Սաակաշվիլին թեստ է անցել. նա հայ չէ (լուսանկար) Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ. վարչապետը մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը Հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահին «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին
ԼՐԱՀՈՍ
Սաակաշվիլին թեստ է անցել. նա հայ չէ (լուսանկար) ՔՊ եւ ԲՀԿ թեկնածուները պարտվել են Երևանում և 5 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Տեսնես հիմա՞ ում է մուծվում Սամվել Ալեքսանյանը, այն էլ՝ 25 տոկոսով ավելի Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը Վաճառողն անձամբ է պարանը փաթաթել պարանոցին և հանցագործություն բեմականացրել․ ոստիկանություն ՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը Սպասվում են տեղումներ Լևոն Աղասյանը, հաղթելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին, ճանաչվել է աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցը Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպելու առիթը բաց չի թողնում. Աշոտ Ասատրյան Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար «Աշխարհի լավագույն զինտեխնիկայի ցուցահանդես». Արծրուն Հովհաննիսյան Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ. վարչապետը մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահին Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց Արտաշատի ԲԿ-ում աշխատավարձեր չեն ստացել Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ Մյունխենում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին Նաիրա Զոհրաբյան. «Վստահության հետժամացույցը միացված է» (տեսանյութ) Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը Պատասխաններ տալու ժամանակը. հերթական շոուն ավարտվեց Կարծում եմ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնել» (լուսանկար) Ինչ կապ ունի Արմեն Սարգսյանը «Լուսավոր Հայաստան»-ի հետ Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով Մարզպետարաններում հրաժարվում են ճոխություններից. կրճատում են կրկնվող գործառույթներ կատարողներին Իրավիճակ է փոխվել. Ծառուկյանը ստիպված է եղել դիմել ԱԺ ղեկավարությանը Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք Սոռոսենք 20 000 դոլար են տվել «Ռեստարտի»-ին ԵՊՀ-ում բազար-վակզալը շարունակելու համար (լուսանկար) ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարու՞մ Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին. տեսանյութ Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց տանի իր ետևից» Դեմքներին 80-100 հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան Տոմսկում շները գզել են մեկամսյա փոքրիկի Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Ուկրաինայից իմ արտաքսումն արագացնում են. Սաակաշվիլի Վիգեն Ստեփանյանը անդրադարձել է Մակունցի գրառմանը Այդ մեկնաբանության տակ տասնյակ գրագետ, կիրթ ու հպարտ, դուխով սրտիկներ ու հավանումներ Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան 70 ավտոբուս առաջիկայում դուրս կգա երթուղի. Հայկ Մարությանը վարորդների գործադուլի մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին.«Չպետք է հանդուրժել Իդլիբի գրոհայիններին» Հյուրանոցի բացմանը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ նվագող երեխաները. տեսանյութ Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր» «Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ դերասան Վիգեն Ստեփանյանին. տեսանյութ Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը Լավ լուր ՌԴ-ի աշխատող մեր հայրենակիցների համար Մայր աթոռը՝ Գարեգին Բ-ի հեռանալու լուրերի մասին Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան
Հարցում

Երկու խնդիր, որոնց լուծումը լինել-չլինելու հարց է. Ժիրայր Սեֆիլյան

Կոչ հայ նոր քաղաքական դասին

Երկու խնդիր, որոնց լուծումը լինել-չլինելու հարց է

 

Հայ հասարակությունն աննախադեպ հիվանդ է։

Կար ժամանակ, երբ հային բռնությամբ էին Սիբիր աքսորում։

Հիմա հայ մարդը կամավոր է Սիբիր գնում։

Պատճառն այն է, որ յուրային դավաճան տականքը, օգտագործելով յուրային լինելու հանգամանքը, կարողացել է հօգուտ օտարի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, զավթել պետությունը և յուրացնել Հայրենիքի կերպարի ու անվան իրավունքը։

Նախկինում, երբ օտարն էր իր դեմքով և իր անունից ճնշում ու կեղեքում, հայ մարդը դիմադրում էր որպես «մենք»-ի մաս կազմող «ես», դիմադրում էր հանուն Հայրենիքի՝ որպես «մենք»-ի և «ես»-ի ներդաշնակ ամբողջություն։

Մինչդեռ հիմա, երբ Հայրենիքի անունից հանդես եկող յուրային տականքն է ճնշում ու կեղեքում, հաճախ կորսվում է «մենք»-ի ու «ես»-ի կապը, խամրում է Հայրենիքի հանդեպ սերը, «ես»-ը օտարանում է «մենք»-ից, Հայրենիքից, կորցնում է ազգային առաքելության իմաստը և լքված մենակի հուսահատությամբ ձեռքը մեկնում է նույնիսկ Սիբիրի սառցե փեշին։

