեպ, բազմաչարչար ժողովրդի մասին: Ոչ միայն տողերիս հեղինակը, այլև շատ ու շատ հայրենակիցներ թեթևակի զարմանքով և ոչ առանց ուրախության նոտայի նկատեցին, որ վերջին կիրակին մեր երկրում բավականին հանդարտ բարոյահոգեբանական միջավայրում անցավ: Իսկապես, ոչ մի նյարդային հանրային միջադեպ, ոչ մի հիստերիկա, ոչ մի լարում ու վայրիվերո հայհոյախոսություն: Մի բան, որ կտրուկ հակասության մեջ է Փաշինյանի իշխանավարման շրջանում իշխանությունից շարունակաբար արտանետվող ատելության, թշնամանքի, ներհասարակական բաժանումների ու սադրանքների ամբողջության հետ:

Կիրակնօրյա եզակի ու հարաբերական հանդարտությունը ուներ շատ պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր:

Հայտնի է, որ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, հանդիպելու իր և իր կուսակիցների համար ատելի ԵԱՏՄ-ականների հետ: Եվ մինչ Փաշինյանը քաղցր-մեղցր ժպտում էր իր և իր բազմաթիվ կարկառունների կողմից թշնամի և չուզող հռչակված Ռուսաստանի ղեկավարի ու մյուսների հետ, նրա քպականները, խոսակցականով ասած՝ «հով լռված» էին Ֆեյսբուքի պատատակերին: Առավելագույնը՝ ինչ-ինչ վարկաբեկիչ ու զազրախոսական «նյութեր» էին շրջանառում:

Ինչ էլ հիմա ասվի, փաստն այն է, որ այս կիրակի ոչ մի քպական «շրջիկ հավատացյալների» խումբ չնկատվեց Հայ առաքելական եկեղեցու որևէ վանքում: Բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները կատարվեցին ըստ կարգի, հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հիշատակվեցին նաև հանիրավի կալանավորված սրբազանները, ու դրանով պայմանավորված՝ ոչ մի «քաղաքացիական հագնված» կարմիրբերետավոր գազազած չհարձակվեց որևէ հայ մարդու վրա, քաշքշելով դուրս չհանեց եկեղեցուց: Ոչ մի կարգալույծ կամ տիրադավ «քահանա» գլուխն իր «բնից» դուրս չհանեց:

Ու հենց նաև այս հանգամանքը ակնառու ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն ոչ թե սոսկ «մեկ անձի կուսակցություն» է, այլև մեկ անձի անընկալելի քմահաճույքներն ու չարառիթ հրահանգները անխոս կատարող «կուսակցություն»: Կամ էլ՝ պետք է ընդունել, որ մնացած բոլոր քպականները Հայ առաքելական եկեղեցու թշնամի են դիրքավորվում բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայության պայմաններում: Չկա (բացակա է) Նիկոլ Փաշինյանը, չկա ատելություն ու ներքին թշնամանք ամենայն ազգայինի նկատմամբ:

Լավ, բա եթե ՔՊ-ն «մեկ անձի կուսակցություն» չէ, հապա ինչո՞ւ ոչ մի տեղ խմբովի պատարագի չգնացիք, երբ Փաշինյանը Հայաստանում չէր: Բա գնայիք, մի կեղծ «պատարագ» անեիք, մանավանդ՝ քպական դարձած «միկրոավտոբուսի» եպիսկոպոսներով:

Բա, իբր հավատացյա՜լ եք, եկեղեցու նվիրյա՜լ...

Ու գիտե՞ք, դա ևս ապացուցում է այն, որ նախորդ դեպքերի վերաբերյալ միանգամայն ճշգրիտ էին տրվող բնորոշումները, որ դրանք ընդամենը քաղաքական հանրահավաքներ կամ կուսակցական միջոցառումներ էին՝ կազմակերպված ՀԱԵ եկեղեցիների տարածքում՝ այդ եկեղեցիներից մի քանիսն, ի դեպ, ապօրինի զավթելով:

Ու վերը ասվածը բերում է նաև մեկ այլ անխուսափելի հետևության. «մերձեկեղեցական» այս ամբողջ աղմուկի բուն նպատակը, որ հետապնդում են ՀՀ իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, Հայ առաքելական եկեղեցին քանդելն է, որպես համահայկական կառույց՝ վերացնելը կամ առնվազն՝ բաժանումների ենթարկելը: Բնական է, որ հաջորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի նախորդ հանդարտությունը Հայաստանի ու հայ ժողովրդի «քթից բերել»: Պատահական չէ, որ երեկվանից սկսեցին լուրեր շրջանառվել դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռի վրա արդեն ուժայիններով գրոհելու, Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն գործադրելու, անգամ կալանավորելու փաշինյանական մտմտումների մասին:

Դե, պե՞տք է ժողովրդի Նոր տարին հարամ անել, թե՞ ոչ: Այ, դա ՔՊ-ի մոտ արդեն 7 տարի ստացվում է՝ տոներ փչացնել, աղետի, լացի, ողբի, կորստի պատճառ ու շարժիչ դառնալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan