«Հա՞շտ եք այն մտքի հետ, որ երեխաները 3-րդ կարգի վթարային շենքում հաճախում են մանկապարտեզ»․ Մեսրոպ Մանուկյան
Դիտել նաև
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի»
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից. Դուք հա՞շտ եք այն մտքի հետ, որ շուրջ 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել, բայց Երևանի կենտրոնում երեխաները 3-րդ կարգի ՎԹԱՐԱՅԻՆ շենքում հաճախում են մանկապարտեզ:
Ձեր համար նորմա՞լ է, որ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս ՔՊ-ի, խոսք է տվել կառուցել նոր մանկապարտեզ, բայց ստել է և շարունակում է ստել․․․ Տիգրան Ավինյան, երեկոյան Սուրեն Գրիգորյանին հարցրու՝ «ապի, ի՞նչը դրդեց, որ նախորդ նիստին մեծ մեծ խոսեցիր»․․․ Հաջորդիվ շատ հետաքրքիր է լինելու․․․»։

