Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը` ԷՖԵՍ ապահովագրական ընկերության և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր և կառավարող ընկերությունը, հայտարարում է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2025թ. դեկտեմբերի 15-ին և ավարտվելու է 2026 թվականի մարտի 27-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում 11.9% է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 7.9%։ Արժեկտրոնների մարման պարբերականությունը կիսամյակային է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցների մի մասը «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ուղղելու է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» առողջության և երկարակեցության ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը, իսկ մյուս մասը՝ գործող վարկերի վերաֆինանսավորմանը:

Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ սա առաջին դեպքն է, երբ առողջապահական և ֆինանսական բիզնեսները միավորող խումբը մուտք է գործում հայկական կապիտալի շուկա: «Ինթելլիջենթ Մենեջմենթը» ներդրողներին առաջարկում է մասնակցություն իրական, աճող և երկարաժամկետ կայուն շուկայում. սա նախաձեռնություն է, որը ձևավորում է առողջապահության ֆինանսավորման նոր և ամուր մոդել՝ աճի մեծ ներուժով։

Հայաստանի բժշկական ոլորտը ցուցադրում է կայուն զարգացում բնակչության աճի, միգրացիոն հոսքերի և որակյալ բժշկական ծառայությունների բարձր պահանջարկի շնորհիվ։ Լրացուցիչ դինամիկա են ստեղծում ախտորոշման, վիրաբուժության և վերականգնողական ուղղությունները՝ բարձր կրկնելիությամբ ծառայությունների շնորհիվ։ Նորարարական ապահովագրական պրոդուկտների զարգացումը, մասնավորապես՝ կրիտիկական և օնկոլոգիական հիվանդություններից ապահովագրությունը և համալիր ավտոապահովագրական ծրագրերը, մեծացնում է պահանջարկը ապահովագրական ծառայությունների նկատմամբ՝ ձևավորելով սիներգիա ապահովագրության և կլինիկական ծառայությունների միջև։

Առողջապահության, ապահովագրության և ասիստանս ծառայությունները յուրաքանչյուրի համար առավել հասանելի, կառավարելի և պարզ դարձնելու նպատակով «Ինթելլիջենթ Մենեջմենթը» միավորել է այս երեք կարևոր բաղադրիչները մեկ ամբողջական էկոհամակարգի ներքո։

«Մեր ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլի շրջանակում մեկնարկել ենք կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը, որի մի մաս կուղղվի «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի կառուցմանը: Լիահույս ենք, որ այս նոր նախագծով բուժօգնությունն առավել հասանելի ու որակյալ կդառնա` ապահովելով մասնագիտացված աջակցություն առանց հերթերի ու բարդ երթուղիների: Մեր նպատակն է մեր համաքաղաքացիների և միջազգային հաճախորդների, մասնավորապես` ԱՄՆ-ում, ԵՄ-ում ու ՌԴ-ում բնակվող մեր ազգակիցների համար ստեղծել բժշկական կենտրոն, որտեղ հարցերի մեծ մասը լուծվում է մեկ այցով, իսկ առողջությունը դադարում է կախված լինել հեռավորությունից և ժամանակից»,- նշում է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել`

  • առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով,
  • այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը,
  • ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի [email protected] էլեկտրոնային հասցեին։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03/12/2025թ. թիվ 1/447 Ա որոշման համաձայն գրանցվել է «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ` ՀՀ դրամովԱՄՆ դոլարով։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>