Երբ Հայրենիքը օտարն է զավթել, ելքը նրան վռնդելն է։ Բայց երբ յուրայինն է զավթել ու վերածել համակենտրոնացման ճամբարի, հայրենակցին հայրենակցի վրա վերակացու կարգել, իսկ ճամբարը կառավարում է «ստրկացի՛ր կամ հեռացի՛ր» սկզբունքով, որպեսզի ճամբարականներին ներշնչի, թե գոնե անձնապես փրկվելու ճանապարհը Սիբիրն է, եթե բավարար միջոցներ չունեն ավելի բարենպաստ վայր ինքնաքսորվելու համար։

Միջազգային իրավունքի լեզվով սա ցեղասպանության ձև է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ բնիկ ժողովուրդն ստիպված լինի լքել Հայրենիքը։

Նման իրավիճակում, երբ պետությունը վերածվել է սպիտակ ցեղասպանության գործիքի, դարձել հայությանը ստրկացնող ու Հայրենիքից օտարող համակենտրոնացման ճամբար, մահացու վտանգավոր է, միևնույն ժամանակ, զարմանալիորեն զավեշտալի է, որ շատ լուրջ ու պատրաստված մարդիկ մասնակի լուծումներ են առաջարկում։ Օրինակ՝ առաջարկում են հանդուրժել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, անգամ երկխոսել ու գործակցել նրա հետ, փորձել ներդրումներ ապահովել, պայքարել կոռուպցիայի դեմ, մասնակցել այսպես կոչված ընտրություններին և, առհասարակ, լավատեսական ծրագրեր կազմել ու ի կատար ածել դրանք։

Նման մոտեցումը, բացի առհասարակ գաղութային ճամբարային համակարգի կյանքը երկարաձգելուց և մեր արյունաքամությունն ուժեղացնելուց, ոչինչ չի տալու։

Նույնն է, թե ձգտել լավ ծառեր տնկել մի այգում, որը ոչ միայն պատված է մոլախոտով ու մացառով, ցանկապատ չունի, այլև որի այգեպանը խնամելու փոխարեն տրորում, արածավերում, չորացնում, թունավորում ու փչացնում է այն։

Վաղուց ժամանակն է հրաժարվելու այս անիմաստ ու կործանարար մոտեցումից։

Հայ նոր քաղաքական դասը, որ կյանքի պահանջով պետք է ձևավորվի, երկու հիմնական խնդիր ունի լուծելու։

1)վռնդել վատ այգեպանին ու նրա հովանավորին, սրտացավ այգեպան նշանակել և մաքրել ու ցանկապատել այգին, այսինքն՝ հեռացնել ու պատասխանատվության ենթարկել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, ազատվել ռուսական գաղութատիրությունից՝ վճռականորեն կտրելով մեզ նրա հետ կապող պորտալարը, ազգային կառավարություն ձևավորել և հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի պատճառով ենք հայտնվել այս մահացու փակուղում,

2)սրտացավ ու բանիմաց այգեպան նշանակել, այգու կորսված, վայրիացած տարածքին տեր կանգնել ու մշակել այգին, այսինքն՝ որդեգրել 1-ին հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի վրա հիմնված, ազգային առաքելությանը հետամուտ Նոր՝ Կուր-Արաքսյան, Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգ և համապատասխան ռազմավարությամբ ու մարտավարությամբ կյանքի կոչել այն։

Եվ միայն դրանից հետո, երբ կունենանք ազգային իղձերին ու մարդկային երջանկությանը ծառայելուն միտված ինքնիշխան ժողովրդավարական պետություն, անկախ դատարան, քաղաքական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, կարող են մտածել մասնակի լուծումների ու ծրագրերի, այդ թվում՝ ներդրումների, կոռուպցիան արմատախիլ անելու և այգում այլ մշակումներ կատարելու մասին։

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այն այսօր իսկ անհրաժեշտ է սկսել նշված երկու խնդիրները լուծելու մղում ունեցող գործիչների շրջանում՝ հայ նոր քաղաքական դասը ժամ առաջ ձևավորելու նպատակով։ Դրա համար կարող է հարթակ ծառայել «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Ապագան, մեր լինել-չլինելը կախված է մեզանից, մեր որոշումներից ու գործողություններից։

 

Ժիրայր Սեֆիլյան

«Արմավիր» ՔԿՀ

19 փետրվարի 2018թ․

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan